ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 15, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2773 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմները ընդհանրապես ձեզ կես խոսքից կհասկանան: Կարող են նոր ծրագրեր հայտնվել: Դուք արագ կիրագործեք դրանք ընտանիքի անդամների և հին ընկերների աջակցության շնորհիվ:

Ձեր ինտուիցիան այսօր շատ ուժեղ կլինի: Նրա հուշումները կօգնեն ձեզ բարդ հարցերին պատասխաններ գտնել: Որոշ Խոյեր կկռահեն, թե ինչ էին շրջապատողները փորձում թաքցնել իրենցից: Օրվա երկրորդ կեսին ընդունած որոշումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ինչ-որ մեկ բանի վրա կենտրոնանալ հազիվ թե կարողանաք: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ինչպես նաև օգնեք դժվարությունների բախված մարդկանց: Դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Որոշ Ցուլերի կօգնի վաղուց ստացած փորձը:

Օրվա առաջին կեսին հոգսեր շատ կունենաք, իսկ ավելի ուշ կկարողանաք հանգստանալ ու թուլանալ, ինչ-որ հաճելի բանի անցնել: Լավ նորություններ են սպասվելու երեկոյան հին ընկերների հետ հանդիպման գնացող Ցուլերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է նոր գործերի համար. դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչի մասին նախկինում պատկերացում չեք ունեցել: Շատ Երկվորյակներ կկարողանան ոչ միայն ուսուցիչներ գտնել, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով, այլև շատ ազդեցիկ համախոհներ: Հեշտությամբ կտրվի ուսումը, խնդիրներ չեն առաջանա քննություններ հանձնողների մոտ:

Դուք կկարողանաք ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնել, նոր ծանոթներին էլ միանգամից դուր կգաք: Չի բացառվում ձեզ հրավիրեն հետաքրքիր միջոցառման կամ ուղևորության, որոնց ժամանակ օգտակար բաներ իմանալու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե կարևոր գործեր ստանձնեք, դրանք անելու համար համբերատարության կարիք կլինի: Հավանական են անսպասելի ձգձգումներ, հնարավոր է խախտվեն հին պայմանավորվածությունները, ինչի պատճառով պիտի փոխեք ծրագրերը, կամ բարդ հարցերը միայնակ լուծեք: Բայց մի շտապեք հանձնվել: Ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք:

Օրը հարմար կլինի հին ընկերների հետ հանդիպելու, մտերիմների հետ շփվելու համար: Նոր ծանոթների հետ արժե զգույշ լինել. նրանք կփորձեն շահել ձեր վստահությունը, բայց չեն պատմի իրենց իրական մտադրությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված լուրջ զրույցների համար: Կարող եք քննարկել երկարաժամկետ ծրագրերը կամ ավելի վաղ կատարածի շուրջ եզրահանգումներ անել. երկուսն էլ օգտակար կլինեն: Ամենայն հավանականությամբ կկարողանաք նոր ծանոթներից հետաքրքիր ինֆորմացիա ստանալ: Մի մոռացեք ստուգել այն: Վտանգ կա, որ ինչ-որ մեկն անկախ իր կամքից մոլորության մեջ կգցի ձեզ:

Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում ինտուիցիային ապավինեք: Այն կհուշի ձեզ՝ ինչպես գործեք: Շատ Առյուծներ մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու հնարավորություն կգտնեն, հաճելի անակնկալով կզարմացնեն սիրելի մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենահասարակ օրը չի լինելու: Չի բացառվում պետք լինի ուղղել հին սխալները կամ վերադառնալ վաղուց լուծված համարվող խնդիրներին: Սակայն ամեն ինչից միայնակ գլուխ հանելու կարիք չի լինի, քանի որ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել: Որոշ Կույսեր ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:

Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Երեկոն հաջողություններ է խոստանում ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող զբաղմունքների վրա կենտրոնացած Կույսերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լուրջ որոշումների հարցում լավ է չշտապեք: Այսօր ձեզ համար հեշտ չի լինի իրավիճակը ճիշտ գնահատելը, բացի այդ, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, եզրահանգումներ անելու, ձեր հաջողությունները հին ծանոթների հետ քննարկելու համար:

Նրանք, ովքեր ծրագրում են աշխատել փաստաթղթերի հետ, պիտի ուշադիր լինեն ոչ մի մանրուք բաց չթողնելու համար: Հրաշալի ժամանակ կանցկացնեն նրանք, ովքեր ուղևորությունների կմեկնեն մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դրված բոլոր նպատակներին հնարավորինս արագ հասնելու համար կուզենաք վճռական ու արագ գործել: Սակայն լավ է ոչինչ չնախաձեռնեք, քանի դեռ որոշակի ծրագիր չունեք: Մի շտապեք, հանգիստ մտածեք, ամեն ինչ կշռադատեք, գտեք մարդկանց, որոնք պատրաստ են աջակցել ձեր նախաձեռնությունները:

Լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք միանգամից լավ տպավորություն կգործեք պոտենցիալ գործընկերների կամ գործատուների վրա: Իսկ ահա անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Սակայն վշտանալու կարիք չկա. երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչ դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է սպասվում, լարված պահերից խուսափել չի ստացվի: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում: Ամենահուզական Աղեղնավորները կարող են վիճել հին գործընկերների հետ, տաք գլխով ասել կամ անել մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջան: Լավ է հետաձգել կարևոր զրույցները, քանի որ հազիվ թե հաջողվի դրանք կառուցողական վարել:

Օրը բարենպաստ կլինի շինարարության կամ անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու, տեղափոխություն կամ վերանորոգում ծրագրելու, կենցաղային տեխնիկա կամ կահույք գնելու համար: Այն հարմար կլինի նաև ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու կամ ֆիզիկական աշխատանք անելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ կլինի լուրջ ու կարևոր գործեր սկսելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, իսկ ինչում եք օգնության կարիք ունենալու: Համատեղ գործողությունների մասին կհաջողվի պայմանավորվել շատ բանի ունակ մարդկանց հետ: Նրանց աջակցությամբ որոշ Այծեղջյուրներ կհաղթեն հին մրցակիցներին, կզինաթափեն գաղտնի թշնամիներին:

Օրվա առաջին կեսին աշխատեք լուծել բոլոր ֆինանսական հարցերը: Ավելի ուշ դուք գումարի հետ կապված հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի վտանգ կա մեծ գումար վատնեք դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հեշտ չի անցնի: Շատ Ջրհոսներ կտագնապեն դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեն այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի: Շրջապատողների բավական անմեղ նկատողությունները կարող են ձեզ վիրավորական թվալ, նույնը վերաբերում է ծանոթների՝ բացառապես լավ մտադրություններով տված խորհուրդներին:

Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Երեկոն հարմար կլինի ընկերական հանդիպումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած ու արդյունավետ օր է սպասվում: Դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, գլուխ կհանեք մի բանից, ինչի համար առաջ ժամանակ չէիք գտնում: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել: Հավանական են պիտանի ծանոթություններ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Ինտուիցիային ուշադիր լսեք. նրա հուշումները միշտ ճշգրիտ ու ժամանակին կլինեն: Շատ Ձկներ հենց դրա շնորհիվ կհասնեն նրան, ինչին վաղուց էին ձգտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2773 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0