ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2696 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին շատ բան կհասցնեք անել: Ոչ մի րոպե զուր ծախսել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք այն, ինչ նախկինում բարդ, համարյա անիրագործելի էր թվում: Լավ է այնպիսի գործեր ընտրեք, որոնցում արագ կարող եք նպատակին հասնել: Հակառակ դեպքում վտանգ կա՝ լրիվ կորցնեք հետաքրքրությունն այն բանի հանդեպ, ինչով զբաղվում եք:

Օրվա երկրորդ կեսը հասարակ ու հաճելի կլինի: Այն հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար. դուք իրար հետ հրաշալի լեզու կգտնեք, իրար լավ կհասկանաք: Չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր խառնաշփոթ շատ կլինի: Բայց այն ձեզ չի ստիպի մոռանալ կարևորի մասին, դուք կանեք ամենն, ինչ ծրագրել եք և նույնիսկ ավելին: Շրջապատողները ձեր գործերին սովորականից հաճախ կխառնվեն: Ճիշտ է, երբեմն դա կստիպի նյարդայնանալ, բայց ամենը ձեզ օգուտ կտա. դուք օգնություն կստանաք, որի հույսը նույնիսկ չունեիք:

Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Դեռ կթվա, որ դրանք իրագործելն անհնար է, չափազանց շատ բան է կախված նրանից, ինչի վրա ի վիճակի չեք ազդել: Բայց մի հրաժարվեք այդպիսի մտահղացումներից: Աստղերը ձեր կողմից կլինեն, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Կարևոր գործերը մի հետաձգեք, առավոտյան դրանցից գլուխ հանելն այնքան էլ դժվար չի լինի: Այդ հատվածը հարմար կլինի նաև հանդիպումների համար, որոնցից շատ բան կարող է կախված լինել: Եթե ուզենաք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, դա առանց դժվարության կկարողանաք անել:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Այն ավելի հանգիստ կանցնի, հանգստանալու կամ սիրելի գործով զբաղվելու հնարավորություն կտա: Տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի առույգ կզգաք: Արդյունավետ կլինեն բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է շփումների համար: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, դա էլ ջանքեր չի պահանջի: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք չի կարողանա դրանց հանդեպ անտարբեր մնալ: Հավանական են առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք:

Միապաղաղ գործեր շատ կլինեն: Դրանք համբերատարություն ու կարգապահություն կպահանջեն: Այդպիսի գործերը ձանձրալի չեն թվա, բայց կհոգնեցնեն: Այդ իսկ պատճառով մի մոռացեք հանգստի մասին, որը հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին: Հնարավոր է՝ այդ հատվածում ուզենաք մենակ մնալ, որպեսզի մտածեք վերջին օրերի իրադարձությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բազում անսովոր գաղափարներ կունենաք, հաճախ կուզենաք դրանցով շուրջը բոլորի հետ կիսվել: Բայց շտապելու կարիք չկա, նախ ինքնուրույն ամեն ինչ մտածեք, ամեն ինչ կշռադատեք: Օրը հարմար է հին ծանոթներին հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, որոշ Առյուծների լավ լուրեր են սպասվում:

Դուք ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք մանրուքները, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից: Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի զբոսանքների, ոչ մեծ ուղևորությունների համար: Դրանք կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց դուք համառ կլինեք, սկսածն ավարտին կհասցնեք: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, օգնության շտապել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Ինչ-որ մեկը պիտի աշխարհը փրկի, և այսօր համընդհանուր բարեկեցության պատասխանատվությունը ձեր վրա կընկնի:

Գումարի հետ զգույշ եղեք: Դուք հակված կլինեք թեթևամտության, երբ խոսք գնա գնումների մասին, մեծ գումար կտաք անօգուտ իրերին: Երեկոն ռոմանտիկ անակնկալների ժամանակ կլինի, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կթվա, թե ձեզ համար ոչ մի անհնարին բան չկա: Դա ճշմարտությունից շատ հեռու չի լինի, բայց հաջողության միանգամից հասնել չի ստացվի: Եթե ձեր առաջ կարևոր նպատակներ կան դրված, համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք, որ դրանց միանգամից հասնել չի ստացվի: Բայց անհաղթահարելի արգելքներ էլ ճանապարհին չեն առաջանա:

Հաճախ կօգնեն հին ծանոթները: Արժե լսել խորհուրդները, որոնք կօգնեն խուսափել սխալներից, կողմնորոշվել բարդ իրավիճակում: Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ է խոստանում: Շատ Կշեռքների դրանք կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ ակնհայտ էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա: Ամենատպավորվող Կարիճներին դա կստիպի հուզվել: Նշանի այդպիսի ներկայացուցիչները պատահական զուգադիպությունների մեջ ճակատագրի նախազգուշացումներ կտեսնեն, իսկ փոքրիկ թյուրիմացությունները մոտալուտ աղետի նշան կհամարեն: Բայց ժամանակի ընթացքում ձեր տրամադրությունը կլավանա, կյանքը ավելի հեշտ ու հաճելի կդառնա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ ժամադրության կամ այն մարդու հետ հանդիպելու համար, որի հանդեպ վաղուց անտարբեր չեք: Որոշ Կարիճներ խոստովանություններ կլսեն, որոնց մասին գաղտնի երազում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաճելի, հագեցած ու հետաքրքիր օր է: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հաճախ իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները գլուխ չեն հանել: Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք շփվել մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել:

Դուք շատ բան կսովորեք մյուսներից՝ երբեմն ինքներդ էլ դա չնկատելով: Ցանկացած օգտակար ինֆորմացիա միանգամից կմտապահվի: Կասկած չկա, որ այն, ինչ այսօր կիմանաք, շուտով անպայման պետք կգա: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգստանալու կարիք չկա, աստղերը ձեր կողմից կլինեն, օրն էլ լավ կդասավորվի: Կարող եք ստանձնել կարևոր գործերը: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, ոչինչ աչքաթող չեք անի, ոչ մի բանում չեք սխալվի: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:

Արժե ուշադրություն դարձնել տնային գործերին: Հեշտությամբ կլուծեք կենցաղային խնդիրները: Ճիշտ է, դրա համար չծրագրված ծախսերի կարիք է լինելու: Բայց դուք գումարը միայն իսկապես պիտանի բաների վրա կծախսեք, այլ ոչ թե ձեռքն ընկած ամեն բան կգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած ու բարենպաստ օր է: Այն հարմար է բարդ ու պատասխանատու գործեր ստանձնելու համար: Դուք նույնիսկ ավելի լավ արդյունքի կհասնեք, քան սպասում էիք: Դրանում կօգնի մեկը, որից նման բան չէիք սպասում:

Արժե հանդիպել հին ընկերների հետ, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, որոնք կհաջողվի մոտ ժամանակներս կյանքի կոչել: Հնարավորություն կունենաք վերականգնել ժամանակին ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Դուք հին սխալները չեք կրկնի, այս անգամ ամեն ինչ ներդաշնակ ու հեշտ կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի շփումների օր է: Դուք լավ լեզու կգտնեք հին ծանոթների հետ, անջնջելի տպավորություն կթողնեք նորերի վրա: Մարդիկ կնկատեն ձեր լավագույն որակներն ու հաճոյախոսություններ կանեն: Կարող եք հավատալ ամեն լավ բանին, ինչ կասեն ձեր մասին, բայց չարժե լուրջ վերաբերվել առաջարկներին ու գրավիչ խոստումներին: Ցավոք, բոլորը չէ, որ կպահեն իրենց խոստումները:

Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրինակ՝ որոշ Ձկներ անսպասելի կհասկանան, թե ինչպես կարող են մեծացնել եկամուտները կամ գրավել մասնագիտական բարձունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2696 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0