ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3741 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին առաջ եկած դժվարությունների ու թյուրիմացությունների պատճառով անհանգստանալ չարժե: Այո, այդ հատվածում ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, ոչ բոլոր գործերը կկարողանաք արագ անել: Բայց հոգ չէ, քանի որ շատ շուտով բաց թողածը լրացնելու հնարավորություն կընձեռվի: Իսկ մինչ այդ մի հուսահատվեք, ուշադիր հետևեք շրջապատողներին. չի բացառվում, որ նրանց մեջ ձեր ապագա համախոհներն ու գործընկերները լինեն:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր նախաձեռնությունների և համարձակ փորձարկումների համար: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Բարդ ու կարևոր գործ ստանձնելու դեպքում արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որին վերջերս կարոտում էիք, վերականգնել հին կապերը: Իսկ ահա գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, ուստի չեն բացառվում ցավալի բացթողումները, մանր-մունր սխալները:

Սակայն արդեն օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք ամեն ինչ ուղղել: Այդ հատվածը արդյունավետ կանցնի: Աստղերի աջակցությունը կնկատվի կյանքի բոլոր ոլորտներում: Օրինակ, եթե անձնական կյանքում փոփոխություններ ուզենաք, դրանք երկար չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն սկսեք ամենակարևոր ու բարդ գործից: Դրանից գլուխ հանելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի ու հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի: Բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Կուրախացնեն հարազատների հետ շփումները, կհաջողվի արագ լուծել ընտանեկան կամ տնային խնդիրները: Հավանական են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Այն հարմար կլինի նաև բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել ձեր ծրագրերի իրագործման հարցում: Ձեզ կհաջողվի բավական ազդեցիկ համախոհներ գտնել, ձեր գաղափարներով հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր առաջ ոչ ոքի չէին լսում:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք կպարզաբանեք անցյալի տհաճ իրավիճակները, կհասկանաք՝ ինչպես վերջ տալ վիրավորանքներին ու թյուրըմբռնմանը: Երեկոն արժե ամենամտերիմների հետ անցկացնել. դուք շատ բաների մասին կզրուցեք ու կգտնեք իրար ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում, որոնցից ոչ մեկը բաց թողնել չեք ուզենա: Եթե շատ արագ ու վճռական գործեք, ապա կհասցնեք իրագործել նաև այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Լավ է միայնակ չգործեք, այլ դիմեք փորձված համախոհներին, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի:

Օրը հաջող կլինի նաև ուսման և տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու հետ կապված ցանկացած զբաղմունքի, բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որը ձեզ զարմանալիորեն հոգեհարազատ կլինի: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչ հարաբերություններ կկապեն ձեզ ապագայում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառ եղեք ու հաջողության կհասնեք նույնիսկ այն գործում, որը մյուսներին լրիվ անհույս է թվում: Ձեզ պետք կգա դիտողունակությունն ու ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակությունը: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Նախկինում ձեզ բարձրից նայող մարդիկ ուշադրություն կդարձնեն դրանց ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Մի շտապեք համաձայնել. մտածեք՝ արդյոք ավելի շահավետ պայմանների հասնելու հնարավորություն չունեք:

Շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին: Դուք դրան փիլիսոփայորեն կմոտենաք ու արագ կգտնեք տեղի ունեցողից օգուտ քաղելու ձևը: Բայց մտերիմներից մեկի դրսևորած աննրբանկատությունը, միևնույն է, կարող է վշտացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան հաջող կդասավորվի: Օրը հատկապես բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Կարող եք նոր գործեր ստանձնել: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց:

Այսօր միջոցառումների մասնակցող Կշեռքները ուշադրության կենտրոնում են հայտնվելու: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից կարող են և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերություններ սկսվել: Շատ օգտակար կլինի ոչ ֆորմալ միջավայրում ձեր մասնագիտական հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե այսօրվա համար շատ հանդիպումներ ու զրույցներ ունեք ծրագրած, ապա համբերությամբ զինվեք. այն ձեզ հաստատ պետք է գալու: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ ու վեճեր, որոնց արագ վերջ տալը հեշտ չի լինի: Չի բացառվում, որ ձեր հասցեին քննադատություններ հնչեն, որոնք անօգուտ կլինեն: Աշխատեք դրանց հումորով վերաբերվել. դա մթնոլորտը լիցքաթափելու լավագույն ձևը կլինի:

Գումարի հետ կապված ամեն հարցում աշխատեք զգույշ լինել: Մի շտապեք գործարքների և գնումների հետ կապված որոշումներ ընդունել, հրաժեշտ տալ արժեքավոր ունեցվածքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ կստացվի, եթե ինտուիցիայի հուշածով առաջնորդվեք: Օրը բարենպաստ կլինի հատկապես աշխատանքային հարցերի լուծման վրա կենտրոնացած Աղեղնավորների համար: Միայնակ գործելու կարիք չի լինի, ձեր խնդրանքներին ու առաջարկներին հաճույքով կարձագանքեն ամենատարբեր մարդիկ: Թշնամիների համար պարզ կդառնա, որ լավ է ձեր ճամփին չկանգնեն, իսկ մրցակիցները կընդունեն իրենց պարտությունը:

Ոչ մեծ տնային թյուրիմացություններ հավանական են օրվա երկրորդ կեսին: Նման պահերին կարևոր կլինի հույզերին չտրվելը: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հրաշալի կլինի ամենատարբեր գործերի համար: Կարող եք սկսել ֆինանսական հարցերը լուծելուց: Գումարի հետ կապված ամեն ինչում ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Նույնիսկ նախկինում երբևիցե կոմերցիոն գործունեությամբ չզբաղված Այծեղջյուրները կկարողանան շատ շահավետ գործարքներ կնքել: Չեն բացառվում եկամուտների արագ աճ խոստացող առաջարկները:

Կարող եք անցնել բարդ առաջադրանքների լուծմանը. դուք արագ կհասկանաք՝ ինչպես ստանալ անհրաժեշտ արդյունքը: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական հարաբերություններին: Շփումների տեսանկյունից շատ բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում շատ Այծեղջյուրների հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք աշխատանքի հետ կապված որոշումներ ընդունել: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կվարվեք, այնպես որ արժե հանգիստ ամեն ինչ կշռադատել, իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակներ դիտարկել: Ավելորդ չի լինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձը ձեզ էլի օգուտ է տվել: Կողքից կարող է նկատելի լինել այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Իրադարձություններն արագ կզարգանան, դուք տեղի ունեցողի մասին հանգիստ մտածելու հնարավորություն չեք ունենա: Ավելի հավանական է, որ պետք լինի ոտքի վրա որոշումներ ընդունել: Բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կօգնեն ինտուիցիան ու ժամանակին մյուսների չնկատածը տեսնելու ունակությունը:

Օրվա համար չարժե մտերիմների հետ բարդ զրույցներ ծրագրել, քննարկել կարևոր հարցերը: Դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, որոնք նախկինում ձեզ կես խոսքից հասկանում էին: Պարզապես մի փոքր սպասեք: Լուրջ զրույցների համար բարենպաստ պահը շատ շուտով կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3741 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.0/1