ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 10, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1882 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Այսօր նույնիսկ լավ ծանոթ գործերը սպասվածից մեծ ժամանակ են պահանջելու: Չարժե հույս դնել նաև բանակցությունների արագ ավարտի վրա: Ամենայն հավանականությամբ դրանք կձգձգվեն, և դուք ոչինչ չեք կարողանա անել: Փոխարենը նոր գաղափարներ կունենաք, որոնք միանգամից բոլորին դուր կգան: Դրանք շատ շուտով կհաջողվի կյանքի կոչել:

Ուշադիր պիտի լինեն այսօր փաստաթղթերի հետ աշխատող, հաշվետվություններ կազմող, պետկազմակերպությունների հետ փոխգործակցող Խոյերը: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու, ուսման կամ հետազոտական գործունեության վրա կենտրոնացած Խոյերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Հաճախ դրանք կառաջանան աշխատավայրում. օրվա առաջին կեսին հեշտ չի լինի կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը: Լսեք ինտուիցիային: Այն կհուշի, թե որտեղ արժե ամրություն ցուցաբերել, իսկ որտեղ կարելի է զիջումների գնալ:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն ստիպի նահանջել ու կիսատ թողնել սկսածը: Երեկոն լավ նորություններ է խոստանում ընտանեկան գործերի վրա կենտրոնացած Ցուլերին: Այս հատվածում հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Դուք ցանկացած առաջադրանքի լուծման լուրջ կմոտենաք, զգույշ և ուշադիր կլինեք, ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ կարելի է դրանից խուսափել: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, դուք կկարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել ազդեցիկ մարդկանց:

Իսկ ահա մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, բացի այդ, աննշան առիթներով վեճերը կարող են երկար ձգվել: Սակայն շատ Երկվորյակներ կգտնեն իրավիճակը դեպի լավը փոխելու, սուր անկյունները հարթելու և հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումների շնորհիվ արագ կհասկանաք՝ ինչպես գործել: Մի շտապեք ստանձնել նոր գործերը. նախ արժե ավարտել ավելի վաղ սկսածը: Հեշտ չի լինի ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, այնպես որ պատրաստ եղեք ինքնուրույն լուծել բարդ ու կարևոր հարցերը:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. ձեզ կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: Հավանական են հաճելի ծանոթություններ: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը. այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անհանգիստ կանցնի: Որքան էլ ուզենաք կենտրոնանալ կարևոր բանի վրա ու հետաձգել մնացած ամեն ինչ, դա անել հազիվ թե հաջողվի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել, ուղղել ուրիշների սխալները, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին:

Շատերը շնորհակալ կլինեն ձեզ աջակցության համար: Որոշ Առյուծներ նոր համախոհներ կգտնեն նրա շնորհիվ, որ ուրիշի դժվարությունների կողքով անտարբեր չեն անցնի: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շուտափույթ շահույթ խոստացող գործնական առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է կարևոր գործնական բանակցությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Կկարողանաք լավ տպավորություն գործել, ձեր գաղափարներով հետաքրքրել նրանց, ովքեր կարող են օգնել մտածածն իրագործելու հարցում: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. չի բացառվում, որ դրանք իրագործելու շանս ընձեռվի:

Դուք սովորականից հաճախ պիտի աչքի առաջ լինեք: Ձեր արարքներն ու խոսքերը համընդհանուր ուշադրություն կգրավեն: Արժե մի կողմում թողնել ավելորդ համեստությունն ու պատմել նրա մասին, թե ինչով եք զբաղվել վերջին ժամանակներս և ինչ հաջողությունների եք հասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք աշխատանքին վերաբերող որոշումներ ընդունել. եթե ամեն ինչ ինչպես հարկն է չմտածեք, ապա կարող եք ցավալի սխալներ գործել: Կարևոր քայլեր անելուց առաջ գնահատեք դրանց հավանական հետևանքները: Որոշ Կշեռքներ այսօր հակված կլինեն պատրանքներ կառուցել, բայց նշանի ներկայացուցիչներից շատերը ամեն դեպքում կկարողանան իրատեսորեն գնահատել իրավիճակը:

Աշխատեք խուսափել գերհոգնածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այսօր լավ է աշխատանքային հերոսություններ չպահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ ուրիշներից, այլ մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը, հետաքրքիր զբաղմունքների ու հաճելի հանդիպումների համար էլ ժամանակ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կդասավորվի, եթե սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե կողքից օգնություն ակնկալեք: Շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչպես կարող են աջակցել ձեզ, և հնարավոր է լավագույն մտադրություններով առաջնորդվելով՝ անեն ոչ այն, ինչ պետք է:

Արժե կենտրոնանալ երևակայություն, հնարամտություն պահանջող զբաղմունքների վրա, որոնցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Ավելի դժվար կլինի այն Կարիճների համար, որոնք պիտի զբաղվեն կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Դուք հաճախ կշեղվեք, ինչի պատճառով հավանական են ցավալի սխալներ: Բարեբախտաբար, կկարողանաք ժամանակին նկատել և ուղղել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է, որը հարմար կլինի ինչպես նոր գործեր սկսելու, այնպես էլ հներն ավարտելու համար: Կարող եք ստանձնել լուրջ առաջադրանքները, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Նախկինում ձեզ ինչ-որ բանում խանգարող մարդիկ անսպասելի ձեր կողմը կանցնեն, կուզենան օգնել համարձակ գաղափարների իրագործման հարցում:

Շատ Աղեղնավորներ հին ծանոթներին հանդիպելու, ժամանակին իրենց համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենան: Օրը հարմար կլինի նաև հաշտվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի գործարքներ կնքելու և ֆինանսական հարցերը լուծելու համար: Արժե ուշադիր լսել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Հավանական են պիտանի ծանոթություններ, ինչպես նաև անսովոր առաջարկներ, որոնք ձեզ միանգամից կհետաքրքրեն: Չի բացառվում, որ այսօր ընդունած որոշումները գործնական ոլորտում լուրջ դրական փոփոխությունների սկիզբ դնեն:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ տարաձայնություններն անցյալում կմնան: Երեկոն սիրահարված Այծեղջյուրներին խոստանում է ուրախացնել հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անուշադրության մի մատնեք այսօր առաջ եկած գաղափարները: Ամենայն հավանականությամբ ոգեշնչվածությունը կայցելի ձեզ, և դուք հանճարեղ մի բան կմտածեք: Ճիշտ է, շրջապատողները միանգամից չեն կարողանա գնահատել ձեր մտահղացումը: Բայց հուզվելու կարիք չկա: Քիչ ժամանակ կանցնի, և բոլորը կուզենան մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը:

Օրը հարմար կլինի երկար ժամանակ հետաձգած մանր-մունր գործերն անելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Առավոտը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ահա երեկոյան մոտ ձեզ զարմանալի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ ու անսովոր իրավիճակներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հազիվ թե ուզենաք զբաղվել միապաղաղ գործերով: Ամենայն հավանականությամբ կուզենաք նոր, գրավիչ ու կարևոր բանի վրա կենտրոնանալ, և նման հնարավորություն կընձեռվի: Սակայն արժե նկատի ունենալ, որ այսօր լավ է ինքնուրույն չգործեք, այլ փորձեք համախոհների թիմ հավաքել: Նրանց աջակցությամբ անհրաժեշտ արդյունքին հասնելը ավելի հեշտ կլինի:

Հեշտ չի լինի նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը: Իսկ ահա մտերիմներին կես խոսքից կհասկանաք, նրանք էլ՝ ձեզ: Երեկոն հարմար կլինի հարազատների հետ զրուցելու և այն ծրագրերը քննարկելու համար, որոնք հույս ունեիք միասին իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1882 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0