ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4774 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար կլինի գործնական հարցերը լուծելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել ու կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հաջողությամբ կավարտվեն սկզբում ոչ մի լավ բան չխոստացող բանակցությունները: Չի բացառվում ոչ միայն նոր գործընկերներ, այլև իսկական ընկերներ գտնեք:

Մտերիմների հետ շփումներում չեն բացառվում լարված պահերը, բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Համբերատար եղեք ու չափից դուրս շատ բան մի պահանջեք ձեզ համար թանկ մարդկանցից: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ կարևոր զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործեր սպասվածից շատ կունենաք: Հավանական է ծրագրերը պետք լինի փոխել, քանի որ նոր ու շտապ առաջադրանքներ կհայտնվեն: Խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել չի ստացվի, բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Ինչ-որ մեկի խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներն արժե լսել:

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, արագ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնցից մեկը ռոմանտիկ շարունակություն կստանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք. այսօր արժե կենտրոնանալ իսկապես կարևոր մի բանի վրա: Աշխատանքի վրա կենտրոնացած ու մասնագիտական հաջողության ձգտող Երկվորյակները ցույց կտան, թե ինչի են ունակ և նոր համախոհներ կգտնեն: Իսկապես հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք:

Ուղևորությունները վատ չեն անցնի, բայց կարող են սպասվածից ժամանակատար լինել, այնպես որ ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք սա: Օրը տանը անցկացնող Երկվորյակները արժե հրավիրեն ընկերներին. նրանց հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ձեզ շատ ժամանակ պետք չի գա հասկանալու համար, թե ինչ կա նոր ծանոթների մտքին: Իսկ մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք:

Դրական փոփոխություններ հնարավոր են ֆինանսների ոլորտում. հավանական են դրամական մուտքեր, որոշ Խեցգետիններ կկարողանան հաջող գործարքներ կնքել: Գործերում կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումները ճշգրիտ կլինեն: Օրվա երկրորդ կեսն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի: Բայց դրանք էլ լուրջ խնդիրների չեն հանգեցնի ու շուտով կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար. դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Ինչ-որ մեկի խորհուրդներն ու հուշումները ձեզ պետք չեն գա, ձեր  խելամտությունը բավարար կլինի ճիշտ որոշումներ ընդունելու համար: Չի բացառվում խոստումնալից համագործակցության սկիզբը, որոշ Առյուծների նոր աշխատանք կառաջարկեն:

Նույնիսկ եթե երբեմն խոչընդոտներ առաջանան, դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, մտերիմների հետ կպայմանավորվեք կարևոր բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք պիտի մի քանի բարդ առաջադրանք լուծեք: Հնարավոր է անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չստացվի, բայց դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի և անպայման կհասնեք ձեր ուզածին: Սկզբում պիտի ինքնուրույն գործեք, բայց ավելի ուշ ձեզ օգնություն կառաջարկեն բավական ազդեցիկ մարդիկ:

Հավանական են լավ նորություններ, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերական երեկույթի համար. դրանք կբարձրացնեն տրամադրությունն ու երկար կհիշվեն: Իսկ ահա ռոմանտիկ ժամադրությունը կարող է ուզածի նման լավ չանցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Շատ Կշեռքների պետք կգա ոտքի վրա սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու ունակությունը: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք ժամանակին հրաշալի խորհուրդներ կտան:

Օրվա կեսը լավագույն ժամանակն է լինելու ֆինանսական հարցերը լուծելու համար: Ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից: Երեկոյան պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա, աշխատեք չմերժել նրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ ու ոգեշնչող օր է սպասվում: Հեռանկարային ու խոստումնալից նախագիծ ստանձնելու հնարավորություն կունենաք, և դուք այն բաց չեք թողնի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ: Այսօր դուք արագ եք որոշումներ ընդունելու: Շրջապատողներին հասկանալի չի լինի, թե ինչու եք շտապում, բայց ձեր ճանապարհին կանգնել ոչ ոք չի ուզենա:

Հավանական են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Երեկոն հարմար կլինի ավագ հարազատների հետ զրուցելու, ընտանեկան գործերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հարմար չի լինի կարևոր գործեր ստանձնելու և լուրջ հարցերը լուծելու համար: Այս հատվածում հեշտությամբ սխալներ կանեք, ինչ-որ բան ձեր աչքից կվրիպի: Հին ծանոթները կարող են հրաշալի խորհուրդներ տալ, բայց դուք դրանք չեք լսի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող ու արդյունավետ կանցնի: Նույնիսկ բարդ առաջադրանքներն արագ կանեք, քանի որ միանգամից կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Կուզենան օգնել և՛ նոր ընկերները, և՛ հին ծանոթները: Լավ կանցնեն հանդիպումները, դուք դուր կգաք նրանց, ում կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի գաղափարներ կունենաք օրվա սկզբին: Շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք, և դրանում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հաջողությամբ կավարտվեն կարևոր գործնական բանակցությունները, ձեր ճշմարտացիությունը կընդունեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Օրը բարենպաստ կլինի հարազատների հետ շփվելու և ընտանեկան միջոցառումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը հարմար կլինի կարևոր գործերի համար. ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ուժասպառ լինելու կարիք չի լինի: Դուք ոչ միայն գլուխ կհանեք սեփական խնդիրներից, այլև կաջակցեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Ավելի ուշ հանգիստ, բայց նույնպես բարենպաստ շրջան կգա: Այն հարմար կլինի նոր բան սովորելու, բարդ հարցերից գլուխ հանելու, առանց շտապելու ինֆորմացիա հավաքելու համար, որը կարող է պետք գալ: Ձեզ մոտ առաջ եկած անսովոր գաղափարները դուր կգան ձեր ընկերներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչով էլ այսօր զբաղվեք, աշխատեք չշտապել: Օրը կշռադատված որոշումներ, գործերում զգուշություն ու շրջահայացություն է պահանջելու: Խորհուրդների և աջակցության խնդրանքով արժե դիմել հին ծանոթներին, որոնք հուսախաբ չեն անի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Սակայն դրանց պատասխան տալուց առաջ ինչպես հարկն է մտածեք:

Խնդիրներ չեն առաջանա մտերիմների հետ շփումներում, դուք իրար կես խոսքից կհասկանաք: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, լավ նորությունները, որոնք կոգեշնչեն և՛ ձեզ, և՛ ձեր հարազատներին: Երեկոյան հնարավոր են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4774 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0