ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 26, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2221 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հաջող օր է սպասվում: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, սակայն ձեր ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն հայտնվի: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն: Եթե որոշեք բարդ գործ ստանձնել, օգնել ցանկացողների պակաս չի լինի: Ինտուիցիան կհուշի, թե ինչում արժե նախաձեռնող լինել, և դուք ժամանակը զուր չեք կորցնի: Որոշ Խոյերի համար օրը կապված կլինի հին ցանկությունների իրագործման հետ:

Բայց աշխատեք շատ չշտապել, հատկապես օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ցանկալի է ուշադրություն դարձնել մանրուքներին, ցանկացած որոշում մանրամասն կշռադատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հարցերին. գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք անուշադիր կամ թեթևամիտ լինել: Չարժե խոստումներ տալ, քանի որ սեփական ուժերը գնահատելը դժվար կլինի:

Բավական շուտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Աշխատանքի վրա կենտրոնացած Ցուլերի առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ ազդեցիկ համախոհներ կգտնեն ու նրանց աջակցությամբ կհասնեն նրան, ինչին վաղուց էին ձգտում: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, մտերիմների հետ վիճելու պատճառ չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ հավանական են օրվա սկզբին: Դուք բաց չեք թողնի մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանալու կամ բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցից գլուխ հանելու հնարավորությունը: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն կամ կուզենան օգնել ձեզ բարդ գործում, ինչն էլ շատ տեղին կլինի:

Օրվա կեսին կարող են լարված պահեր լինել, չեն բացառվում տարաձայնությունները աշխատավայրում կամ տանը: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք դրական փոփոխություններ կնկատեք: Երեկոն բարենպաստ կլինի ընկերական հանդիպման կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին դժվարություններ կառաջանան, սակայն դրանց պատճառով լուրջ անհանգստանալ չարժե: Հավանական են մանր-մունր սխալներ հաշվարկներում, անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ: Սակայն դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ամեն ինչ ուղղելու համար և ժամանակը զուր չեք վատնի: Աստղերը կաջակցեն այն Խեցգետիններին, որոնք անտարբեր չեն մնա ուրիշների խնդիրների հանդեպ, կաշխատեն օգնել օգնության կարիք ունեցողներին:

Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, դուք էներգիայի ներհոսք կզգաք: Կհաջողվի հիանալի գլուխ հանել բարդ գործերից, արագ լուծել կարևոր հարցերը: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին կարևոր գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Ամեն ինչ կարող է ձեր ուզածի նման հաջող չդասավորվել: Չի բացառվում ձեր ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել չարժե, դուք պիտի ինքնուրույն գործեք:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու համար: Հավանական են նոր ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ռոմանտիկ ժամադրության գնացող Առյուծները հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի կանցնեն գործնական հանդիպումները, կարող են հաջողությամբ ավարտվել այն բանակցությունները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կգտնեք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրը հագեցած կլինի, դուք շատ բան պիտի անեք, բայց ժամանակ առ ժամանակ պետք է դադարներ վերցնել, կարճ ժամանակով շեղվել հոգսերից: Դա թույլ կտա խուսափել գերհոգնածությունից, մինչև երեկո լավ տրամադրություն պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կա: Դուք չեք ուզենա ժամանակը դատարկ բաների վրա վատնել, միանգամից կանցնեք կարևոր հարցերի լուծմանն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Գաղափարները, որոնք կքննարկեք կոլեգաների և գործընկների հետ, պարզապես հրաշալի կլինեն, և բոլորը միանգամից կխոստովանեն դա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Ամեն ինչ մենակ անելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով ու պատմել, թե ինչպես է լավ գործել: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին չեն բացառվում լարված պահերը: Կոլեգաների և գործընկերների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, և նույնիսկ մտերիմները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները, ինչի պատճառով ստիպված կլինեք ոտքի վրա փոխել ծրագրերը: Բայց դուք դրա պատճառով չեք հուզվի, կպահպանեք ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ կընդունեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի առօրյա գործերի, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և գործնական շփումների համար: Այն հարմար կլինի կարևոր բան ստանձնելու համար: Դուք արագ համախոհներ կգտնեք ու շատ բանի կհասնեք: Կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը: Որոշ Աղեղնավորներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտներն ու անմիջապես կշարժվեն այդ ուղղությամբ:

Ձեզ հետաքրքիր կթվա այն, ինչը նախկինում ոչ մի հույզ չէր առաջացնում: Չի բացառվում նոր նախասիրություն ձեռք բերեք, որը բազում հաճելի պահեր կպարգևի: Շատ հավանական են անսովոր ծանոթությունները, ձեզանից ու ձեր հին ընկերներից տարբերվող մարդկանց հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մտածեք ապագայի մասին: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները վերլուծելու, համախոհների հետ ձեր գաղափարները քննարկելու համար: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի. կհաջողվի խուսափել չարդարացված ծախսերից:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Նույնիսկ նոր ծանոթներին հաճախ կես խոսքից կհասկանաք: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Եթե ուզենաք քննարկել ընդհանուր ծրագրերը, ապա արագ բոլորին դուրեկան լուծում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շուրջը խառնաշփոթ է իշխելու, բայց դուք կպահպանեք հանգստությունն ու չմտածված արարքներ չեք գործի: Ինքնատիրապետումը ձեզ թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից, պրովոկացիաներին չտրվել: Որոշ Ջրհոսներ ընդհանուր լեզու կգտնեն նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէին, ոչ վաղ անցյալի մրցակիցներին էլ համախոհների կվերածեն:

Անսովոր գաղափարներ կհայտնվեն, բայց դուք չեք ուզենա դրանցով միանգամից կիսվել: Եվ դա իմաստուն որոշում կլինի: Դուք հանգիստ ամեն ինչ կկշռադատեք, և ոչ ոք ձեզ անպիտան խորհուրդներ չի տա ու սեփական տեսակետը չի պարտադրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք ծանոթ գործերից, կավարտեք վաղուց սկսածը: Օգտակար կլինի կոլեգաների և ղեկավարության հետ շփվելը, ծրագրերը քննարկելը: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Դրանց իրագործման հարցում կուզենան օգնել նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարելի է հարազատների հետ հանգիստ քննարկել ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք բոլորին էին անհանգստացնում: Կուրախացնեն հին ծանոթների հայտնած նորությունները: Որոշ Ձկներ շատ գրավիչ առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2221 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0