ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2858 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Ճիշտ է, երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել. հազիվ թե ինչ-որ մեկն օգնության հասնի կամ խելամիտ խորհուրդ տա: Բայց դուք խուճապի չեք մատնվի, ամեն ինչ ճիշտ կանեք, արագ նպատակին տանող ուղի կգտնեք:

Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, գնումներ անել, գումարը ներդնել ձեր կամ ուրիշի բիզնեսի մեջ: Որոշ Խոյերի կվերադարձնեն հին պարտքերը: Ստացածն անմիջապես ծախսել չարժե: Մի փոքր սպասեք, և դուք շուտով կհասկանաք, թե ինչպես կարելի է տնօրինել այդ գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բաց մի թողեք հետաքրքիր վայրերում լինելու և այն միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Պիտանի ծանոթություններ հաստատելու շանս կունենաք: Որոշ Ցուլեր իրենց գաղափարներով կկիսվեն ազդեցիկ անձանց հետ, նրանք էլ լրջորեն կհետաքրքրվեն ու շուտով օգնություն կառաջարկեն:

Չնայած օրվա մեծ մասը պետք է նվիրեք աշխատանքին և նույնքան օգտակար գործերին, ժամանակ կմնա նաև հանգստի և ամենամտերիմների հետ շփվելու համար: Հաճելի անակնկալներ են սպասվում երեկոյան ռոմանտիկ ժամադրության գնացող Ցուլերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի գործնական զրույցների, աշխատանքային հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար վատ կարծիքի են շրջապատողների մասին և միայն նրանց թերություններն են նկատում: Ամենահամառ Երկվորյակներն այսօր հետաքրքիր առաջարկներ կստանան, մնացածները դրանք ավելի ուշ կստանան:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Բայց ծախսերն էլ չեն բացառվում. ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանիքի անդամների աճող պահանջմունքների կամ մտերիմներին ուրախացնելու ձեր ցանկության հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով, ինչպես նաև նորություններով, որոնք կոգեշնչեն ձեզ ու կօգնեն որոշակիություն մտցնել ծրագրերում: Այս հատվածում իրադարձությունները շատ արագ են զարգանալու, տեղի ունեցողի մասին հանգիստ մտածելու, ձեր հետագա գործողությունները որոշելու հնարավորություն միշտ չեք ունենա: Բայց հոգ չէ, քանի որ դուք կլսեք ինտուիցիային, իսկ այն անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Չի բացառվում պետք լինի զբաղվել տնային գործերով: Չի կարելի ասել, որ դրանք ձեզ իսկապես կգրավեն, սակայն շատ հոգնեցնող էլ չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հաստատ չեք ձանձրանալու. հետաքրքիր զբաղմունքներ ու առաջադրանքներ կլինեն, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք: Իրադարձությունները շատ արագ են զարգանալու, այնպես որ պատրաստ եղեք միաժամանակ մի քանի բանի մասին մտածելուն: Չի բացառվում պետք լինի խառնվել ուրիշների գործերին: Փորձեք դա առավելագույնս նրբանկատորեն անել: Եվ մի վիրավորվեք, եթե ինչ-որ մեկը, միևնույն է, ձեզանից դժգոհ մնա: Ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք վարվել:

Եթե օրվա համար կարևոր հանդիպումներ եք ծրագրել, դրանց լուրջ նախապատրաստվեք: Պետք է մտածեք ոչ միայն այն մասին, թե ինչ եք ասելու, այլև, թե ինչ տեսք եք ունենալու. շատ կարևոր կլինի միանգամից լավ տպավորություն թողնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք հաջողության կհասնեք, եթե համառ ու հաստատակամ լինեք: Հենց այդ հատկանիշները կօգնեն մեռյալ կետից շարժել կարևոր գործերը, նոր համախոհներ գտնել, զինաթափել գաղտնի ու բացահայտ թշնամիներին: Վատ չեն անցնի ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, խնդիրներ չեն ունենա այն Կույսերը, որոնք այսօր կդիմեն պետկազմակերպություններին փաստաթղթերի հարցով:

Ինչով էլ զբաղված լինեք, աշխատեք գործերի մեջ գլխովին չսուզվել: Արժե ուշադրություն հատկացնել մտերիմներին, որոնք այսօր ձեր աջակցության կարիքը կունենան: Երեկոն հարմար կլինի պասիվ հանգստի համար, իսկ բազմամարդ ու աղմկոտ միջոցառումներին այցելելը ձեզ հազիվ թե ուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչքան էլ համբերատար ու բարեհամբույր լինեք, շրջապատողների պահվածքն այսօր կարող է հանել ձեզ հավասարակշռությունից: Չի բացառվում կոլեգաներն ու գործընկերները խախտեն հին պայմանավորվածությունները, իսկ մտերիմները պարզապես մոռանան ձեր ծրագրերի մասին: Բայց մի հուսահատվեք, քանի որ հարաբերությունները շուտով կկարողանաք կարգավորել: Իսկ մինչ այդ կարևոր կլինի վեճերի ժամանակ անձերին չանցնելն ու բաց կոնֆլիկտից խուսափելը:

Լավ է զբաղվեք գործերով, որոնցում ինչ-որ մեկի օգնության կամ խորհուրդների կարիքը չունեք: Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Եթե ինքնուրույն գործեք, ապա միանգամից կկարողանաք իրագործել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կլինի ցանկացած հանդիպման համար: Ձեզ կհաջողվի արժեքավոր ինֆորմացիա ստանալ, կարևոր հարցերը քննարկել այն մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները թանկ արժեն: Որոշ Կարիճներ նաև շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն ու նրանց աջակցությամբ կզինաթափեն իրենց թշնամիներին:

Ծանոթ գործերը հեշտությամբ կանեք, իսկ ահա նոր բաները դժվարությամբ կտրվեն: Մի շտապեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու գործողությունների ծրագիր կազմելու համար: Կարևորն այն է, որ հնարավորինս վաղ ուղղեք մանր-մունր սխալները, հակառակ դեպքում դրանք ձեզ կխանգարեն առաջ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է կարևոր գործերը երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը դրանց համար ավելի լավը կլինի, քան երկրորդը: Մինչև ճաշ կհասցնեք լուծել բարդ հարցերը, կրկին զրուցել այն մարդկանց հետ, որոնց օգնության կարիքն ունեք: Դուք կարևոր մի բան կիմանաք: Շատ Աղեղնավորներ նաև կգտնեն բարդ իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու, բոլորի համար օգտակար բան անելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դրա պատճառով կարող եք կասկածել ձեզ ու ձեր զգացմունքներին, նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, վիրավորվել ձեզ համար թանկ մարդկանցից: Մի շտապեք որոշումների հարցում ու հակասական արարքներ մի գործեք: Ամեն ինչ շատ շուտով կկարգավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք ամենատարբեր մարդկանց հետ պիտի շփվեք: Չի կարելի ասել, որ բոլորի հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Ձեզ կարող են սխալ հասկանալ, ինչ-որ բանում կասկածել, բարկանալ ձեզ վրա այն արարքների պատճառով, որոնք չեք գործել: Աշխատեք հանգստություն պահպանել ու հնարավորինս արագ պարզաբանել իրավիճակը: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա ոչ միայն կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, այլև իսկական ընկերներ կգտնեք:

Օրը բարենպաստ կլինի մասնավորապես ինտելեկտուալ աշխատանքի համար, որը լուրջ մտորումներ, ամենատարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիայի ուսումնասիրություն է պահանջում: Հետազոտական գործունեությամբ զբաղված Այծեղջյուրները կարևոր բացահայտմանն ուղղված առաջին քայլը անելու շանս կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողները կգնահատեն ձեր անկեղծությունն ու պարզությունը, հաճույքով կհամաձայնեն ձեր անսովոր առաջարկներին կամ էլ կաջակցեն ձեր այն գաղափարները, որոնք հենց ձեզ էլ շատ համարձակ, համարյա անիրատեսական են թվում: Նախկինում բացառապես գործնական հարաբերությունները կջերմանան: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

Կարող եք քննարկել երկարաժամկետ ծրագրերը, հեռավոր ապագային վերաբերող որոշումներ ընդունել: Դուք պատրանքներ չեք կառուցի, արագ կհասկանաք՝ ինչպես են զարգանալու իրադարձությունները և կգտնեք դրանցից օգուտ քաղելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ աշխատանքի համար: Նոր ու լուրջ առաջադրանքներ և կարևոր գործեր հազիվ թե հայտնվեն, իսկ ահա վերջին ժամանակներս կուտակված գործերից արագ գլուխ կհանեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել կամ խորհուրդ տալ: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե որ խորհուրդներին արժե հետևել, իսկ որոնք կարելի է ականջի հետև գցել:

Զգույշ է պետք լինել գումարին վերաբերող հարցերում: Դուք հակված կլինեք վատնող լինելու, նշանակալի գումար կծախսեք դատարկ բաների վրա: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այսօր ռոմանտիկ ժամադրության գնացող Ձկների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2858 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0