ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 22, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1920 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կսկսվի: Ձեր ինտուիցիան ուժեղ կլինի: Հենց նրա հուշումների շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, մոտեցում կգտնեք մարդկանց, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Հաջող կանցնեն ուղևորությունները. շատ Խոյերի համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը:

Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ գործել: Այդ հատվածում դուք կարող եք չափազանց վստահող լինել, հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել: Չի բացառվում ինչ-որ մեկը փորձի օգտվել դրանից: Սակայն ձեր կողքին կլինի մեկը, ով թույլ չի տա ձեզ լուրջ սխալներ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի կարևոր ու բարդ հարցերը լուծելու համար: Չի կարելի ասել, որ դուք ամեն ինչից միանգամից գլուխ եք հանելու: Բայց ձեզ կանգնեցնող խոչընդոտներ ձեր ճանապարհին չեն հայտնվի: Շատ Ցուլեր նախանձելի համառություն կդրսևորեն ու կհասնեն նրան, ինչն առաջ համարյա անհնարին է թվացել:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, տարաձայնություններ հավանական են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա միշտ չի ստացվի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, պահի հույզերի ազդեցության տակ լուրջ որոշումներ չընդունելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Աստղերի աջակցությամբ դուք շատ բանի կհասնեք: Մասնագիտական հաջողության ձգտող Երկվորյակների առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Նշանի ներկայացուցիչները խուճապի չեն մատնվի և իրենց շանսը բաց չեն թողնի, միանգամից անհրաժեշտ ուղղությամբ առաջին քայլերը կանեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանք էլ հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան: Իսկ նոր ծանոթները միանգամից ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, որը շուտով կարող է ավելի լուրջ զգացմունքի վերաճել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումն ու շտապողական որոշումներ չընդունեք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողներին ճիշտ հասկանալը, որոշ անմեղ նկատողությունների կարող եք շատ սուր արձագանքել: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս. դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, վտանգ կա մեծ գումար ծախսեք դատակ բաների վրա:

Չնայած երբեմն ծագող դժվարություններին, դուք կկարողանաք պահպանել լավ տրամադրությունը: Ուրախության առիթներ էլ այսօր անպայման կգտնվեն: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է բարդ թվալ, սակայն բանը տհաճ իրադարձությունների մեջ չի լինի, այլ լարված հուզական դաշտի: Նույնիսկ աննշան իրադարձություններին այսօր կարող եք շատ սուր արձագանքել: Հեշտ չի լինի առօրյա զբաղմունքների վրա կենտրոնանալը: Կուզենաք նոր բան ստանձնել, և նման հնարավորություն անպայման կընձեռվի:

Հավանական են անսովոր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Դուք լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա. բավական կլինի ձեզ բնական պահեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեր հմայքի հանդեպ անտարբեր մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հասարակ օր չի սպասվում, սակայն այն հետաքրքիր ու հագեցած կլինի, հարմար կլինի ամենատարբեր առաջադրանքներ լուծելու համար: Պատրաստ եղեք արագ գործել ու անմիջապես մի բանից մյուսին անցնել: Մտքերը հավաքելու և տրամադրվելու համար շատ ժամանակ չեք ունենալու:

Այսօր հնարավոր մանր-մունր անհաջողություններին դուք փիլիսոփայորեն կմոտենաք: Իսկ ահա տարած հաղթանակների համար ի սրտե կուրախանաք, իսկ դրանք քիչ չեն լինի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր հարազատների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ կարևոր կլինի ինտուիցիային լսելը, հատկապես օրվա առաջին կեսին: Այդ հատվածում իրադարձություններն արագ են զարգանալու, պիտի անմիջապես արձագանքեք տեղի ունեցողին: Աշխատեք չհուզվել. ամեն ինչ հաջող կդասավորվի, չնայած ոչ այնպես, ինչպես դուք էիք ակնկալում: Բացի այդ, ձեզ ամեն պահի օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի և՛ հանգստի, և՛ ընկերների հետ հանդիպման, և՛ ստեղծագործ զբաղմունքների համար: Բացի այդ, կարող եք գնումներ անել, մտերիմների համար նվերներ գնել. դուք ընտրության հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ մի բան երկար ժամանակով մի հետաձգեք. օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, հենց այդ հատվածում կարող եք ամենամեծ հաջողություններին հասնել: Աստղերի աջակցության վրա կարող են հույս դնել այն Կարիճները, որոնք կկենտրոնանան շրջապատողներին օգնելու կամ բոլորի համար օգտակար գործերի վրա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի և զվարճանքների համար: Նշանի շատ ներկայացուցիչների այդ հատվածը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք, նրանք ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն կամ պիտանի տեղեկատվությամբ կկիսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է լինելու գործնական շփումների, համագործակցությանը վերաբերող բանակցությունների, ցանկացած աշխատանքային հարց քննարկելու համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, իսկ ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա անտարբեր մնալ: Հավանական են հաջող գործարքներ: Առևտրի ոլորտում աշխատող Աղեղնավորները լավ գումար կաշխատեն:

Չի բացառվում այսօր ուզենաք նոր բան ստանձնել կամ հետաքրքրվեք մի բանով, ինչի մասին առաջ քիչ բան գիտեիք: Ընկերներն ու մյուս մտերիմները ձեզ հետ կկիսեն ձեր նախասիրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է ցանկացած աշխատանքային հարց լուծելու համար: Ամեն ինչ հաջող կդասավորվի, դուք նպատակին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Հին համախոհները հաճույքով կարձագանքեն ձեր խնդրանքներին, նրանց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Կարող եք զբաղվել իրավաբանական հարցերի լուծմամբ, կարևոր փաստաթղթեր ձևակերպելով:

Առավոտյան հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը. հավանական են տնային մանր-մունր տարաձայնություններ: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կնկատեք, որ բոլորի հետ շփվելը հեշտացել է: Երեկոն հաճելի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ կանցնի օրվա սկիզբը: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, կխանգարեն կենտրոնանալուն: Դրա պատճառով հնարավոր են ցավալի սխալներ: Բացի այդ, կարող է նյարդայնացնել շուրջը տիրող խառնաշփոթը: Բայց եթե կարողանաք պահպանել ինքնատիրապետումը, բացասական հույզերին չտրվել, ապա իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի իրադարձություններ կամ նորություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Չի բացառվում հյուր գան հին ընկերները, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք խորաթափանց կլինեք. շրջապատողները հազիվ թե կարողանան ինչ-որ բան ձեզանից թաքցնել, նույնիսկ եթե շատ փորձեն: Հեշտությամբ կկռահեք այն մարդկանց իրական մտադրությունները, որոնք փորձում են շահել ձեր համակրանքն ու վստահությունը: Որոշ Ձկներ կգտնեն գաղտնի թշնամիներին ջրի երես հանելու և զինաթափելու ձևը:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում: Եթե նախկինում հարազատներից մեկի հետ տարաձայնություններ ունեիք, այսօր կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել, և դա ջանքեր չի պահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1920 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0