ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3018 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավագույն օրը չի լինելու համարձակ փորձարկումներ անելու կամ ռիսկի դիմելու համար: Դուք ավելի արագ կհասնեք նպատակին, եթե զգույշ գործեք ու շրջահայաց լինեք: Գործնական կապերում կարևոր կլինի զգուշությունը: Չարժե վստահել այսօր լսած բոլոր խոստումներին:

Առավոտյան ոչ այնքան նկատելի դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Ուստի օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի, ուրախության ավելի շատ առիթներ կպարգևի: Այդ հատվածում հավանական է անսովոր ծանոթություն, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Դուք սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչը երկար չի ստացվել: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, աստղերի աջակցությամբ կկարողանաք կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը: Եթե ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենաք, անպայման այն ժամանակին կստանաք:

Օրը հարմար կլինի նաև մտերիմների հետ բոլորի համար կարևոր բաների մասին զրուցելու համար: Ձեզ և՛ ուշադիր կլսեն, և՛ ճիշտ կհասկանան, և՛ կաջակցեն: Նախկինում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործեք: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Բոլոր լուրջ որոշումները արժե ինքնուրույն ընդունել, քանի որ ծանոթների խորհուրդներն ու ուրիշի փորձը հազիվ թե ձեզ օգտակար լինեն: Օրը հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Չի բացառվում անսպասելի կիրառում գտնեք ձեր գիտելիքներին ու տաղանդներին:

Տանը խնդիրներ կառաջանան, որոնք լուծելը միայն ձեր ուժերի սահմաններում կլինի: Որոշ Երկվորյակներ պիտի վերամշակեն ծրագրերը, հետաձգեն նշանակված հանդիպումները կամ ուղևորությունները ամեն ինչից գլուխ հանելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք բոլոր գործերին լուրջ կվերաբերվեք, չեք սպասի, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող դասավորվի: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից ու միանգամից մի քանի կարևոր խնդիր լուծել: Օրվա սկիզբը կարող է անսպասելի իրադարձություններ, զարմանալի լուրեր բերել, որոնք կոգեշնչեն ձեզ, կհուշեն, թե ինչի վրա պիտի կենտրոնանաք հենց այդ պահին:

Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Եթե նրանց հետ միասին ուղևորության մեկնեք, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե որոշեք այն անսովոր վայրում անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը կուրախացնի: Այն հետաքրքիր, վառ ու ոգեշնչող կլինի, հրաշալի կլինի համարձակ փորձակումների ու նոր նախաձեռնությունների համար: Դուք կկարողանաք և՛ ավարտել ավելի վաղ սկսած գործերը, և՛ նոր բան ստանձնել: Շատ Առյուծների հաջողությունը կուղեկցի ֆինանսական գործերում: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Ամենայն հավանականությամբ կուզենաք այդ հատվածը հանգիստ անցկացնել, այն սիրելի գործին նվիրել: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի նոր ծանոթներին դուր գալը և այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք ձեզ բազում վառ հույզեր կպարգևեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ. այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի կարող եք մեծ գումար ծախսել դատարկ բաների վրա: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Մնացած հարցերում օրը լավը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Այստեղ դուք ինքնուրույն հրաշալի գլուխ կհանեք, օգնության ու խորհուրդների կարիք չեք ունենա: Բացի այդ հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին վերջին ժամանակներս մեծ ուժեր եք նվիրել: Արդյունքը սպասվածի նման չի լինի, բայց կուրախացնի: Հավանական են անսովոր առաջարկներ: Եթե դրանք հին ծանոթներն անեն, կարելի է առանց երկար մտածելու համաձայնել:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչ սպասել այլ մարդկանցից և ինչպես պահել ձեզ նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գումարի կամ ունեցվածքի հետ կապված հարցերում չարժե վստահել առաջին տպավորությանը: Մի շտապեք գործարքներ կնքել նոր ծանոթների հետ կամ իրեր գնել մարդկանցից, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ կլինի: Բարդ հարցերը լուծելու համար լավը կլինի օրվա առաջին կեսը: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, և դուք դրանք բաց չեք թողնի: Ավելի ուշ ոչ մեծ ուղևորությունների և զբոսանքների, պայմանները փոխելու համար հարմար ժամանակ կգա: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը, որոնք հրաշալի նորություններով կկիսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք չհուզվել աննշան պատահարների կամ իրադարձությունների պատճառով, որոնց վրա դեռ ազդել չեք կարող: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, օրը հաջող կդասավորվի: Իսկ ահա կարճ ժամանակով հավասարակշռությունը կորցրած Աղեղնավորները կարող են ցավալի սխալներ անել, ասել կամ անել մի բան, ինչի համար հետո կզղջան:

Կոգեշնչեն և կուրախացնեն ձեզ իսկապես հասկացող մարդկանց հետ շփումները: Մի վախեցեք կիսվել նրանց հետ ձեր ապրումներով. պատմեք ձեզ անհանգստացնող բաների մասին: Օգտակար կլինի հին ծանոթների տված խորհուրդները լսելը: Դրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք նրանց վրա լավ տպավորություն կթողնեք, արագ լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբերվող մարդկանց հետ: Հին կապերը վերականգնելու և հաշտվելու հնարավորություն էլ կլինի: Մտերիմների հետ կարող եք քննարկել բարդ հարցերը՝ չվախենալով տարաձայնություններից ու թեժ վեճերից:

Կհաջողվի արագ գլուխ հանել մանր-մունր, բայց, միևնույն է, ուշադրություն պահանջող գործերից: Չեն բացառվում դրամական մուտքերը անսպասելի աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառություն դրսևորեք ու շատ բանի կհասնեք: Ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի, բայց դուք սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չեք ունենա: Ձեր նպատակասլացությունը շատերին դուր կգա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել, ընդ որում՝ նրանց թվում կլինեն նաև շատ կարևոր անձինք: Նրանց աջակցությամբ շատ բանի կհասնեք:

Սակայն աշխատեք չծանրաբեռնվել ու ձեզանից անհնարինը չպահանջել: Եթե հոգսերից շեղվելու, հանգստանալու, նոր վայրերում լինելու հնարավորություն հայտնվի, աշխատեք այն բաց չթողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր չարժե հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակների վրա հույս դնել: Նույնիսկ եթե զբաղվեք միայն լավ ծանոթ, առօրյա գործերով, անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կարող եք օգնականներ գտնել, բայց ամենակարևոր հարցերը լավ է ինքնուրույն լուծեք:

Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, դրանք նախկինում ձեզ բազմիցս աջակցած մարդկանց հետ քննարկելու համար: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, ամենամտերիմների հետ կապված լավ նորությունները: Երեկոյան հրաշալի գաղափար կունենաք, որը շուտով կյանքի կկոչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3018 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0