ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6863 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ուրիշներից իմացած ոչ բոլոր բաներին կարելի է հավատալ: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել կամ խճճել իր հետաքրքրությունների համար: Այնպես որ ուշադիր եղեք: Այսօր չի կարելի շտապել նաև որոշումների հարցում, հատկապես եթե խոսք գնա ձեզ համար կարևոր բաների մասին: Լավ գաղափարներն առաջինը մտքին չեն գա: Ամեն ինչ մտածելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք:

Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերների և հարազատների հետ հանդիպելու համար: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, ում այսօր առաջին անգամ եք հանդիպել: Ընկերները կամ հին ծանոթները ձեզ անսովոր մի բան կառաջարկեն: Մի հրաժարվեք: Ուրախ ու հետաքրքիր կլինի:

Շրջապատողներն այսօր ուշադիր կլսեն ձեր կարծիքը: Մարդիկ,  որոնք նախկինում ձեր ցանկացած գաղափարի քննադատորեն էին վերաբերվում, դրանց այլ կերպ կնայեն ու կուզենան աջակցել: Կարող եք քննարկել այն հարցերը, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ շատ են եղել. բոլորին գոհացնող լուծում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է համբերությամբ զինվեք, քանի որ նույնիսկ լավ ծանոթ գործերն այսօր սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Եթե կարևոր բան ստանձնեք, հույս մի ունեցեք, որ արագ արդյունք կստանաք: Ամենայն հավանականությամբ պիտի մի քանի փորձ ձեռնարկեք:

Շատ Երկվորյակների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Նույնիսկ կարճատև ուղևորությունները կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը, ոգեշնչել ու նոր գաղափարներ տալ, որոնք կուզենաք միանգամից քննարկել մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ է լինելու: Կարող եք օգտվել բարենպաստ պահից նախկինում վեճեր հարուցած բարդ հարցերը քննարկելու համար: Նրանք, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս, այսօր ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու համար: Ե՛վ թյուրըմբռնումը, և՛ հին վիրավորանքները, և՛ փոխադարձ դժգոհությունները կմնան անցյալում:

Հավանական են հեռվից լավ նորություններ: Չի բացառվում ձեզ հյուր կանչեն անսովոր միջոցառման, որը երկար կհիշվի: Հավանական են անսովոր ծանոթություններ, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հագեցած, հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Դուք կկարողանաք իրագործել ամենը, ինչ մտածել եք, ու նույնիսկ ավելին: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, արագ կգործեք: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն վերջին ժամանակներս ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դուք ձեզ լավագույն կողմերով ցույց տալու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Բոլորը կտեսնեն, թե ինչ հմայիչ եք: Ինչ-որ մեկն էլ կարող է առաջին հայացքից սիրահարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոր բան ստանձնելու ճիշտ ժամանակն է: Գործը կարող է բարդ լինել, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանում: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Որոշ Կույսեր այսօր ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:

Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Կարող եք հանգիստ քննարկել կարևոր հարցերը՝ չվախենալով տարաձայնություններից ու թեժ վեճերից: Օրը հատկապես հաճելի կանցնի, եթե այն անցկացնեք ընտանիքի, մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ցանկացած կարևոր հարցի այսօր արժե լուրջ մոտենալ: Հենց դա թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին ու ցավալի սխալներ չանել: Շրջապատողներին հասկանալի չեն լինի ձեր վարքի դրդապատճառները, բայց նրանք ձեզ չեն խանգարի, ձեզ չեն տարահամոզի:

Օրը հրաշալի կլինի ծրագրերը մտածելու համար: Ինտուիցիան ուժեղ կլինի, դուք կկարողանաք կանխատեսել իրադարձությունների ընթացքը, այն, թե ինչ կձեռնարկեն մյուս մարդիկ: Շրջապատողները հիացած կլինեն ձեր խորաթափանցությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հեռվից ստացած լավ նորություններով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Երկար ժամանակ իրեն սառը պահող մարդը ինքը նախաձեռնող կլինի շփման մեջ: Ինտուիցիան կհուշի ձեզ՝ արդյոք արժե համաձայնել անսպասելի առաջարկներին:

Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն: Բայց հեշտ հաջողությունների հույս մի ունեցեք, հատկապես եթե նոր բան եք ստանձնելու: Շատ բան լավ կստացվի, բայց որոշ ջանքեր պիտի գործադրեք: Լավ է ինքնուրույն գործեք՝ չսպասելով օգնության. այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ողջ օրվա ընթացքում դուք կզգաք աստղերի աջակցությունը: Մի վախեցեք փորձարկումներ անելուց, համարձակ ստանձնեք այն, ինչ առաջ բարդ է թվացել: Շատ բան լավ կստացվի: Կարևոր չէ՝ արդյոք ինչ-որ մեկը կաջակցի ձեզ, քանի որ հաջողության հասնելու շանսերը բոլոր դեպքերում մեծ են:

Ձեզ հետաքրքիր ու հագեցած օր է սպասվում: Սակայն այն կարող է բավական հոգնեցնող թվալ: Աշխատեք ժամանակ գտնել հանգստի համար. բավական է մի փոքր շեղվեք առօրյա գործերից ուժերը վերականգնելու համար: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Նրանք ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ կլինի օգտակար, բարդ ու կարևոր գործերի համար: Դուք լավ գլուխ կհանեք մի բանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել, պատասխաններ կգտնեք նախկինում շատ բարդ թվացող հարցերին: Ոչ մի մանրուք ձեր ուշադրությունից չի վրիպի, դուք ժամանակին կնկատեք ամենը, ինչը կարող է կարևոր լինել:

Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Որոշ Այծեղջյուրներ կգնեն հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Օրը հրաշալի կլինի մտերիմների համար նվերներ ընտրելու համար. ընտրության հարցում չեք սխալվի, անսխալ կընտրեք այն, ինչը ձեզ կարող է ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Չի կարելի ասել, որ մտածած ամեն ինչ հեշտությամբ կտրվի: Բայց դուք համառություն կդրսևորեք ու անպայման հաջողության կհասնեք: Բոլորը միանգամից կհասկանան, որ ձեզ հետ լավ է ոչ թե վիճել ու մրցակցել, այլ համագործակցել: Եթե օգնության կարիք ունենաք, երկար ժամանակ խնդրելու կարիք չի լինի:

Սակայն մի մոռացեք, որ բոլորը ձեզ նման վճռական ու ինքնավստահ չեն լինի: Ներողամիտ եղեք ձեզ համար թանկ մարդկանց թուլությունների հանդեպ, և դա օգուտ կտա հարաբերություններին: Ցանկացած լուրջ զրույցի համար օրվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շտապել չարժե: Օրը հարմար կլինի հոգսերից շեղվելու, հանգստանալու, ժամանակը հետաքրքիր գործրին նվիրելու համար: Շատ Ձկների այսօր կուրախացնեն ստեղծագործ զբաղմունքները: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր նախասիրություն կգտնեն:

Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: Եթե այսօր ձեզ հյուր գան հին ընկերները, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ռոմանտիկ ժամադրությունը չի հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6863 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0