ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 6, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2614 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Խոյերի մեծ մասը լավատեսությամբ կնայեն ապագային: Մնացածներն էլ անմիջապես կկռահեն՝ ինչ է պետք անել դրական փոփոխությունների հասնելու և իրենց դիրքերն ամրապնդելու համար:

Շատերը կուզենան ձեզ հետ զրուցել, իսկ զրույցի թեմաները զանազան կլինեն: Չի բացառվում՝ ձեզ մատնանշեն ձեր հին սխալները կամ անտեղի խորհուրդներ տան: Բայց դա էլ չի հանի ձեզ հավասարակշռությունից: Որոշ նկատողությունների դուք փիլիսոփայորեն կմոտենաք, մյուսների վրա ի սրտե կծիծաղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հարմար կլինի ծանոթ գործերով անշտապ զբաղվելու, ավելի շուտ սկսածն ավարտելու և առօրյա մանր-մունր առաջադրանքները լուծելու համար: Լավ է խոշոր ու բարդ բան չստանձնեք, եթե վստահ չեք, որ ձեր կողքին հուսալի համախոհներ ունեք, որոնք պատրաստ են ամեն պահի օգնության հասնել:

Հանգստի համար օրը բարենպաստ կլինի: Ժամանցային ուղևորությունների մեկնել պատրաստվող Ցուլերը ոչ միայն բազում վառ տպավորություններ կստանան, այլև կծանոթանան շատ հետաքրքիր մարդկանց հետ: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենահասարակ օրը չի լինելու, բայց այն ձեզ կուրախացնի: Հաճելի անակնկալներ են սպասվելու հին ընկերների հետ հանդիպման գնացող Երկվորյակներին, կամ նրանց, ովքեր կփորձեն վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնք հետ ժամանակին համագործակցել եք: Ամենայն հավանականությամբ նրանք հետաքրքիր գործնական առաջարկներ կանեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ այսօր ուրախացնել: Դրական հույզերն ավելորդ չեն լինի: Շատ Խեցգետիններ այսօր հակված կլինեն սուր արձագանքել մանրուքներին, անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Բացի այդ, որոշ հանդիպումներ, որոնց անհամբերությամբ եք սպասել, պետք է լինելու հետաձգել: Բայց եթե փորձ անեք բարձրացնել ձեր ու միաժամանակ շրջապատողների տրամադրությունը, չեք տխրի:

Օրը հարմար կլինի պիտանի բան սովորելու, ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Որոշ Խեցգետիններ առաջարկներ կստանան, որոնց միանգամից կուզենան համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կուրախացնի և՛ լավ նորություններով, և՛ հաջող զուգադիպություններով: Շատ Առյուծներ այսօր հաջողության կհասնեն բարդ գործերում, հրաշալի գլուխ կհանեն մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն լրիվ նոր բան ստանձնած Առյուծների հանդեպ:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կենսափորձը տարբերվում է ձերինից: Հետաքրքիր կլինի նույնիսկ ամենահասարակ բաների մասին խոսելը. չի բացառվում շատ պիտանի խորհուրդներ ստանաք: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք կարող են աննշան լինել, սակայն շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե հնարավորինս վաղ անցնել: Առավոտյան դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, և հաջողության հասնելը դժվար չի լինի: Աստղերը կաջակցեն այն Կույսերին, որոնք չեն վախենում իմպրովիզներ անել, կարողանում են արագ կողմնորոշվել նոր իրավիճակում ու առանց երկար մտածելու որոշումներ ընդունել:

Օրվա երկրորդ կեսին պիտի ոչ այնքան հետաքրքիր, բայց շատ օգտակար բանով զբաղվեք: Այդ հատվածը հարմար կլինի կենցաղային խնդիրները լուծելու, փոքրիկ վերանորոգման, ինչպես նաև պիտանի իրեր գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի նորություններով: Այն բարենպաստ կլինի հին ծանոթների հետ շփվելու և այն ծրագրերը քննարկելու համար, որոնք պատրաստվում եք միասին իրագործել: Որոշ Կշեռքներ անսպասելի օգնություն կստանան նոր համախոհներից ու նրանց աջակցությամբ գլուխ կհանեն երկար ժամանակ համարյա անլուծելի համարվող խնդրից:

Օգտակար կլինի ձեր աշխատանքի կամ նախասիրության հետ կապված միջոցառումներին մասնակցելը: Եթե դրանցում ելույթ ունենալու հնարավորություն լինի, մի հրաժարվեք. գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերին կհետաքրքրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի գաղափարներ կունենաք օրվա սկզբին: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչպես կարող են գլուխ հանել բարդ գործից, մյուսները պատասխան կստանան այն հարցին, որի վրա երկար ժամանակ գլուխ են կոտրել: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կօգտվեն իրադարձությունների բարենպաստ ընթացքից հին սխալներն ուղղելու համար:

Օրվա երկրորդ կեսին շատ ժամանակ պիտի նվիրեք բարդ, բայց չափազանց պիտանի ու կարևոր գործին: Դրանից պիտի ինքնուրույն գլուխ հանեք, շրջապատողները նույնիսկ ինչ-որ խելամիտ բան խորհուրդ տալ չեն կարողանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նոր համախոհներ կգտնեք, որոնց հետ շուտով կընկերանաք: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա: Որոշ Աղեղնավորներ այսօր շատ սիրառատ կդառնան, հնարավոր է սիրուց կորցնեն գլուխները:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի: Հուզական դաշտն այդ հատվածում անկայուն կլինի, ուստի տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, քանի դեռ հոգեկան հավասարակշռությունը չեք վերականգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու կամ նախկինում շատ բարդ թվացող մի բան սովորելու համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ կմտապահեք այն, ինչ պետք է: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Սակայն դրանց իրագործմանը դուք կանցնեք միայն այն բանից հետո, երբ նոր համախոհներ գտնեք:

Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրներ պիտի զբաղվեն ուրիշների գործերով, լուծեն մյուսների մեղքով առաջացած խնդիրները: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց նշանի ներկայացուցիչները պարզապես հրաշալի գլուխ կհանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, գերակշռող կլինի: Իսկ դա նշանակում է, որ ծագած ցանկացած խնդրից դուք զարմանալիորեն արագ գլուխ կհանեք: Շատ Ջրհոսների դրանում կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները երկար չեն մտորի՝ ինչպես վարվել:

Հավանական են դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ, ինչպես նաև հաճելի անակնկալներ, որոնք երկար կհիշվեն: Օրվա երկրորդ կեսին կարելի է լուծել ֆինանսական հարցերը, խոշոր գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործեր սպասվածից շատ կունենաք: Որոշ Ձկներ կհետաձգեն ծրագրած ուղևորությունները կամ զվարճանքները անսպասելի առաջացած խնդիրները լուծելու կամ վաղուց ուշադրություն պահանջող առաջադրանքներից գլուխ հանելու համար: Սակայն դուք բավարար էներգիա կունենաք, ուստի գերհոգնածությունից կարող եք չվախենալ: Դուք նաև արագ կգործեք, ուստի ժամանակը կհերիքի ամենակարևոր ու հետաքրքիր բաների համար:

Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու: Բոլոր դեպքերում ֆինանսական հարցերի լուծմանը լուրջ կվերաբերվեք ու գումարը զուր չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2614 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0