ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2118 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հրաշալի կանցնեն գործնական հանդիպումները. դուք լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր նախկինում կասկածել են ձեր կարողություններին ու քննադատել ձեր գաղափարները: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Կհաջողվի անցյալում թողնել տարաձայնությունները, բոլորին դուրեկան որոշում ընդունել:

Լավ գաղափարներ կունենաք: Բայց դրանց իրագործմանն անցնելուց առաջ համոզվեք, որ բոլոր հին գործերն ավարտված են ու դրանց վերադառնալու կարիք չի լինելու: Հեշտությամբ կլուծվեն կազմակերպչական հարցերը, փաստաթղթերը ձևակերպելիս խնդիրներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը բավական հոգնեցնող կլինի, քանի որ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Շրջապատողները սովորականից հաճախ են դիմելու ձեզ օգնության ու խորհուրդների խնդրանքով: Դրա պատճառով դժվարությամբ կկենտրոնանաք, վտանգ կա ինչ-որ բան մոռանաք կամ խառնեք:

Համբերությամբ զինվեք ու աշխատեք չբարկանալ: Դրական փոփոխությունները չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսին ձեզ հետաքրքիր առաջարկներ ու նոր հնարավորություններ են սպասվում, կարող են իրականանալ որոշ Ցուլերի հին ցանկությունները: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չեք ձանձրանալու. ձեզ հետաքրքիր գործեր ու անսովոր հանդիպումներ են սպասվում: Հին ծրագրերին հետևել չի ստացվի, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել ու ինչ-որ բան ոտքի վրա հորինել: Իրենց հին գաղափարները հիշած Երկվորյակները կհասկանան, որ հիմա կարելի է դրանք կյանքի կոչել: Պիտի արագ գործեք: Լսեք ինտուիցիային, որը ժամանակին կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այնտեղ, որտեղ խոսք կգնա գործարքների, գնումների և ներդրումների մասին, դուք ոչինչ աչքաթող չեք անի: Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը հեշտ չի լինելու: Չի բացառվում ստիպված լինեք գործ ունենալ մարդկանց հետ, որոնք տրամադրված չեն շփման, հակված են մյուսներին մեղադրել իրենց սխալների մեջ ու քննադատել ուրիշների գաղափարները: Հանգստություն պահպանելուն ու բարեհամբույր լինելուն կօգնի հումորի զգացումը: Այն կնկատեն ու կգնահատեն նրանք, ում հետ վաղուց էիք ուզում ընկերանալ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն հարմար կլինի և՛ կարևոր գործերի, և՛ լուրջ հանդիպումների համար: Սակայն ժամանակ կմնա նաև հանգստի, հետաքրքիր զբաղմունքների համար: Ձեզ հաճույքով կմիանան մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, նոր գործընկերներ ու համախոհներ փնտրելու համար: Բաց մի թողեք ձեր գաղափարների մասին պատմելու հնարավորությունը, հատկապես մարդկանց, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Ձեր առաջարկները ամենատարբեր մարդկանց կհետաքրքրեն, նրանցից մի քանիսի հետ շուտով կընկերանաք:

Առօրյա աշխատանքը հեշտությամբ կտրվի, իսկ ահա նոր գործերը միանգամից չեք անի: Աշխատեք հանգստություն պահպանել, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, մի շտապեք հրաժարվել մտածածից: Բոլոր դժվարությունները կհաջողվի հաղթահարել, եթե համառ լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Դուք սովորականից ավելի տպավորվող ու խոցելի կլինեք, նույնիսկ աննշան իրադարձությունները կարող են հուսահատեցնել ձեզ: Նշված հատվածն ավելի հեշտ ու հաճելի կանցնի, եթե սովորական ռիթմին հետևեք, զբաղվեք ծանոթ գործերով:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Աշխատանքի վրա կենտրոնացած Կույսերին մասնագիտական հաջողություններ են սպասվում: Իսկ նրանց, ում համար առաջին տեղում ընտանիքն է, շատ լավ նորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հազիվ թե մեծ փոփոխություններ ու կարևոր իրադարձություններ բերի: Ավելի հավանական է, որ այն հանգիստ ու հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք ուշադրություն դարձնել այն գործերին, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Դժվարություններ չեն առաջանա կազմակերպչական հարցերը լուծելիս:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը: Գնումների հարցում լավ է չշտապեք, սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Երեկոյի համար լավ է ոչ մի կարևոր ու հոգնեցնող բան չծրագրեք, քանի որ ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ, մտերիմների հետ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Շատերին կհետաքրքրի այն, ինչ ասում ու անում եք. պատրաստ եղեք պատասխանել հարցերին ու բացատրություններ տալ: Չի բացառվում նախկինում ձեզ չնկատող մարդիկ ուզենան մոտիկից ծանոթանալ, շփման մեջ նախաձեռնող լինել: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք:

Օրը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների, ինչպես նաև գործերի համար, որոնցում կարևոր են կարգապահությունը, կենտրոնացվածությունն ու մանրուքներին ուշադրությունը: Հեշտությամբ կտրվի ուսումը, պիտանի ինֆորմացիան անմիջապես կմտապահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի գերագնահատեք ձեր ուժերը: Կթվա, որ այսօր ունակ եք հասնելու նրան, ինչին ուզում եք: Ցավոք, այդպես չէ. որոշ ծրագրերի իրագործման համար հարմար պահը դեռ չի եկել: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնք նախկինում ձեզ բազմիցս հուշել են՝ ինչ անել. նրանց փորձը կրկին օգտակար կլինի:

Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի: Երկրորդը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու կզարմացնի տարօրինակ և անսպասելի իրադարձություններով: Այդ հատվածում հավանական են չծրագրված հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բավական անհանգիստ օր է սպասվում: Նրա առաջին կեսին գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Որոշ Այծեղջյուրներ պիտի հետաձգեն սեփական ծրագրերի իրագործումը ուրիշների խնդիրների լուծմամբ զբաղվելու համար: Աշխատեք միայն սեփական ուժերին ապավինել. ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել հազիվ թե ստացվի:

Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Դուք մի քանի կարևոր առաջադրանք կլուծեք: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց աջակցությամբ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա համար ինչ էլ ծրագրեք, հիշեք, որ մտածածն իրագործելու հարցում շտապել չարժե: Շտապելու դեպքում չի հաջողվի ճիշտ գնահատել իրավիճակը, ճիշտ որոշումներ ընդունել: Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները, ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել միանգամից չի ստացվի:

Առավոտյան ոչ այնքան ուժեղ դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար ավելի նկատելի կդառնա: Օրվա կեսը նոր հնարավորություններ կբացի աշխատանքի կամ ուսման մեջ, թույլ կտա ավարտել այն գործերը, որոնցից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Իսկ երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ բարդ գործեր ու առաջադրանքներ են սպասվում: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ արագ կգտնեք նպատակին տանող ճամփան, պատրանքներ չեք կառուցի ու ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Լավ նորություններ կլսեն պոտենցիալ գործատուներից կամ գործընկերներից պատասխան սպասող Ձկները:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Բայց խոսքը պարզ թյուրըմբռնման մասին կլինի, և շուտով ամեն ինչ կհարթվի, հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2118 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0