ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 15, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1857 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նույնիսկ ամենադժվար աշխատանքային հարցերից գլուխ կհանեք։ Կլինեն բազմաթիվ զանգեր և նամակագրություն։ Ստիպված կլինեք անընդհատ գորխից գորխ անցնել։ Սա կարող է գրգռվածություն առաջացնել, բայց չի խանգարի ավարտին հասցնել սկսածը։ Խոյերը, ովքեր սովոր են հիմնվել տրամաբանության և ողջախոհության վրա, այժմ վիճելի իրավիճակներում պետք է ավելի շատ վստահեն իրենց ինտուիցիային։

Երեկոյան հնարավոր են կոնֆլիկտներ սիրելիների հետ, այն էլ՝ ոչ ձեր մեղքով։ Այնուամենայնիվ, եթե ցանկանաք, հենց սկզբից կկարողանաք վիճաբանությունը մեղմել: Եթե ​​կարող եք առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ձեր սիրելիի նկատմամբ, ապա համոզվեք, որ ձեր հարաբերություններին ոչինչ չի սպառնում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինտուիցիան ոչ միանշանակ իրավիճակներում ձեզ կհուշիի ճիշտ պատասխանը։ Բարդ, բայց արդյունավետ օր է սպասվում։ Գործընկերների հետ աշխատանքային հարցերի քննարկումը հաջող կլինի և հնարավորություն կտա շատ ավելին անել միասին, քան միայնակ։ Կրկնակի ստուգեք բոլոր կարևոր փաստաթղթերը, սխալվելու հավանականությունը սովորականից մի փոքր ավելի մեծ է:

Երեկոյան լավ է հրավիրել նրանց, ում հետ կցանկանայիք համագործակցել։ Հանգիստ մթնոլորտում զրուցելը կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել միմյանց: Բայց ընտանիքի հետ լինելը նույնպես օգտակար կլինի, սիրելիների աջակցությունը երբեք ավելորդ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Փոքր անախորժությունները ձեզ կշեղեն ու կվշտացնեն հենց առավոտից։ Սա, անշուշտ, կհանգեցնի աճող դյուրագրգռության: Փորձեք անցնել աշխատանքային առաջադրանքների, որոնք ցանկալի է հատուկ ուշադրության կենտրոնացում չպահանջեն: Այսպիսով, դուք կարող եք վերականգնել հավասարակշռությունը: Ուշադիր եղեք գումարի նկատմամբ, խուսափեք ավելորդ ծախսերից: Ավելի լավ է վարկեր չձևակերպել։

Հնարավորության դեպքում երեկոն անցկացրեք հանգիստ միջավայրում: Ընտանեկան Երկվորյակների համար կարևոր է լինել մտերիմների հետ, մնացած բոլորի համար պարզապես հաճելի թեմաների շուրջ խոսել ընկերների հետ: Դա կօգնի դժվար օրվանից հետո վերականգնել ուժերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավորության դեպքում հետաձգեք վերադասներին այցելությունները, կարևոր բանակցությունները և պատասխանատու ելույթները: Առավոտյան մեծանում է աննշան առիթներով կոնֆլիկտների հավանականությունը: Ուստի փորձեք զբաղվել այնպիսի գործերով, որոնց արդյունքը լիովին կախված է ձեզանից։

Արդեն օրվա կեսին դուք ավելի դրական տրամադրություն կունենաք, գործընկերների հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Հնարավորություն կա օգտակար խորհուրդներ կամ կարևոր տեղեկություններ ստանալ ձեր մասնագիտության հետ կապված ազդեցիկ անձից: Անձնական կապերը նույնպես կամրապնդվեն։ Խեցգետիններին, ովքեր նոր են սկսում հարաբերություններ կառուցել, հաջող ժամադրություն է սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ բարդ ու լարված օր է սպասվում, այնպես որ հնարավորության դեպքում սահմանափակեք ակտիվությունը։ Առավոտյան ավելի լավ է ոչ մի բարդ և մասշտաբային բան չնախատեսել։ Այս ժամանակը նվիրեք ընթացիկ գործերին, կիսատ գործն ավարտին հասցնելուն և կարգուկանոն հաստատելուն: Եթե ​​մեքենա վարելիս երկար ճանապարհորդություններ եք պլանավորում, հրավիրեք ինչ-որ մեկին ուղեկցելու ձեզ, այդպս դուք ձեզ ավելի վստահ կզգաք:

Աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի։ Օրվա երկրորդ կեսը լավ կանցնի։ Հատկապես կուրախացնեն ընտանիքի անդամների և ընկերների հետ հարաբերությունները։ Նրանք կփորձեն ձեզ շրջապատել խնամքով և ուշադրությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Էներգիան և խորաթափանցությունը կօգնեն ձեզ լուծել ցանկացած խնդիր: Գործընկերների հետ շփումը կառուցողական կլինի։ Կույս-գործարարները հաջողություն կունենան բանակցություններում, իսկ պայմանագրերը կհաջողվի կնքել առավել շահավետ պայմաններով։ Ժամանակ մի կորցրեք: Այսօր կկարողանաք հիմք դնել աշխատանքում հետագա հաջողությունների համար:

Օրվա երկրորդ կեսին ձեր ինտուիցիան ավելի ինտենսիվ կդառնա։ Ձեզ համար հեշտ կլինի հասկանալ ուրիշների թաքնված դրդապատճառները։ Սիրելիների հետ հարաբերություններում կտիրի ներդաշնակությունն ու փոխըմբռնումը։ Կարող են լուրջ տարաձայնություններ ծագել ձեր վաղեմի ծանոթներից մեկի հետ, և դուք կհասկանաք, որ ժամանակն է ամբողջությամբ հրաժեշտ տալու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան հավանական են շրջապատի հետ շփման դժվարություններ։ Դուք կարող եք անհանդուրժող լինել այլ կարծիքների նկատմամբ՝ հեգնական և կոպիտ: Փորձեք լինել հատկապես քաղաքավարի, համբերատար և նուրբ, այդ դեպքում կոնֆլիկտներից հնարավոր կլինի խուսափել։ Չարժե քննարկել սուր հարցեր։ Կշեռքները, ովքեր պլանավորում էին կարևոր գործարքներ կնքել, ավելի լավ է դրանք տեղափոխեն մեկ այլ օր:

Հարազատները կցանկանան երեկոն միասին անցկացնել։ Թե ինչպես այն կանցնի, կախված կլինի միայն ձեզանից: Եթե կարողանաք համակերպվել սիրելիների տրամադրությունների հետ, ապա կկարողանաք ամրապնդել ձեր հարաբերությունները: Հակառակ դեպքում կարճատև վեճի վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հագեցած կլինի եռուզեռով, ձեզ հարկավոր կլինի միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարել։ Նախապես մտածված պլանները ընթացքում պետք է փոխվեն: Հատկապես տպավորվող Կարիճներին դժվար կլինի հանգստություն պահպանել։ Սակայն աշխատեք դրական մնալ և կենտրոնանալ խնդիրների լուծման վրա:

Օրվա կեսը բարենպաստ կլինի գործընկերների հետ շփումների համար։ Մի հապաղեք դիմել նրանց խնդրանքներով, նրանք, անշուշտ, չեն մերժի ձեզ: Սթրեսը, որը կուտակվել է օրվա ընթացքում, անշուշտ կազդի ձեր տրամադրության վրա։ Սիրելիների հետ վիճաբանություն չհրահրելու համար խոսեք հաճելի բանի մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինքնուրույն զբաղվեք անհետաձգելի գործերով, ոչ ոք դրանք ձեզանից լավ չի անի։ Դժվար կլինի պայմանավորվել գործընկերների հետ օգնության մասին, ոչ բոլորին է հնարավոր կարևոր առաջադրանքներ պատվիրակել։ Աղեղնավոր ղեկավարները պետք է ուշադիր վերահսկեն ենթականերին: Այնուամենայնիվ, փորձեք հնարավորինս ճիշտ շփվել բոլորի հետ, մարդկանց ավելորդ անգամ վիրավորելն իմաստ չունի:

Երեկոյան կհաջողվի կարգավորել ամեն կարևոր բան և գլուխ հանել ամենապատասխանատու հարցերից։ Ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն և աշխատանքում, և անձնական կյանքում։ Չեն բացառվում նոր ռոմանտիկ ծանոթությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը վառ կսկսվի: Գործընկերների և վերադասների հետ շփումը կուրախացնի ձեզ, ավելի հեշտ կլինի հասնել փոխըմբռնման և զբաղվել շատ կարևոր հարցերով: Հատկապես բարենպաստ ժամանակ է Այծեղջյուր գործարարների համար։ Նրանց համար հեշտ կլինի բանակցել, պայմանագրեր կնքել և ստանալ Ձեզ համար առավել բարենպաստ պայմաններ։

Երեկոյան փոքր անախորժությունների փոքր հավանականություն կա, որոնք հիմնականում կապված են հարազատների հետ։ Բայց եթե դուք կառուցողական եք տրամադրված և ջանքեր եք գործադրում տանը խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար, ապա կկարողանաք լուծել ամեն ինչ՝ ի ուրախություն բոլորի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան բոլոր գործերում ձեզ կաջակցեն մարդիկ, ում հետ երկար ժամանակ համագործակցում եք։ Դուք հատկապես բարյացակամ եք, ուստի մարդիկ հակված են ձեզ վստահելու։ Բիզնեսի հետ կապված Ջրհոսները շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենան։ Բյուրոկրատական ​​հարցերը լուծելու և պաշտոնական հաստատություններ այցելելու ճիշտ ժամանակն է, որը կօգնի ամեն ինչ արագ և հեշտ դարձնել:

Երեկոյան հնարավոր է լարվածություն առաջանա մտերիմների հետ հարաբերություններում։ Եթե ​​կարողանաք ներդաշնակ և կառուցողական լինել, ապա կկարողանաք քննարկել խնդիրները և լուծել որոշ տարաձայնություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խորաթափանցությունն ու ինտուիցիան կօգնեն ձեզ մոտեցում գտնել գործընկերների, ղեկավարության և բիզնես գործընկերների նկատմամբ: Աշխատեք չմասնակցել ուրիշների ինտրիգներին, դրանից ոչ մի օգուտ չեք ստանա, միայն ժամանակ ու էներգիա կկորցնեք։ Մեքենաներ և սուր առարկաներ օգտագործելիս եղեք շատ զգույշ, մեծ է աննշան, բայց տհաճ վնասվածքներ ստանալու հավանականությունը:

Կեսօրից հետո Ձկների մեծամասնությունը ավելի լավ է խուսափի մարդաշատ իրադարձություններից և կենտրոնանալ այն բաների վրա, որոնք երկար ժամանակ ստիպված են եղել հետաձգել:: Լավ կզարգանան հարաբերությունները ընտանիքի անդամների հետ, ձեզ ըմբռնումով ու համակրանքով կվերաբերվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1857 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0