ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2550 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կունենաք, և հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացություններն աշխատավայրում, վեճերը կոլեգաների կամ ղեկավարության հետ: Սակայն բոլոր տարաձայնությունները շուտով կհաջողվի հաղթահարել, և դա մեծ մասամբ ձեր շնորհիվ կլինի:

Տանը ամեն ինչ հարթ չի լինի, բայց դուք այստեղ էլ կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու և ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերությունները պահպանելու ձևը: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում նոր ընկերներ գտնեք կամ հանդիպեք մարդկանց, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Անցյալում կմնան մասնագիտական տարաձայնությունները: Կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը կհեշտանա:

Աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների կհասնեն այսօր նոր բան ստանձնած Ցուլերը: Նշանի ներկայացուցիչները արագ գլուխ կհանեն՝ ինչպես է պետք գործել. շատ բան լավ կստացվի: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով ու հետաքրքիր առաջարկներով, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնացեք օգտակար գործերի վրա. օրը դրանց համար հրաշալի կլինի: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ այն ոչ ոք չէր սպասում: Օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք համախոհներ կգտնեք, որոնց աջակցությունը կօգնի հաղթահարել դժվարությունները:

Հետևեք ձեր տրամադրությանը. այսօր դուք կարող եք սուր արձագանքել աննշան իրադարձություններին, վշտանալ փոքրիկ թյուրիմացությունների պատճառով: Կարևոր կլինի հոգեկան հավասարակշռությունն ու խելամիտ լավատեսությունը պահպանելը, նույնիսկ եթե ինչ-որ բան ձեր ուզածով չընթանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար չի լինի ո՛չ բարդ գործերի, ո՛չ պատասխանատու բանակցությունների համար: Լավ է կենտրոնանաք լավ ծանոթ առաջադրանքների լուծման վրա. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Լավ խորհուրդներ կտան կոլեգաները և մյուս մարդիկ, որոնց հետ գործնական հետաքրքրություններով եք կապված:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ ու համախոհներ կգտնեն: Չի բացառվում ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Այդ հատվածում ապրումներ շատ կունենաք, որոնց համար լուրջ պատճառներ չեն լինի: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ու ոգեշնչել ձեզ: Պատմեք նրանց ձեզ անհանգստացնող բաների մասին, և դուք ձեզ միանգամից ավելի լավ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Ամենայն հավանականությամբ դրանք աշխատանքին կամ ֆինանսական գործերին են վերաբերելու: Այդ հատվածն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Դուք կլուծեք ոչ ստանդարտ առաջադրանքները, գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Այն հարմար կլինի պոտենցիալ գործընկերների և համախոհների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Շատերին դուր կգան ձեր գաղափարները; Դրանց իրագործմանը կուզենան մասնակցել նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում դրանք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնեն: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր վարքից, նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: Երեկոն հարմար կլինի հարազատների հետ շփվելու, ինչ-որ ընտանեկան միջոցառման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման չի դասավորվի, բայց դուք համբերատար կլինեք ու անպայման կհասնեք նպատակին: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչ-ինչ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց դրանք ձեզ չեն շեղի, չեն ստիպի հրաժարվել մտածածից:

Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերը և շահավետ գործարքները: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Նախկինում ոչ այնքան բարեհամբույր տրամադրված մարդիկ շփման մեջ նախաձեռնող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբն առանց դժվարությունների և թյուրիմացությունների չի անցնի: Սակայն դրանց պատճառով վշտանալ չարժե: Այդ հատվածը լուրջ խնդիրներ չի բերի, իսկ մանր-մունր խնդիրներն արագ կլուծեք: Կարող եք օգնության հարցով դիմել փորձված համախոհներին, նրանք ձեզ չեն մերժի: Սակայն նոր գործերը լավ է առավոտյան չստանձնեք, այլ կեսօրից հետո:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Սիրահարվածներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին աշխատանքի մեջ մեծ հաջողությունների հասնելու շանս կա: Դրանում կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք կհաղթեք մրցակիցներին, կզինաթափեք մրցակիցներին, կկարողանաք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նոր համախոհների հետ: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի համար: Չեն բացառվում ձեր հարազատներին կամ մյուս մտերիմներին վերաբերող լավ նորությունները: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, որոնք հաջող կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին լուրջ գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Կշեղեն զրույցները, դատարկ վեճերը, ինչպես նաև լուծում պահանջող մանր-մունր առաջադրանքները: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ դրված նպատակներին հասնելը հեշտացել է:

Օրվա երկրորդ կեսը մեծ հաջողություններ է խոստանում: Անսպասելի կիրառում կգտնվի ձեր կարողություններին ու տաղանդներին: Դրանք կհետաքրքրեն շրջապատողներին, չի բացառվում շուտով նրանք հետաքրքիր մի բան առաջարկեն: Երեկոն արժե մտերիմների հետ անցկացնել: Նրանք ուրախ կլինեն ձեր ուշադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք չհուզվել նկատողություններից, որոնք շրջապատողները կարող են անել օրվա սկզբին: Այդ հատվածում դուք շատ զգայուն կլինեք ու կարող եք սուր արձագանքել նույնիսկ անմեղ արտահայտություններին: Լավ է կենտրոնանաք ինքնուրույն աշխատանքի վրա. դուք այն հրաշալի կանեք, տրամադրությունն էլ անմիջապես կլավանա:

Օրվա երկրորդ կեսը թեթև, հագեցած ու բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ ընկերական հանդիպման, և՛ ընտանեկան միջոցառումների համար: Հավանական են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը կուրախացնի նոր հնարավորություններով: Աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Առանց կասկածելու ստանձնեք բարդ գործերը. դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Օգնականների գտնելը դժվար չի լինի, եթե նրանց կարիքն ունենաք: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել:

Օրվա երկրորդ կեսը ավելի քիչ արդյունավետ կլինի, բայց իր ձևով հաճելի կանցնի: Այն հարմար կլինի զբոսանքների և ժամանցային ուղևորությունների, ընկերների հետ շփվելու համար: Դուք կփորձեք բարձրացնել ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2550 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0