ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2772 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նախաձեռնող եղեք, եթե ուզում եք հաջողության հասնել: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև կյանքի մյուս բոլոր ոլորտներին: Դուք գլուխ կհանեք այն հարցերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Շատ Խոյերի օգնության կհասնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի ու արագ կգտնեն նպատակին տանող ճամփան:

Չեք ձանձրանալու. հավանական են անսպասելի իրադարձություններ, հետաքրքիր նորություններ ու առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե մտերիմների հետ ճամփա գնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի աշխատանքի և բիզնեսի մասին զրուցելու, ձեր մասնագիտական ծրագրերն ու հեռանկարները քննարկելու համար: Կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել նախկինում ոչ այնքան բարյացակամ տրամադրված կամ պարզապես շփումներից խուսափող մարդկանց հետ: Այսօր շատերը կլսեն ձեր կարծիքը, կդիմեն խորհուրդների խնդրանքով ու շնորհակալ կլինեն դրանց համար:

Անձնական հարաբերություններում վիճակը մի փոքր բարդ կլինի: Այստեղ հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, թյուրըմբռնում: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, օրվա վերջին ներդաշնակությունն անպայման կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան պիտի անեք: Հոգսեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում պետք լինի լուծել ուրիշների խնդիրները, հաղթահարել մեկ ուրիշի գործած սխալների հետևանքները: Հնարավոր է նույնիսկ ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ինչ-որ մեկին օգնելու համար: Դուք դրա պատճառով չեք բարկանա ու չեք վշտանա, իսկ բաց թողածն արագ կլրացնեք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Վերջին ժամանակներս հարազատների հետ լեզու չգտնող Երկվորյակները վերջապես կկարողանան դա անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների թուլությունների հանդեպ ներողամիտ եղեք ու աշխատեք խուսափել վեճերից: Սա ամենահասարակ օրը չի լինելու, սակայն դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, բավական ուժեղ կլինի: Այն առավել նկատելի կլինի գործնական ոլորտում. դուք կարող եք նշանակալի առաջընթացի հասնել աշխատանքի մեջ, գլուխ հանել բարդ առաջադրանքներից:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, սակայն այստեղ շատ բան կախված կլինի ձեր վարքից, արդյոք կուզենաք լսել շրջապատողների կարծիքը, արդյոք կկռահեք նրանց ցանկությունները: Լսեք ինտուիցիային. այն ձեզ կօգնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերում արժե ուշադիր լինել, հույս դնել ոչ թե հաջողակ լինելու կամ ինչ-որ մեկի օգնության, այլ բացառապես սեփական ուժերի վրա: Հաջողության հասնել կստացվի, չնայած՝ ոչ միանգամից, այնպես որ պատրաստ եղեք աշխատել ու սկսածը կես ճամփին մի թողեք: Եթե օգնության կարիք ունենաք, կարող եք դիմել հին ծանոթներին ու փորձված համախոհներին:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Իսկ ահա հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, շատ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կոլեգաների հետ տարաձայնություններ սովորականից շատ են լինելու: Նույնիսկ նրանք, ում հետ առաջ հաշտ չէիք, այսօր կարող են ձեզ սխալ հասկանալ կամ պարզապես հանել հավասարակշռությունից: Սակայն դուք բոլորի հետ կկարողանաք պայմանավորվել, եթե չտաքանաք ու հանգիստ պատասխանեք բազմաթիվ հարցերի:

Ֆինանսական հարցերը լուծելիս մի շտապեք: Չարժե առանց ինչպես հարկն է մտածելու գործարքներ կնքել: Սպոնտան գնումներից էլ լավ է խուսափեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, լուրեր կստանաք այն մարդկանցից, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նույնիսկ բարդ գործերից այսօր հրաշալի գլուխ կհանեք: Հազիվ թե այնպիսի առաջադրանքներ հայտնվեն, որոնց լուծումն արագ գտնել չկարողանաք: Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք հեշտությամբ կպայմանավորվեք նոր ծանոթների հետ համատեղ գործերի մասին, միանգամից կհասկանաք, թե ում կարելի է վստահել:

Չի բացառվում մանր-մունր կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը չծրագրված ծախսեր պահանջի: Սակայն խոսքը աննշան գումարի մասին է լինելու, այնպես որ տագնապելու լուրջ պատճառ չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք շատ գործերում հաջողության կհասնեք, եթե համախոհների ընտրությունը ճիշտ կատարեք: Նրանց գտնելը դժվար չի լինի, քանի որ ձեր գաղափարներն ու ծրագրերը շատերին դուր կգան: Իսկ ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել: Դուք կընկերանաք հետաքրքիր մարդկանց հետ, նրանց հետ շփումները կուրախացնեն: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Օրը հաջող կլինի նաև գնումների համար. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք նոր ծրագրեր ու լավ գաղափարներ կունենաք: Բայց շրջապատողները հազիվ թե միանգամից ըստ արժանվույն գնահատեն դրանք, ուստի մտածածը պիտի ինքնուրույն կյանքի կոչեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կդասավորվի, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կլինի, աստղերի աջակցությամբ դուք կհասնեք նպատակին:

Հավանական են դրական փոփոխություններ երկար ժամանակ լարված հարաբերություններում: Հին վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհությունները կմնան անցյալում: Այսօր սիրելիի հետ ուղևորության մեկնող Աղեղնավորները հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբն առանց ապրումների չի անցնի. փոքրիկ դժվարություններն ու թյուրիմացությունները այդ հատվածում շատ հավանական են: Բայց դուք կպահպանեք ինքնավստահությունն ու լավատեսությունը, ձեր ծրագրերից չեք հրաժարվի ու անպայման կգտնեք դրանք իրագործելու ձևը: Ձեր կողքին կլինեն օգնելու պատրաստ մարդիկ: Սակայն նրանք ամեն անգամ անշահախնդիր չեն գործի. ինչ-որ մեկը կարող է պատասխան ծառայությունների հույս ունենալ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Սկզբում դուք դրական փոփոխություններ կնկատեք մասնագիտական ոլորտում, իսկ հետո՝ անձնական հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արժե կենտրոնանալ ամենակարևոր ու պիտանի գործերի վրա: Դուք արագ գլուխ կհանեք նախկինում խճճված ու բարդ թվացող բաներից, ուժերը անհույս նախագծերի վրա չեք վատնի: Աշխատավայրում երբեմն տարաձայնություններ կառաջանան, բայց բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի: Ավելին, դուք հին մրցակիցներին համախոհների վերածելու շանս կունենաք:

Օրվա առաջին կեսին հավանական են դրամական մուտքեր: Երկրորդը կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Այն կարող է նաև մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը կարող է բարդ թվալ, քանի որ հուզական դաշտը բավական լարված կլինի: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, որոշ Ձկներ սովորականից ավելի բռնկուն ու նյարդային կլինեն: Կարևոր զրույցները լավ է հետաձգեք. դրանց համար բարենպաստ պահն ավելի ուշ կգա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, ապագայի մասին մտածելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կգտնեք վաղուց դրված նպատակին հասնելու ձևը: Բացի այդ, օգտակար կլինի ամեն ինչ մտերիմների հետ քննարկելը. ձեզ հրաշալի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2772 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0