ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2638 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք ուշադիր ու խորաթափանց կլինեք, կաշխատեք ամեն մանրուք նկատել ու ճիշտ եզրակացություններ կանեք նրանից, ինչ կտեսնեք: Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար, քանի որ արագ կհասկանաք՝ ինչպես է պետք դրանք ստանձնել ու արագ հասնել անհրաժեշտ արդյունքների: Ուսումը հեշտությամբ կտրվի:

Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, բայց հազվադեպ կհետևեն դրանց: Դուք մի փոքր կվշտանաք դրա պատճառով, բայց կաշխատեք դա ցույց չտալ: Տարաձայնություններից ու կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, նույնիսկ եթե ստիպված լինեք շփվել մարդկանց հետ, որոնց դժվար է մոտեցում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է ապագայի մասին մտորելու, ինչ-որ բան ծրագրելու, իրադարձությունների զարգացման տարբերակները համեմատելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, չեք ստանձնի այն, ինչը սկզբունքորեն անհնար է անել: Երբեմն շրջապատողների հետ լեզու գտնելու համար ջանքեր պիտի գործադրեք: Հավանական են լարված պահեր շփման մեջ, և հենց դուք պետք է հարթեք սուր անկյուններն ու փոխզիջումներ փնտրեք:

Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Չի բացառվում՝ հենց հիմա կարողանաք կյանքի կոչել դրանք: Աստղերը բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր ստեղծագործաբար են տրամադրված ու փորձում են սեփական ուղով ընթանալ, այլ ոչ թե հետևել ուրիշներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ծրագրեր կառուցելու ու նոր գաղափարներ հղանալու համար: Սակայն նկատի ունեցեք, որ այսօր մտածած ամեն ինչ չեք կարողանալու իրագործել: Շրջապատողները կարող են քննադատել ձեր մտահղացումները, ցույց տալ դրանց թույլ կողմերը, ընդ որում՝ ոչ նրբանկատ ձևով: Դա հաճելի չի լինի, սակայն աշխատեք հանգստություն պահպանել: Վեճեր հիմա ձեզ պետք չեն:

Օրվա երկրորդ կեսին հաճելի ժամանակ անցկացնելու, հին ծանոթների շրջանում զվարճանալու հնարավորություն կլինի: Օգուտ կտա պայմանների փոփոխությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիշարժան, հագեցած ու հետաքրքիր օր է: Այն բազում իրադարձություններ կբերի, որոնք սկզբում պետք է ինչպես հարկն է մտածեք, իսկ հետո նոր միայն քննարկեք ընկերների հետ: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կյանքին հեռվից երկար ժամանակ հետևել եք: Դժվար չի լինի նրանց վրա լավ տպավորություն թողնելը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով, անսպասելի նվերներով ու դրամական մուտքերով: Այդ հատվածում չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները: Անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Կարող եք նախաձեռնող լինել հարաբերություններում, առաջին քայլն անել դեպի այն մարդը, որին համակրում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պետք է հավաքեք մտքերն ու կառուցողական տրամադրվեք, բայց դա անել ամեն անգամ չի ստացվի: Հուզական դաշտը կառանձնանա լարվածությամբ, տրամադրությունը հաճախ կփոխվի: Երբեմն բավական կլինի մի դատարկ խնդիրը, որպեսզի լրիվ կորցնեք սեփական ուժերի հանդեպ հավատը: Բարեբախտաբար, կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ու ոգեշնչել ձեզ, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Վատ մի զգացեք դիմել օգնության խնդրանքով:

Լավ գաղափարներ կունենաք: Հազիվ թե կարողանաք դրանք միանգամից իրագործել. բարենպաստ պահն ավելի ուշ կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք կզգաք աստղերի աջակցությունը ու ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախկինում չափազանց բարդ են թվացել: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք ձեզ ավելի վստահ կզգաք, ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի:

Հավանական է հաջողությամբ լուծվեն ձեզ ու ձեր մտերիմներին վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերը: Խնդիրները հետևում թողնելով՝ հանգիստ շունչ կքաշեք ու ոգևորությամբ լրիվ նոր բան կստանձնեք: Հավանական են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ոչ մի կարևոր բան շտապելով չնախաձեռնել: Օրը բացարձակ հարմար չէ տաք գլխով գործելու համար: Արժե լսել խորհուրդները, որոնք կտան փորձառու ծանոթները. դրանց շնորհիվ սխալներ չեք անի, չեք ասի ու չեք անի այն, ինչի համար հետո զղջալու էիք:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կշեռքներ շատ հաջող գնումներ կանեն: Իրեր պետք է գնեք ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար. դուք անսխալ կընտրեք այն, ինչը յուրաքանչյուրին կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից լավագույն օրը չէ: Նույնիսկ աննշան հարցերի քննարկումը կարող է վեճով ավարտվել: Դուք կաշխատեք միշտ ձերը պնդել, երբեմն չեք լսի նրանց, ովքեր թեկուզ ինչ-որ բանում համաձայն չեն ձեզ հետ: Հաճախ ավելի հեշտ կլինի հաջողությունների հասնել ինքնուրույն գործելով, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելով ու ջանքերը միավորելով:

Հնարավոր են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Դրանք ձեզ կուրախացնեն, կօգնեն ապագային լավատեսությամբ նայել: Շատ հոգսեր ու տագնապներ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Հեշտ չի լինի ոտքի վրա որոշումներ ընդունելը, բայց այսօր դա ձեզ անել կհաջողվի: Դուք լավ գլուխ կհանեք բարդ, խճճված գործերից՝ անսխալ առանձնացնելով գլխավորը: Խորհուրդներ ձեզ պետք չեն. դուք ինքներդ շատերին կարող եք ցույց տալ, թե ինչպես է պետք գործել:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այսօրվա գնումների ու գործարքների համար զղջալու կարիք չի լինի: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք ու կենցաղային տեխնիկա: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, մտերիմներն էլ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե առանց թյուրիմացությունների անցնի: Խոչընդոտներ հաճախ կառաջանան այն ժամանակ, երբ դրանք ամենաքիչը կսպասեն, և դա իհարկե չի նպաստի լավ տրամադրությանը: Բայց բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել: Բարեբախտաբար, ձեզ հաճույքով կօգնեն ծանոթները, հին ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ:

Գումարի հետ կապված որոշումների հարցում մի շտապեք. այստեղ հեշտությամբ կսխալվեք: Ձեզ հաճախ պետք կգան կողքից հայացքն ու խորհուրդները: Ինտուիցիայի հուշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն. դուք պատրանքներ կկառուցեք ու ինքներդ ձեզ մոլորության մեջ կգցեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ ստանդարտ որոշումները հաճախ հաջող կլինեն: Սա բարենպաստ օր է փորձարկումների ու իմպրովիզների համար: Ձեր մտքում կծնվի այն, ինչ մյուսները չեն մտածել: Նման գաղափարները շրջապատողներին դուր կգան, շատերը կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել դրանք:

Օրը հարմար է փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպությունների հետ կապեր հաստատելու, ինչպես նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Կկարողանաք հաջող գնումներ անել: Որոշ Ջրհոսներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ մտերիմներից զարմանալի նվերներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, կգտնեք նախկինում անլուծելի թվացող խնդիրներից գլուխ հանելու ձևը: Սակայն հույս մի ունեցեք, որ հաջողության անհապաղ եք հասնելու. ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու մի փոքր սպասել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու և ակտիվ հանգստի համար: Դուք ձեզ ավելի առույգ կզգաք, ոգևորությամբ կստանձնեք գործերը, նույնիսկ եթե շրջապատողները կասկածեն, որ դրանցից գլուխ եք հանելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2638 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2