ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3687 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շրջապատողները հազիվ թե ամեն հարցում համաձայն լինեն ձեզ հետ, այնպես որ վեճերից խուսափել չի հաջողվելու: Սակայն դրանք օգտակար կլինեն, քանի որ կօգնեն ոչ միանշանակ իրավիճակում լավագույն լուծումը գտնել:

Գործնական հարաբերությունները բավական լարված կլինեն օրվա առաջին կեսին, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի: Երեկոն բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Լավ կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերական հանդիպումները: Չի հիասթափեցնի սիրային ժամադրությունը, նույնիսկ եթե ձեզ դրան վերջին պահին հրավիրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործից, եթե համառություն դրսևորեք: Անհրաժեշտ արդյունքին արագ հասնել հազիվ թե հաջողվի, սակայն դուք առաջին անհաջողությունից չեք նահանջի, մի քանի փորձ կձեռնարկեք, և ամեն ինչ կստացվի: Այսօր օգնություն սպասել չարժե, սակայն ձեր ճանապարհին կանգնել էլ ոչ ոք չի համարձակվի:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Եթե նախկինում հարազատների հետ հարաբերությունները լարված էին, այսօր դուք կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել, հարթել սուր անկյունները: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին, որոնց շատ կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Այդ հատվածում և՛ ծրագրերն են հաճախ փոխվելու, և՛ հարաբերություններն են անկայուն լինելու: Դուք կարող եք վշտանալ դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Նոր գործերից գլուխ հանելը դժվար կլինի, իսկ ահա ծանոթ առաջադրանքները դուք կլուծեք:

Առավել արդյունավետ ու թեթև կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նոր ծանոթների հետ արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Դուք ժամանակը զուր չեք վատնի, միանգամից կստանձնեք ամենակարևորը: Ձեզ կուզենան աջակցել ամենատարբեր մարդիկ, նրանց թվում կլինեն ոչ վաղ անցյալի մրցակիցները: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ում վստահել:

Լավ գաղափարներ կունենաք: Ամենայն հավանականությամբ դրանք աշխատանքին կամ բիզնեսին են վերաբերելու: Որոշ Խեցգետիններ եկամուտները մեծացնելու հասարակ և արդյունավետ միջոց կգտնեն: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել. բոլորի համար ուրախ կանցնի: Երեկոն հարմար կլինի նաև հին ընկերներին հանդիպելու կամ նրանց հետ զբոսնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել և կյանքի կոչել այսօր առաջ եկած բոլոր գաղափարները; Դուք հակված կլինեք անտեղի լավատեսության, կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Հեշտ չի լինի համախոհների թիմ հավաքելը.  ձեզ վրա լավ տպավորություն թողած ոչ բոլորին արժե վստահել:

Սակայն օրն անհույս վատն անվանել չի կարելի: Զգույշ գործեք, խուսափեք ավելորդ շտապողականությունից ու ղեկավարվեք առողջ բանականությամբ: Ամենայն հավանականությամբ դա էլ բավարար կլինի լուրջ խնդիրներից խուսափելու համար: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ հաճելի պահեր են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի: Բայց դուք խուճապի չեք մատնվի ու չեք հրաժարվի ձեր ծրագրերից, անպայման կգտնեք մտածածն իրագործելու ձևը: Չի բացառվում գործերում օգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել եք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք չծրագրված գնումներ անել: Դուք անսխալ օգտակար իրեր կընտրեք ու շատ չեք վճարի դրանց համար: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում աշխարհիկ միջոցառումներին մասնակցող Կույսերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, նրանց արարքներն ու խոսքերը կարող են հանել ձեզ հավասարակշռությունից, կստիպեն հուզվել: Աշխատեք չտաքանալ: Եթե հաղթահարեք հույզերը, ապա արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք սուր անկյունները հարթելու և հարաբերությունները չփչացնելու համար:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի լուրջ ու կարևոր գործերի համար, հնարավորություն կտա իրագործել վաղուց մտածածը: Բայց ձեր նոր նախաձեռնություններին էլ հաջողությունը կուղեկցի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք չհոգնել: Եթե կարելի է կրճատել ծանրաբեռնվածությունն ու որոշ գործեր հետաձգել՝ դրանով ձեզ որոշ ազատ ժամանակ տալով, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Նույնիսկ ոչ մեծ ընդմիջումը կօգնի ձեզ առույգանալ և լրացնել էներգիայի պաշարները:

Օրը անսովոր ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց հայացքները տարբերվում են ձերինից, և դա շատ օգտակար կլինի: Որոշ Կարիճներ նոր համախոհներ կգտնեն, կկարողանան հարթել հարաբերությունները նրանց հետ, ում մինչև վերջերս իրենց մրցակից էին համարում: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Արդեն օրվա առաջին կեսին պարզ կդառնա, թե ինչպես կարող եք բարդ գործում հաջողության հասնել, գլուխ հանել այն առաջադրանքից, որն առաջ բոլորին փակուղու առաջ է կանգնեցրել: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները կարող են զարմացնել շրջապատողներին: Բոլորը չեն աջակցի ձեր գաղափարները, բայց շուտով ակնհայտ կդառնա, որ դուք հանճարեղ մի բան եք մտածել:

Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև եկամուտների շուտափույթ աճ խոստացող գործնական առաջարկներ: Որոշ Աղեղնավորներ պիտի ուղևորության մեկնեն՝ լուծելու ընտանեկան խնդիրները կամ հարազատներին օգնելու: Այստեղ ամեն ինչ հաջող կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին աշխատեք ինտուիցիային շատ ուշադիր լսել: Հենց նրա հուշումները կօգնեն ձեզ սխալներ չանել, չընկնել թշնամիների լարած թակարդները: Չի բացառվում պետք լինի վերամշակել ծրագրերը, հետաձգել հին գործերն ու կենտրոնանալ նոր առաջադրանքների լուծման վրա: Հուզվելու կարիք չկա, քանի որ ավելի ուշ կկարողանաք վերադառնալ ավելի վաղ մտածածին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, նորերը հետաքրքիր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այդ հատվածում դժվար է լինելու, չեն բացառվում տարաձայնություններն ու թեժ վեճերը: Սակայն շուտով իրավիճակը կփոխվի, դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է:

Օրվա երկրորդ կեսին տնային գործերն ուշադրություն կպահանջեն: Չի բացառվում կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը կապված կլինի անսպասելի ծախսերի հետ: Բայց շատ տագնապելու կարիք չկա, ամենայն հավանականությամբ խոսքը աննշան գումարի մասին է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն: Դրանից արժե օգտվել կարևոր գործերի հետ կապված լուրջ հարցերը լուծելու համար: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններում: Կարող եք նախաձեռնող լինել աշխատանքի մեջ, կիսվել ձեր գաղափարներով: Ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր ցանկացած առաջարկի քննադատորեն էին մոտենում:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Չի բացառվում, որ հենց այդ հատվածում լուծվի վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չտվող հարցը: Կհեշտանա մտերիմների հետ լեզու գտնելը, դուք իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3687 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0