ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2360 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական բարդ կլինի, բայց այն չի կարելի շատ վատն անվանել: Պարզապես այն, ինչ սովորաբար հեշտությամբ էր տրվում, այսօր որոշակի ջանքեր կպահանջի: Դժվարություններից մի վախեցեք: Եթե դուք համառ լինեք, կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Օրվա առաջին կեսին գործեր ու առաջադրանքներ սովորականից շատ կլինեն, իսկ երկրորդին հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կհայտնվի: Շատ Խոյերի կոգեշնչեն զբոսանքներն ու ուղևորությունները: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է, որը ուրախության բազում առիթներ կպարգևի: Նոր նախաձեռնությունների համար պայմանները բարենպաստ կլինեն: Դուք ժամանակը զուր չեք վատնի, շատ բան կհասցնեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով:

Շատ Ցուլեր կհասկանան՝ ինչ է պետք անել, որպեսզի հին ցանկություններն իրականանան: Դուք բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք, որպեսզի գլուխ հանեք ամենաբարդ առաջադրանքներից: Կհաջողվի օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Չի բացառվում՝ բարյացակամությունն ու ուրիշների հանդեպ անկեղծ հոգատարությունը օգնեն ձեզ նոր համախոհներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա հուզական դաշտը կարող է լարված լինել: Երբեմն դուք կբարկանաք ու կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, երկար ժամանակ չեք կարողանա հանգստանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Շատ Երկվորյակների համար կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Ամեն անգամ չեք ուզենա մանրամասն պատմել ձեր ապրումների մասին: Բայց հաճախ հենց դա էլ պետք կլինի, քանի որ ձեզ կես խոսքից կհասկանան:

Ապրումներից շեղվելուն կօգնեն առօրյա օգտակար գործերը: Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կհայտնվեն: Մի քանի օրից դրանք կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ, հաջող օր է: Հնարավոր է՝ դուք գլխապտույտ հաջողությունների չհասնեք, բայց կկարողանաք իրագործել հին մտահղացումները, անել այն, ինչ վաղուց էիք ուզում: Շատ Խեցգետինների հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Համատեղ գործունեությունից երկարատև ընկերություն կսկսվի:

Օրվա երկրորդ կեսին բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը: Հարմար ժամանակ է երևակայություն և հնարամտություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Օգտակար կլինի նաև ուսման վրա կենտրոնանալը: Հավանական են հաջողություններ նույնիսկ այն գիտություններում, որոնք նախկինում ձեզ չէին տրվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը միանման լավն է և՛ ինքնուրույն գործունեության, և՛ համագործակցության համար: Դուք հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, մոտեցում կգտնեք նրանց, ում հետ նախկինում հաշտ չէիք: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել: Հնարավոր են անսովոր ու անսպասելի առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ արժե դրանց համաձայնությամբ պատասխանել, և այն չի սխալվի:

Դուք ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից և ցանկացած նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաճելի անակնկալներ կմատուցի: Հնարավոր են անսովոր իրադարձություններ, որոնց համար ուրախ կլինեք: Որոշ Կույսեր հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ դրա հույսը չունեին, կարող են իրականանալ հին ցանկությունները: Կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում:

Դուք հաճույքով կօգնեք շրջապատողներին, կաջակցեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Ձեր վեհանձն արարքներն աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Դուք նոր համախոհներ ու ընկերներ ձեռք կբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաթեթև ու անամպ օրը չէ, բայց դրական միտումների ազդեցությունը ամեն դեպքում կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Երբեմն մտածածը միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք և հաստատ կիսատ չեք թողնի սկսածը, քանի դեռ անհրաժեշտ արդյունքը չեք ստացել: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, աշխատեք բաց չթողնել ձեր շանսը:

Շատ Կշեռքների համար օրը կապված կլինի գործնական կամ ընկերական հարաբերությունները վերականգնելու հետ, որոնք նախկինում շատ թանկ են եղել ձեզ համար: Ճիշտ է, դրա համար պիտի նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Այն հազիվ թե տհաճ անակնկալներ մատուցի, ճանապարհին այնպիսի դժվարություններ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Կարող եք նոր գործեր ստանձնել: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, արագ գլուխ կհանեք՝ ինչպես հասնել դրված նպատակին:

Չեն բացառվում հեռվից հաճելի լուրերը: Որոշ Կարիճներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց վերջերս շատ էին կարոտում: Անհարմար պահեր չեն լինի, զրույցի բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, և շուտով նաև ընդհանուր ծրագրեր կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անակնկալներով լի կլինի, որոնց մեծ մասը հաճելի կլինեն: Հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնց անմիջապես կհամաձայնեք: Շատ Աղեղնավորներ հրաշալի գաղափարներ կունենան: Դրանց իրագործումը կթեթևացնի և՛ նշանի ներկայացուցիչների, և՛ նրանց մտերիմների կյանքը:

Կարևոր հարցերը կարող եք քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Կկարողանաք արագ ճիշտ տոն ընտրել: Նույնիսկ ամենահասարակ ու ձանձրալի բաների մասին այնպես կխոսեք, որ ձեզ կուզենան երկար-երկար լսել: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ ու փորձարկումներ անել, նպատակին հասնելու սեփական եղանակները փնտրել: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կգրավեն նոր ու համարձակ լինելով: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ դրանց իրագործման հարցում:

Եթե օրվա առաջին կեսը կանցնի գործերի ու հոգսերի մեջ, ապա երկրորդը հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Լավ ժամանակ է բուժիչ պրոցեդուրաների համար, հատկապես՝ հաճելի բնույթի: Դրանցից հետո դուք կրկին կզգաք, որ ուժերով լի եք և ունակ եք գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ գործերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավական անհանգիստ, լարված պահերով լի օր է: Բայց դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում գերակշռող կլինի: Դուք գլուխ կհանեք բոլոր դժվարություններից, պատասխաններ կգտնեք ծագած հարցերին: Որոշ Ջրհոսներ հուսալի համախոհներ ձեռք կբերեն, որոնց վրա կարող են ամեն հարցում հույս դնել: 

Լավ գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը կարող եք առանց հետաձգելու կյանքի կոչել: Մյուսների հարցում լավ է չշտապեք: Սկզբում ամեն ինչ լավ մտածեք: Դուք հրաշալի գաղափար կունենաք: Ընկերները կօգնեն կյանքի կոչել այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ համատեղ գործողությունների համար: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, արագ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք: Շատերին դուր կգան ձեր գաղափարները, և մարդիկ հաճախ իրենց իրենց օգնությունը կառաջարկեն դրանց իրագործման հարցում:

Համարձակ ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործումը միայն ժամանակի հարց կլինի: Իսկ հիմա դեռ պետք է համբերությամբ զինվեք և սպասեք բարենպաստ պահի: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ կմտապահեք պիտանի ինֆորմացիան: Ավելի ուշ կարևոր հարցերին պատասխաններ կգտնեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի սիրային անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2360 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2