ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2282 | 17:30 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին չարժե կարևոր զրույցներ վարել: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, որոնց պատճառը կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Բացի այդ, ձեզ համար դժվար կլինի գլխավորի վրա կենտրոնանալը, հանգիստ և ուշադիր զրուցակցին լսելը: Ձեզ համար ավելի կարևոր կլինի հնարավորինս շուտ սեփական ճշմարտացիությունը ապացուցելը, ուստի ինչ-որ բան կարող եք աչքաթող անել:

Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսն ավելի թեթև ու հաճելի կանցնի, ուրախության առիթներ կպարգևի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Խոյերի հանդեպ, որոնք կուզենան իրենց ուժերը նոր բանում փորձել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դրա պատճառով անհանգստանալ չարժե: Հնարավոր է, անսպասելի իրադարձությունները ստիպեն ձեզ ժամանակավորապես խուճապի մատնվել: Բայց շատ շուտով դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ու ինչը կօգնի հաջողության հասնել: Ինտուիցիան չափազանց սուր կլինի, նրա հուշումների շնորհիվ դուք գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք նախկինում չափազանց բարդ են թվացել:

Հաճելի հանդիպումներ է խոստանում օրվա երկրորդ կեսը: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, նրանք միանգամից կնկատեն ձեր ուժեղ կողմերը: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով: Աստղերի աջակցությունն ու իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտան ձեզ արագ գլուխ հանել մի գործից, որը երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, իսկ նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել, ուրախությամբ կընդունեն ձեր առաջարկները:

Լավ նորություններ են սպասվում ընտանիքում: Կուրախացնեն հարազատների հետ շփումները, ընկերների հետ հանդիպումն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ապագայի մասին մտածելու և ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Հավանական են անսպասելի լուրեր, իրադարձություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է ստեղծված իրավիճակից օգուտ քաղել: Ոչ մեծ դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ լավ ծանոթ գործերում, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն խանգարի արագ ամեն ինչից գլուխ հանել:

Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք: Հետո դուք հուսալի օգնականներ ու պարզապես հաճելի ընկերակցություն կգտնեք: Կարող եք ընկերների կամ սիրելիի հետ ուղևորությունների մեկնել և բազում վառ հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աստղերը ձեր կողմից կլինեն և շատ հարցերում կաջակցեն: Բայց եթե այսօրվա համար ինչ-որ կարևոր բան եք ծրագրել, ապա հիշեք, որ շտապել չի կարելի: Կարևոր կլինի ամեն քայլը մանրամասն մտածելը, ծրագրի համաձայն, այլ ոչ թե պահի հույզերի ազդեցության տակ գործելը: Բնատուր խելամտության և ցանկացած գործի լուրջ մոտեցման շնորհիվ դուք սխալներ չեք անի:

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը, նրանք էլ կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն արժե սկսել կարևոր հարցերը քննարկելուց: Շատերը ձեզ կես խոսքից կհասկանան, հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա վիճել կամ քննադատել ձեր գաղափարները: Որոշ Կույսեր հաճելիորեն կզարմանան այն մարդկանց աջակցությունից, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված ու չէին թաքցնում դա: Կհաջողվի մոտեցում գտնել նրանց, ովքեր առաջ իրենց սառն ու հեռու էին պահում ձեզանից:

Կարող եք լուծել գումարի կամ արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերը՝ ինչպես ձեր սեփականը, այնպես էլ ընտանեկանը: Այստեղ ձեզ ինտուիցիան կօգնի. դուք կհետևեք նրա հուշումներին, և ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ հատվածում լավ նորություններ կստանաք, կհանդիպեք մարդկանց, որոնց կարոտել էիք: Չի բացառվում, որ հին ընկերները կամ լավ ծանոթները հետաքրքիր մի բան առաջարկեն: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար:

Օրվա երկրորդ կեսը գնումների ժամանակ է լինելու: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք վատնի, կընտրեք հենց այն, ինչ պետք է ձեր ու ձեր մտերիմների համար: Կարող եք նաև պիտանի մի բան սովորել, նոր ինֆորմացիան ոտքի վրա կյուրացնեք, անմիջապես կմտապահեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հավանական են անսպասելի իրադարձություններ, լուրեր, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Որոշ Կարիճներ նոր առաջադրանքներ կստանան, որոնք պիտի հնարավորինս արագ լուծեն, և դրա համար ստիպված պիտի լինեն հետաձգել մնացած ամեն ինչ: Սկզբում շուրջը խառնաշփոթ կիշխի, և դա ձեզ կնյարդայնացնի: Սակայն որոշ ժամանակ կանցնի, և դուք կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից:

Օրվա առաջին կեսին պիտի նոր բանով զբաղվեք, համագործակցեք մարդկանց հետ, որոնք ձեզ քիչ են ծանոթ: Ավելի ուշ առօրյա գործերի և ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումների ժամանակը կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հետաքրքիր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Որոշումներն արագ եք ընդունելու, ինչը շրջապատողների անհասկացողությանը կհանդիպի: Ընկերներն ու մտերիմները իզուր են փորձելու ձեզ համոզել չշտապել: Դուք չեք լսի նրանց, այլ կհետևեք սեփական ինտուիցիային ու չեք զղջա դրա համար:

Չի բացառվում պետք լինի ուղևորությունների մեկնել: Տանից հեռու ձեզ հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվելու, որոնք երկար կհիշվեն: Բայց չեն ձանձրանալու նաև այն Աղեղնավորները, որոնք չեն ուզենա ոչ մի տեղ մեկնել. նրանց ռոմանտիկ անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հոգսեր սովորականից շատ կունենաք: Դրանցից ժամանակին գլուխ հանելու համար պիտի մի քանի բանի մասին միաժամանակ մտածեք: Չի բացառվում պետք լինի խառնվել ուրիշների գործերին: Աշխատեք դա հնարավորինս նրբանկատորեն անել. այդպես կկարողանաք խուսափել լարված պահերից ու տհաճ զրույցներից:

Մտերիմներին պատմեք վերջերս առաջ եկած ձեր ծրագրերի մասին: Դուք շատ պիտանի խորհուրդներ կստանաք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն անսովոր ու հիշարժան կլինի: Որոշ Այծեղջյուրներ սիրելիից կլսեն այն բառերը, որոնց երկար էին սպասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Փոքրիկ տհաճություններ հնարավոր են առավոտյան, բայց կգերակշռեն դրական միտումները, և ամեն ինչ շուտով կկարգավորվի: Ուստի չարժե անհաջող զուգադիպությունների և անուշադրության պատճառով սխալների համար վշտանալ: Օրվա կեսը հարմար կլինի կարևոր բան ստանձնելու կամ բարդ գործն ավարտելու համար, որին նախկինում մեծ ուժեր եք նվիրել:

Օրը հարմար կլինի ժամանցային միջոցառումների մասնակցելու համար: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ուշադրության կենտրոնում հայտնվեք: Նոր ծանոթները կուզենան հնարավորինս շատ բան իմանալ ձեր մասին. պատրաստ եղեք պատասխանելու նրանց հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հաճելի օր է սպասվում: Լուրջ դժվարություններ չեն առաջանա, դուք հանգիստ գլուխ կհանեք ծրագրած գործերից, իսկ հետո կարող եք ավելի հետաքրքիր բանի անցնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք հաճելի ծանոթություններ հաստատել կամ վերականգնել ժամանակին ձեզ համար թանկ կապերը:

Կարող եք նոր գործեր ստանձնել, հրաժարվել վնասակար սովորույթներից, ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Դուք միանգամից կզգաք, որ ճիշտ ուղու վրա եք հայտնվել, կասկածների և ապրումների պատճառներ էլ չկան: Դուք չեք շտապի, հակասական արարքներ չեք գործի, չեք անի մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2282 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0