ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 28, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2035 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադրություն դարձրեք օրվա առաջին կեսին առաջ եկած գաղափարներին: Դուք շատ բաների մյուս մարդկանց նման չեք նայի, ուստի բարդ առաջադրանքները լուծելու անսովոր, բայց արդյունավետ եղանակ կգտնեք: Մեծ հաջողությունների կհասնեն այն Խոյերը, որոնց աշխատանքը կապված է ֆինանսական օպերացիաներ անցկացնելու և դրանց հետ կապված հաշվետվություններ կազմելու հետ:

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի հակասական հույզերը հաղթահարելը: Դուք կարող եք դատարկ բաների պատճառով բարկանալ, վիրավորվել մարդկանցից, որոնց սխալ եք հասկացել: Աշխատեք ժամանակ հատկացնել հանգստի համար. դրանից հետո ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի ստացվի, բայց դուք մանր-մունր խնդիրների և անհաջող զուգադիպությունների պատճառով չեք հուզվի: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը ձեզ ոչ մի րոպե չի լքի, մեծ մասամբ դրա շնորհիվ դուք հաջողության կհասնեք: Շրջապատողներին դուր կգան ձեր գաղափարները, այնպես որ մտածածն իրագործելու հարցում օգնել ցանկացողների պակաս չի լինի:

Գործեր քիչ չեք ունենա, բայց դուք չեք շտապի: Նման մոտեցումը ճիշտ կլինի, դրա շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Երեկոն լավ նորություններ կբերի վերջին ժամանակներս ընտանեկան խնդիրների լուծմամբ զբաղված Ցուլերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ շատ հագեցած օր է սպասվում: Հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ինչ-որ բան ոտքի վրա մտածել: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում: Նույնիսկ ոչ վաղ անցյալի համախոհները կարող են ձեզ սխալ հասկանալ, և դուք պիտի շատ ժամանակ ծախսեք բացատրությունների վրա:

Չնայած ամեն ինչ հեշտությամբ չի տրվելու, բայց դուք կպահպանեք լավատեսական տրամադրվածությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Օրվա երկրորդ կեսին պիտի ևս մեկ անգամ փորձեք անել այն, ինչն առաջ չի ստացվել. այս անգամ արդյունքը ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կարող է բարդ առաջադրանքներ ու նոր հոգսեր բերել: Հիշեք, որ պետք չէ բոլոր դժվարություններն ինքնուրույն հաղթահարել, եթե կարելի է դիմել հուսալի համախոհներին: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք բազմիցս ձեռք են մեկնել ձեզ, և նրանց երկու անգամ խնդրելու կարիք չի լինի: Արժե լսել խորհուրդները. դրանք այսօր կտան նրանք, ում փորձը կարող է ձեզ օգտակար լինել:

Օրվա երկրորդ կեսն ավելի թեթև ու հաճելի կանցնի: Այն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների, զբոսանքների և ուղևորությունների, ինչպես նաև հետաքրքիր մի բան սովորելու համար: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Եթե գործը բարդ է թվում, հոգ չէ. դուք բոլոր դեպքերում դրանից գլուխ կհանեք: Ճիշտ է, պիտի ոտքի վրա սովորեք ու երբեմն խորհուրդների հարցով դիմեք նրանց, ում այնքան էլ չեք համակրում: Բայց արդյունքը, որին կհասնեք, կարդարացնի:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ: Եթե իրավիճակը թույլ է տալիս, արժե հենց այդպես էլ վարվել: Այն Առյուծները, որոնք չկարողանան հետաձգել գործերը, պիտի հեշտից դեպի բարդը շարժվեն. այդպես ավելի փոքր կլինի սկսածը կես ճամփին թողնելու գայթակղությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել: Որոշ Կույսեր կկարողանան ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների վերածել: Հաջողությամբ կավարտվեն գործնական բանակցությունները, հաջող կլինեն հասարակական ելույթները:

Արժե հիշել այն գաղափարների մասին, որոնք նախկինում իրագործել չի ստացվել, և մտածածը կյանքի կոչելու ևս մեկ փորձ ձեռնարկել: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցությամբ դուք հրաշալի արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին վճռական ու արագ գործեք: Դա հարմար ժամանակ է լինելու և՛ գործնական, և՛ անձնական բնույթի հարցերը լուծելու համար: Կարող եք ինտուիցիային ապավինել, որը ժամանակին կհուշի՝ ինչպես արժե գործել, կօգնի թշնամիների լարած թակարդները չընկնել:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք շտապողականությունից: Ուշադիր պիտի լինեն այս հատվածում ֆինանսական հարցերի ձևակերպմամբ զբաղված Կշեռքները, քանի որ աննշան սխալն էլ կարող է լուրջ ծախսերի հանգեցնել: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չարժե հուզվել մանր-մունր թյուրիմացությունների համար, որոնք կարող են ծագել օրվա սկզբին: Եթե հանգստություն պահպանեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալներն ու լրացնել բաց թողածը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Այն բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Լավ կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչով էլ ծրագրեք զբաղվել օրվա առաջին կեսին, աշխատեք զգույշ գործել ու չշտապել: Լավ է չփորձեք ամեն ինչից միայնակ գլուխ հանել, այլ մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ: Մարդիկ, որոնց կարող եք դիմել, ձեր կողքին կլինեն: Նրանց աջակցությամբ արագ կհաղթահարեք ցանկացած դժվարություն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Դժվար չի լինի անհրաժեշտ տպավորությունը թողնելը. բավարար կլինի ձեզ պահեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով: Այն հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Հավանական են անսովոր առաջարկներ: Եթե դրանք հին ծանոթներն անեն, ապա կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել, մնացած դեպքերում արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր ընտանեկան գործերի կամ կենցաղային հարցերի հետ կապված: Այծեղջյուրները, որոնք պատրաստ կլինեն լսել և հաշվի առնել ուրիշի տեսակետը, արագ կկարողանան հարթել սուր անկյուններն ու վերականգնել ներդաշնակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Նախկինում ձեզ բարձրից նայող մարդիկ կհասկանան, որ զուր են այդպես վարվել, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն:

Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի մասին, դուք հակված կլինեք թեթևամտության, որը կարող է զուր ծախսերի հանգեցնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք, աշխատեք իրատեսորեն գնահատել գործերի վիճակը: Ձեր խորաթափանցության շնորհիվ կարող եք պատասխաններ գտնել բարդ հարցերին, գլուխ հանել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրներից: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց միշտ ուզում էիք ձեր համախոհների շարքում տեսնել:

Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Որոշ Ձկներ նորովի կնայեն իրենց հին ծանոթներին կամ կոլեգաներին, կհասկանան, որ նրանց հանդեպ միայն ընկերական համակրանք չեն զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2035 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0