/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 6
Загрузка...
2019-12-06

Աստղագուշակ․ օգոստոսի 6

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է համատեղ նախագծերին մասնակցելու, համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար: Ե՛վ աշխատանքի, և՛ հանգստի համար լավ ընկերախումբ է պետք: Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալով՝ հաճախ դիսկոմֆորտ ու հուզմունք կզգաք, որոնց պատճառները չեք կարողանա հասկանալ: Հեշտ չի լինի տհաճ հուշերն ու մռայլ մտքերը վանելը:

Շատ Խոյեր անսովոր գաղափարներ կունենան: Լավ է մտածածը չհետաձգել. հիմա աստղերը բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ ժամանակ կխլեն դատարկ զրույցները: Հաճախ շրջապատողները նույնիսկ չեն էլ կռահի, որ իրենց հարցերով, նկատողություններով ու խորհուրդներով շեղում են ձեզ: Օրվա սկզբին հանգստություն պահպանել դեռ կհաջողվի, բայց ավելի ուշ կսկսեք բարկանալ: Բայց այդ շրջանում էլ կփորձեք չվիրավորել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար. գումարին վերաբերող հարցերում շատ ուշադիր կլինեք ու սխալներ չեք անի: Նույնիսկ չպլանավորված գնումները հաջող կլինեն. հրաշալի իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի, արդյունավետ օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Հաճախ հաջող կլինեն ամենահամարձակ փորձարկումները, իսկ ձեր անսովոր գաղափարները շատերի սրտով կլինեն: Չի բացառվում՝ ոչ միայն նոր համախոհներ, այլև ընկերներ կգտնեք:

Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք արդյունավետ կլինեն, թույլ կտան շատ վառ տպավորություններ ստանալ, ինչպես նաև ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հետ շփումները երկար կուրախացնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է նորը սովորելու համար. արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Մանրուքները հաճախ կնյարդայնացնեն, դատարկ բանն էլ բավական կլինի, որ կորցնեք հավասարակշռությունը: Այդ իսկ պատճառով առավոտյան կարևոր գործեր մի ստանձնեք ու այնպիսի որոշումներ մի ընդունեք, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, աստղերի աջակցությունն էլ կուժեղանա, ձեզ մոտ շատ բան կստացվի: Շրջապատողները հաճույքով օգնություն կառաջարկեն, հաճախ խորհուրդներ կտան, որոնք շատ տեղին կլինեն: Երեկոն հարմար է մտերիմների հետ զրուցելու համար: Ձեզ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, կղեկավարվեք ոչ թե հույզերով, այլ առողջ բանականությամբ: Հենց դա թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել, կենտրոնանալ ոչ միաշնական իրավիճակում, անսխալ համախոհներ ընտրել: Փորձը, որը կստանաք այդ հատվածում, ձեզ դեռ պետք կգա:

Ընտանիքում հավանական են անսպասելի իրադարձություններ: Սկզբում դրանք կզարմացնեն ձեզ ու կստիպեն խուճապի մատնվել, հետո պարզ կդառնա, որ ամեն ինչ լավ է: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. հնարավորություն կունենաք գնել իրեր, որոնց մասին վաղուց էիք երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հարմար է գնումների ու գործարքների համար: Այստեղ ինտուիցիան հուսախաբ չի անի նույնիսկ այն Կույսերին, ովքեր նախկինում շատ հեռու էին կոմերցիոն հարցերի լուծումից: Ավելի ուշ շփումների, նոր գործընկերներ փնտրելու ու այն մարդկանց հետ հանդիպումների համար բարենպաստ ժամանակը կգա, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Չեն բացառվում մտերիմներից մեկին վերաբերող լավ նորությունները:

Կարող եք վերադառնալ այն գործին, որը շատ վաղուց կիսատ էիք թողել: Սկսածն ավարտին հասցնել միանգամից չի ստացվի, բայց դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջողությունների հասնելու շանս կա, բայց սխալ կլինի կարծելը, թե դա հեշտ է ստացվելու: Այսօր հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները, ոտքի վրա յուրացնել ուրիշների գաղափարները, ինչպես նաև հրաժարվել գրավիչ առաջարկներից միայն այն պատճառով, որ դրանք անհարմար պահի կստանաք: Դուք փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա ու կծանոթանաք անսովոր մարդկանց հետ:

Հնարավոր են ֆինանսական դժվարությունները: Հաճախ արագ կհասկանաք, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում, բայց, միևնույն է, կհասցնեք հուզվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Բոլորին հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ, ձեզ ու ձեր գաղափարները հաճախ կքննադատեն: Չնայած դրան՝ կպահպանեք հանգստությունը, համբերատար կբացատրեք ամեն ինչ ու չեք վիրավորվի նրանցից, ովքեր պատրաստ չեն աջակցել ձեզ:

Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Արագ կսովորեք նորը, կյուրացնեք ուրիշի փորձը, եթե այն կարող է օգտակար լինել, ինչպես նաև կլսեք ուշադրության արժանի խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատ չի դասավորվի, չնայած՝ առավոտյան դրան հավատալը դժվար կլինի: Հիշեք, որ ծագած շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն, այնպես որ՝ դրանց համար անհանգստանալ չարժե: Մնացած գործերից էլ գլուխ հանել կօգնեն հին ծանոթները:

Հավանական են անսպասելի այցեր: Հյուրերը լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով կգան, շատ ուրախ կլինեք դրա համար: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներով լի կլինի: Որոշ Աղեղնավորներ երկար սպասված սիրային խոստովանություններ կլսեն: Չի բացառվում՝ հենց այսօր որոշում ընդունեք, որը կփոխի ձեր կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ հաջող կդասավորվի, անհանգստության լուրջ պատճառներ էլ չեն լինի: Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար: Թող գործերի մասշտաբը ձեզ չվախեցնի, քանի որ դրանք կես ճամփին չեք թողնի ու ավարտին կհասցնեք: Չի բացառվում՝ օրվա կեսին նոր գաղափարներ ունենաք: Դրանք իրագործելու հարցում մի շտապեք. բարենպաստ ժամանակահատվածը հետո է գալու:

Կարող եք ամրապնդել գործնական հարաբերությունները, նոր համախոհներ ու օգնականներ գտնել: Չի բացառվում՝ նախկինում բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերություններում ռոմանտիկ նոտաներ հայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր շատ կունենաք: Կարևոր է հնարավորինս արագ դնել առաջնահերթությունները. ամեն ինչից գլուխ հանել չի ստացվի, նշանակում է՝ պետք է ընտրեք, թե ինչն է ամենաշատը արժանի ուշադրության: Օրվա առաջին կեսին ձեզ կարող են շեղել, իսկ ահա հետո կհաջողվի կենտրոնանալ: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց հետ ձեզ գործնական հետաքրքրություններն են կապում: Մի վշտացեք. շուտով կկարողանաք պայմանավորվել:

Չի բացառվում՝ ստիպված լինեք չպլանավորված ուղևորությունների մեկնել: Դրանցից յուրահատուկ բան չեք սպասի, բայց ճանապարհին հնարավոր են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող ու արդյունավետ կլինի առավոտը: Ամենայն հավանականությամբ կարող եք սպասվածից շատ բան անել, այնպիսի արդյունքների կհասնեք, որոնք շատերին կզարմացնեն: Քչով մի բավարարվեք. շանս կա, որ կիրականանան հին երազանքները, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Կարող եք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար դժվարությամբ են կապի դուրս գալիս: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև նոր վայրերում լինելու համար: Շատ հետաքրքիր բաներ կտեսնեք, օգտակար ինֆորմացիա կստանաք ու շահավետ գործարքներ կկնքեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Երազահան
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 247
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 9
Հյուրեր/Гостей: 9
Օգտատերեր/Пользователей: 0