ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2496 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի տաքացեք: Այսօր սովորականից ավելի բռնկուն կլինեք, կտրվեք պահի հույզերին՝ առանց անհանգստանալու, թե ինչի կարող է դա հանգեցնել: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, որը կփորձի հետ պահել ձեզ չմտածված գործողություններից: Լսեք նրա խորհուրդը:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խոյերի կառաջարկեն հենց այն աշխատանքը, որը նրանք շատ կուզենային ստանալ: Բիզնեսով զբաղվող Խոյերը եկամուտները մեծացնելու հասարակ, բայց արդյունավետ միջոց կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները, այնպես որ աշխատեք չբարկանալ նրանց վրա: Ձեր շատ գաղափարները մյուս մարդկանց չափազանց համարձակ, ռիսկային կամ բարդ կթվան: Բայց եթե դուք ինքնուրույն անցնեք մտածածն իրագործելուն, ապա շուտով օգնականներ կգտնեք:

Դժվարությունների կարող են բախվել այսօր փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղված Ցուլերը, որոնք կդիմեն պետկազմակերպություններին: Անհրաժեշտ արդյունքներին հասնել կհաջողվի, բայց դա սպասվածից մեծ ժամանակ կխլի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հետաքրքիր հանդիպումներ ու կարևոր զրույցներ են սպասվելու: Ուշադիր եղեք. այսօր պիտանի ինֆորմացիա կարող եք ստանալ ամենաանսպասելի աղբյուրներից: Մարդիկ, որոնք նախկինում իրենց ձեզանից հեռու էին պահում, այսօր շփման մեջ նախաձեռնող կլինեն: Չի բացառվում ընկերանաք նրանց հետ կամ պայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Մի շտապեք անձնական հարաբերություններին և ընտանեկան գործերին վերաբերող որոշումների հարցում: Առաջինը մտքին եկած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Բայց եթե ամեն ինչ հանգիստ կշռադատեք, ապա կհասկանաք՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործնական ոլորտում դժվարություններից խուսափելը հեշտ չի լինի, բարդ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Սովորականից հաճախ ձեզ կշեղեն անտեղի խորհուրդներով ու քննադատություններով, իսկ ինչ-որ մեկը կփորձի իր տեսակետը պարտադրել ձեզ: Պատրաստ եղեք հակահարված տալ նրանց, ովքեր փորձում են ձեզ իրենց հետաքրքրություններին ծառայեցնել:

Պատկերը լրիվ այլ կլինի անձնական հարաբերություններում. այստեղ ներդաշնակություն ու փոխհասկացողություն կիշխի: Ընկերների հետ հանդիպումը շատ հաճելի կանցնի: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք զգույշ գործել ու ռիսկի չդիմել, եթե դրանից կարելի է խուսափել: Օրը կառանձնանա բավական լարված հուզական դաշտով: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, քանի որ երբեմն ձեզ համար անհասկանալի կլինեն նրանց արարքները:

Դրական միտումների ազդեցությունը առավոտյան ուժեղ չի լինի, սակայն ժամանակի ընթացքում դուք դրանք կնկատեք: Ուստի կարևոր գործերն անելու հարցում մի շտապեք: Եթե դրանք հետաձգեք մինչև օրվա երկրորդ կեսը, ապա հաջողության հասնելու շանսերը կմեծանան: Այդ հատվածում հավանական են նաև դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ: Միաժամանակ կարևոր չէ՝ ինքնուրույն եք գործելու, թե ինչ-որ մեկին դիմելու եք օգնության խնդրանքով, քանի որ բոլոր դեպքերում անհրաժեշտ արդյունքին արագ կհասնեք: Մի քանի շաբաթ տևած բանակցությունները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կավարտվեն: Կնքված գործարքները շահույթ կբերեն:

Օրը վատը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ կկարողանաք քննարկել ընդհանուր գործերը, որոշում կընդունեք, որը բոլորին դուր կգա: Հաճելի անակնկալներ են սպասվելու ռոմանտիկ ժամադրության գնացող Կույսերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործերում կուզենաք նախաձեռնող լինել: Օրը դրա համար հարմար կլինի: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները համարյա բոլորին միանգամից դուր կգան: Նախկինում ձեր առաջարկներին ոչ այնքան հաճույքով համաձայնող մարդիկ իրենք աջակցություն կառաջարկեն: Չի բացառվում ընկերանաք նրանց հետ: Ռոմանտիկ հարաբերությունների սկիզբն էլ հնարավոր է:

Հիշեք, որ օրվա առաջին կեսը հարմար կլինի կարևոր հանդիպումների և լուրջ զրույցների համար, իսկ երկրորդը բարենպաստ կլինի ստեղծագործ գործունեության, ուսման, երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Բավարար կլինի կարճ ժամանակով շեղվեք միապաղաղ գործերից, և ձեր տրամադրությունն անմիջապես կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը գործերով լի կլինի, ընդ որում՝ դրանց մեջ կլինեն բավական բարդերը: Բայց դուք դժվարություններից չեք վախենա և ոչ մի րոպե չեք կորցնի ձեր ուժերի հանդեպ վստահությունը. հենց դա էլ կօգնի հաջողության հասնել: Որոշ Կարիճներ նոր համախոհներ կգտնեն: Այստեղ կօգնի նշանի ներկայացուցիչների հմայքը, ոչ ոք չի ուզենա մերժել նրանց աջակցության խնդրանքը:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն, քանի որ թույլ կտան գնել հենց այն իրերը, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Երեկոն անսպասելի առաջարկների ժամանակ է լինելու: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե համաձայնել դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, ընդ որում՝ դրանք շատ հավանական են գործնական ոլորտում: Բայց անլուծելի խնդիրներ չեն առաջանա, իսկ մյուսներից հրաշալի գլուխ կհանեք: Աշխատանքի մեջ արժե ապավինել փորձին ու առողջ բանականությանը, քանի որ դրանցից ավելի շատ օգուտ կլինի, քան շրջապատողների խորհուրդներից: Լավ կանցնեն կարևոր հանդիպումներն ու հասարակական ելույթները, դուք շատերի վրա բարենպաստ տպավորություն կգործեք:

Անձնական հարաբերություններում մեծ փոփոխությունները քիչ հավանական են, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, նկատելի կլինի: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսովոր հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, եթե շտապեք, ապա այսօր կկարողանաք միաժամանակ մի քանի կարևոր առաջադրանք լուծել: Ճիշտ է, դա պիտի ինքնուրույն անեք, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնության հասնել ձեզ: Բայց անհանգստանալու կարիք չկա, և դուք ինքնուրույն էլ ամեն ինչ կանեք:

Ամենանկատելի հաջողություններն աստղերը խոստանում են կոմերցիոն գործունեությամբ զբաղվող կամ խոշոր գործարքներ ծրագրող Այծեղջյուրներին: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Բողոքելու պատճառ չեն ունենա նաև նրանք, ովքեր կորոշեն զբաղվել իրենց հին ծրագրերի իրագործմամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք ցույց կտաք, որ շատ բանի եք ունակ, եթե օրվա սկզբին առաջացած բարդ առաջադրանքից չվախենաք: Ամենայն հավանականությամբ այն ձեզ համար նոր կլինի, բայց դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես անել դրանք: Չի բացառվում նախկինում քչերին հայտնի ձեր տաղանդները բոլորին օգտակար լինեն: Հնարավոր է հենց դրանց շնորհիվ դուք շատ գրավիչ առաջարկներ ստանաք:

Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարվածներին: Օրը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Պարտադիր չէ յուրահատուկ բան մտածեք. դուք բազում վառ հույզեր կստանաք, նույնիսկ եթե քիչ ժամանակով մենակ մնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հավանական են կարևոր նորություններ: Ճիշտ է, դրանք կարող է ամենաանհարմար պահին ստանաք, օրինակ՝ երբ ամբողջովին սուզված լինեք բարդ և ուշադրություն պահանջող գործի մեջ: Աշխատեք ամեն դեպքում նոր ինֆորմացիան ականջի հետև չգցել: Այն կօգնի որոշակիություն մտցնել ծրագրերում, ճիշտ որոշումներ ընդունել:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Ընդհանուր առմամբ օրը վատը չի լինի գործնական տեսանկյունից, չնայած՝ գործընկերների և ղեկավարության հետ շփումներում չեն բացառվում լարված պահերը: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է պրովոկացիաներին չտրվելը, զուսպ պահվածք դրսևորելն է: Դա էլ բավարար կլինի լուրջ խնդիրներից խուսափելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2496 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0