ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2567 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաճելի ու հետաքրքիր կլինի, սակայն հարմար չի լինի կարևոր որոշումներ ընդունելու համար: Ուժեղ հույզերին տրվելով՝ դուք կարող եք սխալներ գործել, անել մի բան, ինչի համար հետո պիտի զղջաք: Ուստի լուրջ գործերը լավ է հետաձգեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կլինի: Չի բացառվում, որ այդ հատվածում նոր ծրագրեր հայտնվեն: Առանց շտապելու դրանց մասին մտածելուց հետո դուք կգտնեք մտածածն իրագործելու հասարակ ձևն ու կհասկանաք՝ ինչը կարող է ձեզ օգնել: Մտերիմները ձեր կողմից կլինեն, հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, նույնիսկ մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց ո՛չ փոքրիկ տարաձայնությունները, ո՛չ երբեմն առաջ եկող վեճերը ձեզ չեն խանգարի լավ հարաբերություններ պահպանել: Իսկ փոխհասկացողությունը շուտով կվերականգնվի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով: Հավանական են ձեր ու ձեր հարազատների համար կարևոր ընտանեկան գործի հետ կապված լավ նորություններ: Հաջող կանցնեն ուղևորությունները, եթե ճամփա գնաք մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք ցանկացած գործի կփորձեք ստեղծագործաբար մոտենալ, ուստի հաստատ չեք ձանձրանալու: Չի բացառվում լրիվ նոր առաջադրանքներ հայտնվեն, դուք կիրառում գտնեք ձեր տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերը գիտեին: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք հնարամտություն պահանջող գործերում:

Հավանական են չծրագրված ծախսեր: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, ուստի չարժե շտապելով ինչ-որ բան ձեռք բերել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Որոշ Երկվորյակներ հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արժե արագ գործել: Օրվա առաջին կեսը հաջողություններ է խոստանում շատ ու շատ նախաձեռնություններում, աստղերի աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք ամենաբարդ գործերից: Շրջապատողներն ամեն անգամ ձեր որոշումներն ու ծրագրերը հավանության չեն արժանացնի, բայց հազիվ թե ինչ-որ մեկը փորձի տարահամոզել ձեզ: Թեժ վեճերից կհաջողվի խուսափել: Ցանկացած հարց կարելի է հանգիստ քննարկել, իսկ բոլորին գոհացնող լուծումներ կգտնվեն:

Չի բացառվում պետք լինի չծրագրված ուղևորության մեկնել կամ ինչ-որ միջոցառման գնալ, որի մասին ձեզ քիչ բան է հայտնի: Բայց դուք բոլոր դեպքերում հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործեր սպասվածից շատ կունենաք, և դրանք առանց ջանքեր գործադրելու անել չի ստացվի: Հավանական է պետք լինի անհրաժեշտ արդյունքն ստանալու համար ջանքեր գործադրել, այնպես որ համբերությամբ զինվեք: Արժե լսել շրջապատողների խորհուրդները. նրանք կհուշեն՝ ինչպես է լավ գործել, կօգնեն ուժեր խնայել:

Լավ նորություններով ու անսպասելի հանդիպումներով կուրախացնի օրվա երկրորդ կեսը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, նրանց հետ շփվելը հաճելի կլինի: Չի բացառվում մարդը, որի հետ հարաբերություններն ավարտելու համար զղջում էիք, ուզենա վերականգնել ձեզ հետ կապը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող ու արդյունավետ օր է սպասվում: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, դուք հաջողության կհասնեք նախկինում բարդ թվացող գործերում: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա: Դուք վճռական ու արագ կգործեք, շուտով կյանքի կկոչեք մտածած ամեն ինչ:

Նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնել միանգամից չի ստացվի, իսկ ահա հին ընկերներն ու մյուս մտերիմները բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, հաճույքով կաջակցեն ձեր համարձակ գաղափարները, չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Ընտանեկան տոնի համար առիթ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր է լինելու: Այսօր դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, կօգնեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում: Դուք ձեզ իսկական դիվանագետի պես կպահեք, կօգնեք վիճողներին հաշտվել:

Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լսել ինտուիցիային: Այն կհուշի, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ինչ կնախաձեռնեն շրջապատողները: Բայց մի շտապեք կիսվել ձեր մտահղացումներով: Մարդկանց, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում, դուք ավելի ուշ կհանդիպեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր: Հնարավոր են դժվարություններ շփման մեջ, տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել: Բայց դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, պայմանավորվելն էլ կհեշտանա: Այնպես որ շատ անհանգստանալու կարիք չկա:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի բարդ առաջադրանքներից չվախեցող մարդկանց առաջ: Չի բացառվում դուք առաջարկներ ստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Հավանական են գործարքներ, որոնք արագ շահույթ կխոստանան: Չեն հիասթափվի սիրահարված Կարիճները, որոնց հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շտապեք: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, շատ բան հեշտությամբ կտրվի: Եթե կարևոր գործեր եք ծրագրել, ապա դրանցից էլ սկսեք, կհաջողվի արագ անհրաժեշտ արդյունքի հասնել: Հաջողակ կլինեք գումարի հետ կապված հարցերում:

Օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի, սակայն նույնքան փայլուն չի լինի: Կարող են փոքրիկ դժվարություններ առաջանալ, չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, տհաճ զրույցները: Բայց դուք կկարողանաք պահպանել լավ տրամադրությունն ու ինքնավստահությունը, իսկ իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն շատ շուտով կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատերը կլսեն ձեր կարծիքը, ոչ ոք չի համարձակվի վիճել ձեզ հետ: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Նոր ծանոթները կարող են իրենք օգնություն առաջարկել ոչ այնքան բարդ գործում: Նման իրավիճակներում լավ է չմերժեք նրանց, քանի որ այդպես հնարավորություն կունենաք լավ ուսումնասիրել այն մարդկանց, որոնց հետ շուտով պիտի ավելի շատ ժամանակ անցկացնեք:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ բարդ հարցերը քննարկելու համար: Թեժ վեճեր չեն լինի, պայմանավորվելն էլ սպասվածից հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը այնքան էլ բարենպաստ չի լինի շփումների համար, շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Երբեմն ձեզ անհասկանալի կլինեն ուրիշների մտադրություններն ու վարքի դրդապատճառները: Որոշ Ջրհոսների կվշտացնի ծանոթների կասկածամտությունը: Կարևոր կլինի լուրջ կոնֆլիկտից խուսափելն ու պրովոկացիաներին չտրվելը; Ժամանակի ընթացքում հույզերը կմեղմվեն, և ամեն ինչ կպարզվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պիտանի գործերի համար: Դուք դրանք արագ կանեք: Դժվարություններ չեն առաջանա նույնիսկ լրիվ նոր գործերում, որտեղ պիտի ռիսկի դիմեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգել: Ինչքան շուտ ստանձնեք գործերը, այնքան հեշտ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Չի բացառվում, որ մտերիմները ձեզ դիմեն խնդրանքներով: Դրանք կատարելու համար շատ ժամանակ չի պահանջվի, բայց ձեր որոշ ծրագրեր պիտի փոխեք:

Օրվա սկզբին ամեն ինչ հաջող կդասավորվի, իսկ ավելի ուշ հավանական են ձգձգումներ ու դժվարություններ: Խոչընդոտները հաղթահարելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դուք, իհարկե, չեք նահանջի ու սկսածը կիսատ չեք թողնի, քանի որ ձեր կողքին կլինեն ձեզ ամեն հարցում աջակցելու պատրաստ մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2567 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0