ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 20, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2165 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն անհանգիստ ու չափազանց հետաքրքիր կանցնի: Ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջողվի, ավելի հավանական է՝ պետք լինի կենտրոնանալ լրիվ նոր գործերի վրա: Դրա պատճառով չեք հուզվի, ոգևորությամբ կստանձնեք անսպասելի առաջադրանքների լուծումն ու արագ գլուխ կհանեք դրանցից:

Չեն բացառվում խնդիրները շփման մեջ. շրջապատողները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, ինչ-որ մեկը կարող է վիրավորվել կամ բարկանալ դատարկ բաների պատճառով: Բայց դուք անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու, հարաբերությունները կարգավորելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անսպասելի նորություններ ու զարմանալի հանդիպումներ հնարավոր են օրվա սկզբին: Դրանք կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, օգնել նորովի նայել սովորական բաներին: Որոշ Ցուլեր կուզենան բարդ ու կարևոր գործ ստանձնել: Սակայն շտապելու կարիք չկա. նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, գործողությունների ծրագիր կազմեք:

Անհանգիստ կլինի օրվա երկրորդ կեսը: Չի բացառվում՝ պետք լինի միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և դա բավական հոգնեցնող կլինի: Փոխարենը հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Երբ անեք դա, տրամադրությունն էլ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած օրը հագեցած կլինի և առանց անսպասելի իրադարձությունների չի անցնի, բայց դուք հանգստությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը կպահպանեք, դատարկ բաների պատճառով չեք հուզվի: Շատ Երկվորյակների ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել մրցակիցներին հաղթելու համար: Նրանք ժամանակը զուր չեն վատնի, կարևոր հաղթանակներ կտոնեն:

Օրվա առաջին կեսին ուժեղ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կնվազի: Դա հատկապես նկատելի կդառնա ֆինանսների ոլորտում. ինչքան երեկոն մոտենա, այնքան կմեծանա զուր ծախսերի, անհաջող գնումների հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր զրույցների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Դժվար չի լինի նոր ծանոթների համակրանքը շահելը: Դուք արագ դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են ուրիշների հանդեպ: Լավ ժամանակ է լինելու գործնական կամ ընկերական հարաբերություններ սկսելու համար:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Շատերը ձեր օգնության կարիքը կունենան, դրա պատճառով դժվար կլինի սեփական գործերի վրա կենտրոնանալը: Ձեզ ծանոթ երթուղով ուղևորությունները կարող են սովորականից ժամանակատար լինել. ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք ամենակարևոր գործերն ինքնուրույն անել: Ցավոք, այստեղ հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել ձեզ, խորհուրդներն էլ անօգուտ կլինեն: Շատ Առյուծների պետք կգա վերջին շաբաթներին ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ կհասկանան, թե ինչպես է պետք գործել, սխալներ էլ չեն անի:

Օրվա առաջին կեսին անակնկալները քիչ հավանական են, իսկ ահա երկրորդը դրանցով հարուստ կլինի: Օրինակ՝ հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ, որոնցից հրաժարվել չեք ուզենա: Նվերներն էլ չեն բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Հին գործերն ավարտելու, ձեզ ու մտերիմներին վշտացնող ու անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Նոր բան ստանձնած Կույսերը արագ հաջողության կհասնեն: Նրանց պետք կգա ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան ողջ օրվա ընթացքում հանգստություն պահպանել: Տրամադրությունը կարող է դատարկ բաների պատճառով փչանալ, նույնիսկ մտերիմների հետ աննշան տարաձայնությունները կարող են երկար ժամանակով հանել հավասարակշռությունից: Բայց նրանք, ովքեր կպահպանեն լավատեսությունը, օրը շատ հաճելի կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է գործնական հանդիպումների, բանակցությունների, աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուր գալիս: Որոշ Կշեռքներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն և եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկներ կստանան:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, նրանք ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը նշանակալի իրադարձություններ կամ մեծ փոփոխություններ հազիվ թե բերի, սակայն բավական հաճելի կանցնի: Լավ ժամանակ կանցկացնեն այսօր նոր վայրեր մեկնող կամ հետաքրքիր միջոցառումների մասնակցող Կարիճները: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի: Նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը շատ շուտով կանցնեք:

Չեն բացառվում լարված պահերը կոլեգաների և ղեկավարության հետ շփումներում: Սակայն լուրջ կոնֆլիկտ չի լինի, և դա մեծ մասամբ ձեր շնորհիվ: Իսկ ահա անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Աստղերի աջակցությամբ դուք արագ կհաղթեք հին մրցակիցներին: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչ է պետք անել թշնամիներին զինաթափելու և նոր համախոհներ գտնելու համար: Չի բացառվում մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ դուք շատ հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Օրվա կեսին հնարավոր են որոշ լարված պահեր: Հնարավոր է շրջապատողների հետ լեզու գտնելը դժվարանա, չկարողանաք հասկանալ, թե ինչ են ձեզանից ակնկալում: Բայց դա երկար չի տևի, շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր ուժերն ու չեք պատրաստվում ուժերն ու էներգիան ի սկզբանե անհույս բաների վրա վատնել: Ցավոք, շատ Այծեղջյուրներ այսօր հակված կլինեն պատրանքներ կառուցել. դրա պատճառով սխալներից ու հիասթափություններից խուսափելը դժվար կլինի:

Աշխատանքի և բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանը անհապաղ անցնել չի հաջողվի, փոխարենը դուք ամեն ինչ կշռադատելու, գիտակ մարդկանց հետ խորհրդակցելու և նրանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Անձնական հարաբերություններում խնդիրներ հազիվ թե լինեն, մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին կարող են դժվարություններ առաջանալ, բայց դրանք միայնակ հաղթահարելու կարիք չի լինի: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել: Հին համախոհները կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Նրանք, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել, չեն ուզենա կողքից դիտողի դերում լինել:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսին շատ բան հեշտությամբ կտրվի: Այդ հատվածը հարմար կլինի ինչպես նախապես ծրագրված, այնպես էլ սպոնտան ուղևորությունների համար: Ընկերներն ուրախությամբ կմիանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է բավական հոգնեցնող լինել. դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուիշների գործերով, և ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Սակայն դուք կգտնեք նպատակին հասնելու ձևը: Ուրիշի օրինակին հետևել չեք ուզենա, դուք զարկ կտաք երևակայությանն ու ինչ-որ օգտակար բան կմտածեք: Նախկինում ձեզ վշտացնող որոշ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն:

Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Շրջապատողներին հասկանալը ձեզ համար հեշտ կլինի: Ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել նոր ծանոթներին, լեզու գտնել նրանց հետ, ովքեր նախկինում անբարյացակամորեն էին տրամադրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2165 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0