ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3322 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե բարենպաստ լինի կարևոր գործերի ու պատասխանատու հանդիպումների համար: Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, վտանգ կա, որ ինչ-որ բան ձեր աչքից կվրիպի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն, գաղափարներ կհայտնվեն, որոնք միանգամից կուզենաք իրագործել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Անսպասելի հեշտ կլինի այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Որոշ Խոյեր կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պատրանքներ մի կառուցեք: Ինչքան շուտ օբյեկտիվորեն գնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական հնարավորությունները, այնքան արագ գլուխ կհանեք ծրագրածից: Օրը հարմար կլինի տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, նոր բան սովորելու համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնց փորձը ձեզ բազմիցս է օգտակար եղել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ աշխատանքի, և՛ այլ օգտակար գործերի համար: Դուք զարմանալիորեն արագ գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չէիք համարձակվում անել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կուրախացնի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Որոշ Երկվորյակներ առաջարկներ կտանան, որոնց վաղուց էին սպասում: Նկատելի կլինի աշխատանքի մեջ առաջընթացը, եթե կենտրոնանաք նրա վրա ու աշխատեք ինքնուրույն գլուխ հանել ամենակարևոր առաջադրանքներից:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ձգձգումներ, պայմանավորվածությունների խախտում: Դուք դրա պատճառով չեք անհանգստանա. ինտուիցիան կհուշի, որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ շփվելու համար, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն սկսեք նոր գործերից: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես դրանցում հաջողության հասնել, ձեզ օգնելու պատրաստ մարդիկ էլ ժամանակին ձեր կողքին կհայտնվեն: Այդ հատվածը հարմար կլինի գործարքների և գնումների համար: Գումարի հետ կապված ամեն հարցում կարող եք ինտուիցիային ապավինել. այն ձեզ հուսախաբ չի անի:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, դուք ձեր գաղափարներով կհետաքրքրեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար. նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Եթե գործարքներ կնքեք, ապա դրանց համար ավելի ուշ զղջալու կարիք չի լինի: Չեն բացառվում եկամուտների արագ աճ խոստացող առաջարկները: Հաջող կանցնեն աշխատանքային ուղևորությունները, հաջող կլինեն հեռվից եկած մարդկանց հետ բանակցությունները:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Մտերիմների հետ տարաձայնություններն անցյալում կմնան, դուք հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Ե՛վ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները հաճելի կանցնեն ու բոլորի համար հիշարժան կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն սկսեք անսովոր գործերից: Առավոտը լավագույնս հարմար կլինի ձեր այն գաղափարներն իրագործելու համար, որոնք մյուսներին չափազանց համարձակ, տարօրինակ ու խելամտությունից զուրկ են թվում: Մարդիկ, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված, կխոստովանեն, որ դուք հանճարեղ մի բան եք մտածել ու հաճույքով կօգնեն ձեզ:

Ավելի ուշ դուք կվերադառնաք առօրյա հոգսերին ու ընթացիկ խնդիրների լուծմանը: Այստեղ կենտրոնանալը բավական բարդ է լինելու, բայց դուք մեկ է լուրջ կտրամադրվեք ու սխալներ թույլ չեք տա: Երեկոն կուրախացնի ընտանիքում լավ լուրերով, հարազատների հետ կապված լավ նորություններ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը զրույցներ կբերի, որոնք ամեն անգամ օգտակար ու հետաքրքիր չեն լինի: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, բայց հազիվ թե դրանց հետևեն: Բացի այդ, անընդհատ իրենց մասին կհիշեցնեն հեռու անցյալի իրադարձությունները, որոնք կապված չեն նրա հետ, թե ինչ է տեղի ունենում հիմա: Աշխատեք չնյարդայնանալ. դա միայն կբարդացնի իրավիճակը:

Արժե կենտրոնանալ պրակտիկ առաջադրանքների, գործերի վրա, որոնք թույլ կտան կոնկրետ արդյունք ստանալ: Շատ Կշեռքների այսօր հեշտ կտրվի աշխատանքը, որը նախկինում չափազանց բարդ էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կուրախացնի բարդ աշխատանքային հարցերով զբաղվածներին: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել բոլոր խոչընդոտները հաղթահարելու և նպատակին հասնելու համար: Դուք կգտնեք թշնամիներին զինաթափելու և դիրքերն ամրապնդելու ձևը: Բայց աշխատեք բամբասանքների ու շշուկների առիթ չտալ, քանի որ դրանք կարող են ձեզ համար խնդիրներ ստեղծել:

Մի շտապեք ինչ-որ բան արմատապես փոխել անձնական հարաբերություններում: Որոշ ժամանակ է պետք գալու սեփական զգացմունքներից գլուխ հանելու և հասկանալու համար, թե ինչ եք իրականում ուզում: Շատ Կարիճների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, առօրյա գործերից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Օրը շատ գործերում զգուշություն, ցանկացած հարցի լուծման պատասխանատու մոտեցում է պահանջելու: Երկար մտածեք լուրջ պարտավորություններով կապվելուց առաջ: Հատկապես շրջահայաց պիտի լինեք գումարի, արժեքավոր ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերում:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների ու ռոմանտիկ ժամադրության համար: Հավանական են հաճելի անակնկալներ ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Հիշեք, որ ձեզ այսօր շատ ուշադիր են լսելու, այնպես որ կարևոր կլինի ավելորդ բաներ չխոսելն ու չստուգված տեղեկատվությամբ չկիսվելը: Ձեր գիտելիքներն ու փորձը տպավորություն կթողնեն շրջապատողների վրա, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Աշխատեք չհոգնել: Մեծ ծանրաբեռնվածությունները, սթրեսային իրավիճակներն այսօր վատ կանդրադառնան և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա; Բաց մի թողեք հանգստանալու, հոգսերից շեղվելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչը նախկինում ձեզ մոտ երկար ժամանակ չի ստացվել, քանի որ այս անգամ աստղերը ձեր կողմից են լինելու, և դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում, որոնք ավելի անկաշկանդ կդառնան, կոլեգաների և ղեկավարության հետ շփվելն էլ կհեշտանա: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում:

Կարող եք գործարքներ կնքել ու չծրագրված գնումներ անել: Դուք գումարը ռիսկի չեք ենթարկի կամ այն դատարկ բաների վրա չեք ծախսի, նույնիսկ մանրուքներում թեթևամիտ չեք լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները; Շրջապատողներին այսօր կես խոսքից կհասկանաք: Նոր ծանոթների մտադրությունները կռահելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, շեղել կամ խճճել:

Հեշտ չի լինի առօրյա գործերի վրա կենտրոնանալը, կուզենաք լրիվ նոր բանով զբաղվել: Աշխատեք բոլոր դեպքերում ավարտել սկսածը: Եթե հիմա գործերը հետաձգեք, դրանց մոտ ժամանակներս վերադառնալ չի հաջողվելու: Երեկոն կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3322 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0