ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2842 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա հաջողության հասնել այն ամենի մեջ, ինչն առաջ դժվարությամբ էր ստացվում: Պետք կգա վերջին շրջանում ստացած փորձը: Դուք կտեսնեք այն, ինչ առաջ չէիք նկատել, կհասկանաք՝ ինչպես պետք է ձեզ պահեք լավագույն արդյունքին հասնելու համար: Որոշ սխալները չեն բացառվում, բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա:

Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները. հիմա ձեր կարծիքը պատրաստ կլինեն լսել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միշտ իրենց ուզածով էին վարվում: Կփոխվեն ավագ հարազատների հետ հարաբերությունները, ընտանիքում ձեր ազդեցությունն ավելի նշանակալի կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ լավ կընթանա, դուք ապրումների ու տագնապի պատճառ չեք ունենա: Ամեն ինչ չէ, որ ձեր ձեռքերում կլինի, բայց աստղերն այսօր ձեր հանդեպ բարյացակամ կգտնվեն. հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Կարևոր է խուճապի չմատնվելը, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել ստեղծված իրավիճակում առավելագույն օգուտ քաղելու համար:

Շահավետ գնումներ անելու, վաղուց ձեզ դուր եկած իրերը ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Կարող եք ապագայի պլաններ կառուցել. հիմա ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք՝ ինչի եք ունակ հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ: Բոլոր գործերը չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել, հաճախ խնդիրներ կառաջանան ինչ-որ մեկի անուշադրության պատճառով: Դուք ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, իսկ դա կբարկացնի: Դուք կփորձեք ցույց չտալ ձեր նյարդայնությունը: Ինքնատիրապետումմը պահպանելու ունակությունը այսօր ձեզ դեռ շատ պետք կգա:

Լսեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր նախկինում էլ շատ են հուշել՝ ինչ անել: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի ու հարմար է գործնական բանակցությունների, կարևոր հանդիպումների համար: Հնարավոր են գրավիչ առաջարկներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաջող է: Արժե շտապել. այդ հատվածում կարող եք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, կյուրացնեք օգտակար փորձը: Ուշադիր եղեք շրջապատողների վարքին: Այսօր ձեր հաջողություններով ուրախացող մարդկանց հետ կարող եք գործ ունենալ նաև ապագայում:

Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք շուտով օգտակար կլինեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Լավ է այն նվիրել հանգստին, ինչ-որ հետաքրքիր, չնայած ոչ այնքան օգտակար զբաղմունքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Շատ բարդ գործերում կարող եք հաջողության հասնել: Ձեզ հաճախ կօգնեն պատահական ծանոթները. նրանց շնորհակալություն հայտնելու հնարավորություն գտեք: Նկատի ունեցեք, որ այսօր շատ կարևոր է պահել խոստումները, նույնիսկ եթե խոսքը մանրուքների մասին է: Չի կարելի ինչ-որ մեկին հուսախաբ անել:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հոգնեցուցիչ, բայց հետաքրքիր կլինեն, վառ հուշեր կպարգևեն: Որոշ Առյուծներ անսովոր փորձ ձեռք կբերեն, որը կօգնի նորովի նայել սովորական բաներին: Սակայն կյանքն արմատապես փոխելը դեռ վաղ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան զգույշ եղեք. սա բարդ ժամանակ է, երբ նույնիսկ աննշան սխալները լուրջ հետևանքներ կունենան: Սակայն իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի: Օրը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի մասնագիտական ոլորտում: Չի բացառվում՝ ձեր այսօրվա ձեռքբերումները կարիերայի բարձունքներին տանող ճամփա բացեն:

Անձնական կյանքում լուրջ խնդիրներ չեն առաջանա. մտերիմները կհասկանան ու կաջակցեն ձեզ: Հնարավոր է՝ ապագային ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող կարևոր որոշումներ ընդունեք: Կհաջողվի դա անել առանց տարաձայնությունների ու վեճերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի: Այդ հատվածում հազիվ թե ինչ-որ կարևոր բանով զբաղվեք: Կարող եք ավարտին հասցնել հին գործերը, լուծել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերը, կարգուկանոն հաստատել փաստաթղթերում: Այս շրջանում նշանակված բանակցությունները հազիվ թե արդյունավետ անցնեն. դրանցից մի քանիսն ընդհանրապես պետք է ուրիշ օրվա տեղափոխեք:

Ավելի ուշ հագեցած շրջան կգա: Ձեզ մի քանի հանդիպում է սպասվում, որոնցից յուրաքանչյուրը նորովի կարևոր կլինի: Դուք լավ լեզու կգտնեք քիչ ծանոթ մարդկանց հետ, իսկ ահա մտերիմների հետ ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Այն շատ հարմար է անսովոր ու բարդ բան ստանձնելու համար. դուք հրաշալի ամենից գլուխ կհանեք: Որոշ Կարիճներ նոր գաղափարներ կունենան, նշանի ներկայացուցիչներից ոմանք կմտածեն որակավորումը բարձրացնելու համար ինչ-որ բան սովորել:

Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր շատ գաղափարներին, կարող եք հույս դնել իրական օգնության վրա: Շատ ծանոթների հետ շփումներն ավելի անբռնազբոս կդառնան: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, հասնել փոխհամաձայնության: Հաճախ ձեզ կհուշեն՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի պատահարներ: Բայց դուք սրտին մոտ չեք ընդունի, և ճիշտ կվարվեք: Մի շտապեք կարևոր գործեր ստանձնել. ավելի ուշ հաջողության հասնելը կհեշտանա: Կեսօրից հետո իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսն անսովոր առաջարկներ, ինչպես նաև հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Այդ հատվածում կարող եք գնումներ անել: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կծառայեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի: Ժամանակը զուր մի վատնեք. միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք: Սակայն բարդ ու մասշտաբային գործերը պետք է զգուշությամբ ստանձնել. այստեղ շտապողականությունը սխալների ու խնդիրների կհանգեցնի: Համախոհներին պետք է մանրամասն ընտրեք, հատկապես եթե խոսքը լուրջ, երկարաժամկետ նախագծերի մասին է: Մարդկանցից գլուխ հանելու ձեր ունակությունից շատ բան կախված կլինի:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանգիստ ու շփումներ է խոստանում այն մարդկանց հետ, որոնց վաղուց եք համակրում: Ընկերները լավ նորություններ կհաղորդեն: Չեն բացառվում հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Դուք շատ բանի ունակ կլինեք ու կհասկանաք դա: Սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնի ոչ միայն հաղթահարել արգելքները, այլ նաև շահել շրջապատողների համակրանքը: Չի բացառվում՝ նոր համախոհներ գտնեք, ովքեր ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

Հնարավոր է լուծեք այն ֆինանսական հարցը, որը վերջին շրջանում անհանգստացնում էր ձեզ կամ կարգավորեք հին կոնֆլիկտը: Դուք ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք, ապագային էլ մեծ լավատեսությամբ կնայեք: Դա շատերի սրտով կլինի: Ամենայն հավանականությամբ կգտնվեն ձեզ ավելի լավ ճանաչել ցանկացողներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Դուք կօգտվեք իրադարձությունների հաջող ընթացքից, կանեք այն, ինչ վաղուց էիք մտածել: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել հետաքրքիր նախագծի վրա տարվող աշխատանքին: Նույնիսկ եթե առաջադրանքը բարդ թվա, մի հրաժարվեք. հաջողության հասնելու հավանականությունը մեծ է:

Օրը հարմար է ուսման համար. դուք արագ գլուխ կհանեք բարդ բաներից, առանց դժվարության կմտապահեք այն, ինչ պետք է: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գնումներ: Որոշ Ձկներ հին նախասիրության միջոցով գումար աշխատելու անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2842 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4