ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 4, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2565 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստացեք: Օրը հարմար չի լինի կարևոր ու բարդ բանով զբաղվելու, մի լուրջ հարցը մյուս լուրջ հարցի հետևից լուծելու համար: Ուժերը վերականգնելու համար փոքրիկ դադարի կարիք է լինելու: Եթե պայմանները թույլ են տալիս թեկուզ կարճ ժամանակով շեղվել հոգսերից, մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ գլուխ հանել դրանցից: Մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել, ձեր կողքին կլինեն:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Նրանք կօգնեն որոշակիություն մտցնել ծրագրերում, հրաշալի խորհուրդներ կտան, ժամանակին կմատնանշեն փոքրիկ սխալները: Կարող եք ոչ մեծ գնումներ անել ու խոշոր գնումներ ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի կարևորի մասին մտածելու, բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Նախկինում սովորական թվացող ու հետաքրքրություն չառաջացնող շատ բաներ լրիվ նոր լույսի ներքո կտեսնեք: Անսովոր զուգադիպությունը հետաքրքիր մտքեր կտա, իսկ անսպասելի իրադարձությունները օգուտ կտան ձեզ:

Կարող եք ուղևորությունների մեկնել, որոնք հաջող կանցնեն: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի ձեզ, նոր վայրեր այցելելը բազում հաճելի հույզեր կպարգևի: Տանից հեռու չեն բացառվում հետաքրքիր հանդիպումները: Որոշ Ցուլեր կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին շատ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կուրախացնի ձեզ: Աստղերը և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր գաղափարներ, և՛ գրավիչ առաջարկներ են խոստանում: Դուք չեք ուզենա ժամանակը դատարկ բաների վրա վատնել: Բարեբախտաբար պայմանները թույլ կտան իսկապես լուրջ բանով զբաղվել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն պատասխանել ձեր բոլոր հարցերին ու օգնել, եթե դրա կարիքն ունենաք:

Տնային հոգսեր սպասվածից շատ կունենաք: Որոշ Երկվորյակներ պիտի զբաղվեն կենցաղային խնդիրների լուծմամբ: Դրա համար շատ ժամանակ չի պահանջվի, սակայն չի բացառվում պետք լինի որոշ գումար ծախսել ինչ-որ տեխնիկայի վերանորոգման վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Նրանց աջակցությունը կօգնի գլուխ հանել մի բանից, ինչը երկար չի ստացվել: Իսկ ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչ է պետք ստանձնել հիմա, իսկ ինչը լավ է հետաձգել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խեցգետինների մտերիմները կնվիրեն հենց այն, ինչի մասին նրանք վաղուց էին երազում:

Հնարավոր են պիտանի ծանոթություններ: Օրը հարմար կլինի գործերի, աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված ծրագրերի մասին զրուցելու համար: Կհաջողվի միայն նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց ավելի ուշ դրանք լուրջ վերանայելու անհրաժեշտություն չի առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լսեք ինտուիցիայի հուշումները: Դրանց շնորհիվ դուք կարող եք լուծել հին խնդիրները, դեպի լավը փոխել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Օրը բարենպաստ կլինի շփումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ համար հեշտ կլինի կռահելը, թե ինչ կա շրջապատողների մտքին, նոր ծանոթների հետ լեզու գտնելը:

Հավանական են հեռվից լավ նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: Մարդը, որի հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու գտնել չի հաջողվել, կփորձի կարգավորել հարաբերությունները, մտերմանալու առաջին քայլերը կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աստղերը խոստանում են աջակցել ձեզ, ուստի կարող եք առանց կասկածելու ստանձնել բարդ ու կարևոր բանը: Առաջին հաջողություններին ձեր նոր ճանապարհին արագ կհասնեք: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք, ձեր գաղափարները շատերին դուր կգան: Ընդհանուր գործից կարող է և՛ երկարատև ընկերություն, և՛ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել, որն էլ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Օրը հարմար կլինի հյուրեր ընդունելու համար: Կարող եք հրավիրել հին ընկերներին. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է կարևոր գործերի համար: Դուք կկարողանաք լուծել հին խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, վերականգնել արդարությունը: Ձեր ջանքերի շնորհիվ շատ բան դեպի լավը կփոխվի, և շրջապատողները դա կգնահատեն:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նախկինում ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն անկաշկանդ, համարյա ընկերական կդառնան, դրանցում ռոմանտիկ նոտաներ էլ կհայտնվեն: Երեկոն հրաշալի գաղափարներ կտա, որոնց իրագործման վրա էլ շուտով կկենտրոնանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց ինչ-որ բանով կուրախացնի: Աշխատեք մանրուքների պատճառով ապրումներ չունենալ, սրտին մոտ չընդունել փոքրիկ թյուրիմացությունները: Առավոտյան ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ հաջող կլինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գործել: Որոշ Կարիճների ճիշտ որոշումներ ընդունելուն կօգնեն ընկերների խորհուրդները:

Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Դուք հրաշալի լեզու կգտնեք հարազատների հետ, կհասկանաք՝ ինչպես վերջ տալ հին վեճերին: Կուրախացնեն հին ծանոթների առաջարկները: Դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համարձակ ասեք այն, ինչ մտածում եք. շրջապատողները ձեզ ուշադիր կլսեն, ճիշտ կհասկանան ու կատակներից չեն նեղանա: Կհաջողվի գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ դասավորվել այդ և ոչ թե այլ կերպ: Որոշ Աղեղնավորների ընկերները կառաջարկեն հենց այն, ինչի մասին նշանի ներկայացուցիչները գաղտնի երազում էին:

Դուք արագ գլուխ կհանեք տնային գործերից, հեշտությամբ կլուծեք կենցաղային խնդիրները: Օրը հարմար կլինի գնումների համար. կհաջողվի ձեռք բերել հենց այն իրերը, որոնք բազմիցս պետք կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համարձակ ստանձնեք նոր գործերը: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կհաջողվի գլուխ հանել մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք, ուստի կարող եք սրտին մոտ ընդունել մանր-մունր պատահարները: Աշխատեք հույզերին չտրվել: Երբ դրանք հաղթահարեք, հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել:

Լավ է չշտապեք ֆինանսական հարցերի լուծման հարցում: Դուք թեթևամտորեն տրամադրված կլինեք, ուստի վտանգ կա՝ գումարը զուր վատնեք, այն կասկածելի կամ անհույս նախագծի մեջ ներդնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը վատը չի լինի, բայց ձեր շտապողական որոշումներն ու չմտածված արարքները կարող են դժվարություններ ստեղծել և՛ ձեզ, և՛ շրջապատողների համար: Լսեք ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: Նրանք կարող են ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի, ինչն առաջ աննկատ է մնացել:

Հոգսեր սպասվածից շատ կունենաք: Որոշ Ջրհոսներ անսպասելի հյուրեր կունենան, մյուսները պիտի արագ ուղևորությունների պատրաստվեն: Կարևորն այն է, որ նշանի ներկայացուցիչները խուճապի չեն մատնվի և արագ ամեն ինչից գլուխ կհանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը արժե նվիրել պիտանի գործերին: Դուք պիտի լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները, ոչ մեկի օգնության խնդրանքը չեք մերժի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Նույնիսկ եթե վաղուց չեք շփվել, այսօր անպայման զրուցելու բան կունենաք: Չեն բացառվում անսպասելի ու շատ գրավիչ գործնական առաջարկները:

Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունները: Դրանք կօգնեն շեղվել միապաղաղությունից, իսկ որոշ Ձկների էլ թույլ կտան պիտանի ծանոթություններ հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2565 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0