ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 7, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1400 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք որոշումներ ընդունել: Օրվա սկզբին դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը: Շատ Խոյեր հակված կլինեն հաջողակ լինելու վրա հույս դնել այնտեղ, որտեղ արժեր բացառապես սեփական ուժերին ապավինել: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք պահելը մտածածից բարդ է լինելու:

Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի թեթև ու հաճելի կանցնի: Կկարողանաք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում դժվար են թվացել, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Հավանական են հեռվից լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք: Հաջողությունը կուղեկցի ձեր համարձակ նախաձեռնություններին, ձեր գաղափարները միանգամից դուր կգան համարյա բոլորին: Եթե մտածածն իրագործելու համար ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենաք, մի քանի անգամ խնդրելու կարիք չի լինի: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ:

Գործեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում կենցաղային խնդիրներ առաջանան, և դրանց լուծումը ծախսեր պահանջի: Հնարավոր է դրա պատճառով պետք լինի մի փոքր փոխել ծրագրերը: Սակայն վշտանալ չարժե, քանի որ արագ ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Իրադարձությունները ձեր ուզածից դանդաղ են զարգանալու: Չի բացառվում պետք լինի հետաձգել ծրագրած հանդիպումները: Բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, կգերակշռեն դրական միտումները, դուք կհասցնեք անել մտածած ամեն ինչ:

Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցությունն ու բարի խորհուրդները տեղին կլինեն: Շատ Երկվորյակների պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Օրվա առաջին կեսը հարմար կլինի երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Երկրորդին պիտի զբաղվեք ֆինանսական հարցերի լուծմամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք հին ընկերների և նրանց հետ, ում առաջին անգամ եք հանդիպում: Նոր ծանոթներին դուք միանգամից դուր կգաք, ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Որոշ Խեցգետիններ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա, մյուսները կգտնեն սեփական նպատակները կյանքի կոչելու ձևը:

Աշխատեք չհոգնել: Օրվա համար ինչ էլ ծրագրեք, ժամանակ գտեք հանգստի համար: Նույնիսկ փոքրիկ դադարը բավարար կլինի ձեզ ավելի լավ զգալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Փոքրիկ թյուրիմացությունները սրտին մոտ մի ընդունեք: Օրը վատը չի լինի և հետաքրքիր հնարավորություններ կբացի: Չարժե ապրումներ ունենալ, եթե ամեն ինչ միանգամից չստացվի. համառություն դրսևորելով՝ անպայման կհասնեք ձեր ուզածին: Կարևոր կլինի լավատեսությունը չկորցնելը, չհուսահատվելը, քանի որ այսօր շատ բան կախված կլինի ձեր լավատեսական տրամադրվածությունից:

Օգտակար կլինի հին ծանոթներին հանդիպելը, նրանց հետ ձեր գործերն ու ծրագրերը քննարկելը: Ձեզ հրաշալի խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչի վրա արժե կենտրոնանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հագեցած, արդյունավետ, բայց բավական հոգնեցնող կլինի: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծեք ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Աշխատեք ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինել, չբարկանալ նրանց վրա, ովքեր նույնիսկ փոքրիկ դժվարությունները չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել: Նույնիսկ լարված պահերին ինքնատիրապետումը և լավատեսական տրամադրությունը պահպանելու ձեր ունակությունը շատերի կյանքն այսօր կթեթևացնի:

Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ ձեր հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե շտապել: Սա բարենպաստ օր է լինելու: Դուք և՛ ձեզ, և՛ մյուսների համար օգտակար բաներ կանեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Փորձված մեթոդներն ամեն անգամ արդյունավետ չեն լինի, բայց հոգ չէ, քանի որ հեշտությամբ նոր բան կմտածեք, արդեն ծանոթ առաջադրանքները լուծելու ոչ ստանդարտ եղանակ կգտնեք:

Օրը հարմար կլինի ընկերների կամ հին ծանոթների հետ հանդիպելու համար: Դուք ոչ միայն հրաշալի ժամանակ կանցկացնեք, այլև հետաքրքիր բաներ կիմանաք: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ղեկավարվեք առողջ բանականությամբ ու աշխատեք ձեր հնարավորությունները չգերագնահատել: Սա վատ օր չի լինելու ավելի վաղ սկսածն ավարտելու, կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու, վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Իսկ ահա ինչ-որ մասշտաբային ու բարդ բան սկսել դեռ հաստատ չարժե:

Օրը հարմար կլինի ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք գործարքներ կնքել, հավանական  են հաջող գնումներ: Շատ Կարիճներ կկարողանան ձեռք բերել հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործումը լավ է չհետաձգեք, քանի որ բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Շատ բան նույնիսկ սպասվածից լավ կստացվի: Պայմանները հաջող կդասավորվեն, ժամանակին հրաշալի գաղափարներ կունենաք, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության խնդրանքով:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի շփումների, ծրագրերը քննարկելու, ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ զրուցելու համար: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Սակայն մի շտապեք վստահել նրանց, ում այս հատվածում առաջին անգամ կհանդիպեք. այդ մարդիկ այնքան հասարակ ու անվնաս չեն լինի, որքան սկզբում կմտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաստատ չեք ձանձրանալու. օրը հետաքրքիր հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ է խոստանում: Իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կգործեն, կօգնեն սովորական դարձած բաները նոր լույսի ներքո տեսնել: Որոշ Այծեղջյուրներ հրաշալի գաղափարներ կունենան, որոնք կհաջողվի անհապաղ իրագործել:

Հավանական են հաջող գնումներ: Ձեզ համար հեշտ կլինի իսկապես պիտանի իրեր ընտրելը, գումարը հիմար բաների վրա ծախսել չեք ուզենա: Չեն բացառվում նվերները: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը կուրախացնի: Շատ Ջրհոսների այդ հատվածում լավ նորություններ ու հաճելի անակնկալներ են սպասվելու, ինչպես նաև հանդիպումներ, որոնք երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը: Ձեզ համար կարևոր հարցերը կկարողանաք քննարկել այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դրանց լուծման հարցում: Եթե նախաձեռնող լինեք, նոր բան ստանձնեք, օգնության ձեր խնդրանքը չեն մերժի:

Օրվա երկրորդ կեսը վատը չի լինի, բայց այն ավելի հանգիստ կանցնի: Այս հատվածը բարենպաստ կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ մտորելու և հասկանալու համար, թե ինչում եք ճիշտ եղել, իսկ որտեղ եք սխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք վերջերս ծագած շատ հարցերի կարող եք պատասխաններ գտնել: Որոշ Ձկներ գլուխ կհանեն շատ բարդ թվացող բանից, ջրի երես կհանեն իրենց իրական մտադրությունները երկար ժամանակ թաքցնող մարդկանց: Ձեր դիտողունակության շնորհիվ դուք մյուսներից վաղ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք ավելի ուշ կարևոր կլինեն:

Օրը բարենպաստ կլինի հին ծանոթների հետ շփվելու համար, որոնք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան: Ավելի բարդ կլինի նոր ծանոթների հետ, բայց նրանց հետ էլ ի վերջո ընդհանուր լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1400 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0