ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 31, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2282 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ չափազանց հետաքրքիր օր է սպասվում: Ճիշտ է, օրվա սկզբին դժվար կլինի շտապողականությունից ու խառնաշփոթից խուսափելը, ինչը որոշ Խոյերի կմտահոգի: Բայց նշանի ներկայացուցիչներն արագ կհաղթահարեն հույզերն ու դրական կտրամադրվեն: Դրական փոփոխությունները չեն ուշանա:

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով, հետաքրքիր զրույցներով ու հաճելի հանդիպումներով լի կլինի: Դա հրաշալի ժամանակ է լինելու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Հավանական են անսպասելի առաջարկներ, հրավերներ: Դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Սակայն դա չի նյարդայնացնի: Դուք ուրախությամբ կօգնեք նրանց, ովքեր կդիմեն օգնության հարցով, հրաշալի խորհուրդներ կտաք մարդկանց, որոնք դրանց կարիքն ունեն: Առաջատարի ձեր հատկանիշներն այսօր շատ վառ կարտահայտվեն, և ձեր ցանկացած առաջարկ հավանության կարժանանա:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրներից: Որոշ Ցուլեր շատ հաջող գնումներ կանեն, չնայած դրանց մասին որոշումը ոտքի վրա կընդունեն: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերների հետ հանդիպելու համար. ոչ ոք չի ձանձրանալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե կենտրոնանալ երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերի վրա. դրանցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Դուք կկարողանաք ոչ միայն համարյա հանճարեղ մի բան մտածել, այլև ի ուրախություն բոլորի անհապաղ ձեր ծրագիրը կյանքի կոչել: Հաճելի հանդիպումների ու հետաքրքիր զրույցների պակաս չի լինի. դուք լավ բաներ կլսեք:

Հուզական դաշտը բարենպաստ կլինի, ձեզ կարող են ուրախացնել ամենահասարակ բաները՝ համեղ կերակուրը, սիրելի երաժշտությունը կամ ծիծաղելի ֆիլմը: Ուրախ կանցնի ընկերների հետ հանդիպումը: Սիրահարված Երկվորյակներին ռոմանտիկ երեկո է սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Այսօր դուք կարող եք մի քիչ թեթևամիտ լինել ու հաջողության վրա հույս դնել: Շատ բան լավ կդասավորվի, աստղերի աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու ունակությունը:

Առավոտյան բավական ուժեղ դրական միտումների ազդեցությունը օրվա ընթացքում էլ ավելի ուժեղանալու է: Դա նշանակում է, որ օրվա երկրորդ կեսը շատ հաճելի է անցնելու: Շատ Խեցգետինների համար այն հիշարժան կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արագ գործելու կարիք կլինի, և դա ձեզ դուր կգա: Միանգամից պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Եթե ինչ-որ հարցում օգնության կարիք ունենաք, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն լավագույն ձևով կատարել ձեր ցանկացած խնդրանք: Կարող եք կարևոր ու բարդ գործերը ստանձնել. դրանցից հրաշալի գլուխ կհանեք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի, ինչպես նաև նվերներ, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Որոշ Առյուծներ շատ շոյված կլինեն, որ մտերիմները կռահել են իրենց գաղտնի ցանկությունները: Օրվա երկրորդ կեսին ձեզ բազում զարմանալի ու հաճելի իրադարձություններ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք շատ գործերում հաջողության կհասնեք, հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն օրը մտերիմների հետ անցկացնելու մտադրություն ունեցող Կույսերի հանդեպ: Նրանք ուրախության առիթներ կունենան, հաճելի անակնկալների պակասից բողոքելու առիթ էլ չեն ունենա:

Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին որոշվածները: Պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգեշնչի, կօգնի սովորական բաներին նորովի նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերների և մտերիմների հետ հանդիպումների համար: Կհաջողվի քննարկել հետաքրքիր ու կարևոր հարցերը, զրուցել ապագայի ծրագրերի մասին: Չեն բացառվում անսպասելի ու շատ գրավիչ առաջարկները: Եթե դրանք անեն մարդիկ, որոնց լավ գիտեք, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Կուրախացնի նաև օրվա երկրորդ կեսը: Հուզական դաշտը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե փոքրիկ թյուրիմացություններ առաջանան, դրանք չեն փչացնի ո՛չ ձեր, ո՛չ ձեր մտերիմների տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հոգսեր քիչ չեք ունենա, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Շատ Կարիճների այսօր շատ պետք կգա միաժամանակ մի քանի գործով զբաղվելու, միաժամանակ ոչինչ աչքաթող չանելու ունակությունը: Կարևոր հարցեր լուծելու անհրաժեշտություն հազիվ թե լինի, բայց եթե դա տեղի ունենա, ինտուիցիան միանգամից կհուշի՝ ինչպես գործեք:

Այսօր շատ հմայիչ եք լինելու: Դա կնկատեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեզ ուշադրություն չեն դարձրել: Հավանական են հաճելի ծանոթություններ, հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Երեկոն հաճելի անակնկալներով լի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի, եթե շատ չշտապեք ու ոտքի վրա որոշումներ չընդունեք: Չնայած շատ բան պիտի անեք, գործողությունների ծրագիր կազմելու և այն համախոհների հետ քննարկելու ժամանակ կգտնվի: Ոչ բոլոր Աղեղնավորները այսօր կկարողանան իմպրովիզներ անել, այնպես որ լավ կլինի նախապես ռազմավարություն մշակեք:

Շատերը ուրախ կլինեն շփվել ձեզ հետ: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց ընկերություն եք արել: Դժվար չի լինի նաև հին կապերը վերականգնելը, նաև այն մարդկանց հետ հաշտվելը, որոնց հետ վիճել էիք: Դուք ինքներդ օրը ուրախ կանցկացնեք, մյուսների տրամադրությունն էլ կբարձրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործնական տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չի լինելու: Հազիվ թե տրամադրված լինեք ինչ-որ լուրջ բանով զբաղվել ու լուծել բարդ հարցերը: Ամենայն հավանականությամբ դրա անհրաժեշտությունն էլ չի լինի: Ձեր կողքին կլինեն ընկերները կամ մյուս մտերիմները. նույնիսկ եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանանան, նրանք կօգնեն հաղթահարել դրանք:

Իսկ ահա հանգստի, զվարճանքների և հաճելի շփումների համար օրը հարմար կլինի: Շատ Այծեղջյուրներ այսօր լավատեսորեն տրամադրված կլինեն, ուրախության առիթների պակաս էլ չի լինի: Երեկոն լավագույն ժամանակն է լինելու ապագայի մասին մտածելու, որոշումներ ընդունելու և ծրագրեր կառուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի: Բայց ծրագրերում փոփոխությունները ձեզ կուրախացնեն, այլ ոչ թե կվշտացնեն: Հնարավոր է ինչ-որ հետաքրքիր միջոցառման մասնակցելու անսպասելի հնարավորություն ստեղծվի, հանդիպեք հին ծանոթների հետ կամ ոչ մեծ ճամփորդություն կատարեք:

Դժվար չի լինի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, նույնիսկ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Մտերիմներին կուրախացնեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը, իսկ ձեզ հաճելիորեն կզարմացնի նրանց կռահող լինելը: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն պատանի Ջրհոսների հանդեպ. նրանց բոլոր գաղտնի երազանքները կարող են իրականանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն իրադարձություններով լի կլինի, և դա ձեզ կուրախացնի: Էներգիան կբավարարի ծրագրած ամեն ինչ հասցնելու և մինչև ուշ երեկո հրաշալի տրամադրության մեջ լինելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչն արժե անել այսօր, իսկ ինչը լավ է հետաձգել. դուք ժամանակը զուր չեք վատնի:

Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև արժեքավոր նվերներ: Չեն բացառվում չծրագրված ծախսերը: Սակայն խոսքն ամենայն հավանականությամբ ոչ մեծ գումարի մասին է լինելու: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ակտիվ հանգստի, ընկերների և մտերիմների հետ հանդիպելու, ցանկացած հետաքրքիր զբաղմունքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2282 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0