ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2630 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք օգտակար բաներ կհասցնեք անել, եթե օրվա սկզբին ժամանակը զուր չվատնեք: Այդ հատվածը հրաշալի կլինի կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու կամ վաղուց սկսածն ավարտելու համար: Բացի այդ, կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Օրվա երկրորդ կեսին ինչ-որ բանի վրա կենտրոնանալը կդժվարանա: Ստիպված եք լինելու հաճախ շեղվել, շրջապատողներն էլ կփորձեն խառնվել ձեր գործերին: Չնայած դրան՝ դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու բարեհամբույր կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին մանրուքների պատճառով մի տագնապեք: Հավանական է ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, բայց դուք նույնիսկ դրանից կկարողանաք օգուտ քաղել: Մտածեք, թե ինչպես կարող եք նոր պայմաններում ավելի հեշտ հասնել հին նպատակներին: Դա այնքան էլ դժվար չի լինի հատկապես այն Ցուլերի համար, որոնք պատրաստ են իրենց ձևով գործել ու բացառապես սեփական ուժերին ապավինել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ուրախության առիթներ կբերի: Այն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա հեշտ չի լինելու, քանի որ հուզական դաշտը բավական լարված կլինի: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումն ու հնարավորինս խուսափեք նույնիսկ փոքրիկ վեճերից: Մի փոքր սպասեք, շուտով բոլորը կխոստովանեն ձեր իրավացի լինելը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Իրենց նախաձեռնությունների հաջողությանը կասկածող Երկվորյակները ինքնավստահություն ձեռք կբերեն, և նրանք ծրագրելուց կոնկրետ գործողությունների կանցնեն: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ ու կարևոր գործերից: Կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Կօգնի ձեր դիտողունակությունը. դուք կնկատեք մանրուքներ, որոնց մյուսներն ուշադրություն չեն դարձրել: Օգտակար կլինի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Չի բացառվում հուսալի համախոհներ գտնեք:

Օրը հարմար կլինի գնումների համար: Դուք գումարը զուր չեք ծախսի, բայց օգտակար ու պիտանի իրերի վրա էլ չեք խնայի: Երեկոն կարելի է նվիրել մանր-մունր գործերին, որոնք ձեզ հոգնեցնող չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն արժե սկսել պիտանի գործերից: Դուք հնարավորություն կունենաք ավարտել վաղուց սկսածը, կամ վերադառնալ հին ծրագրերին ու վերջապես կյանքի կոչել դրանք: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան նույնիսկ սպասվածից հաջող կդասավորվի: Ճիշտ է, մանր-մունր դժվարություններն էլ չեն բացառվում: Բայց մարդիկ, որոնք պատրաստ են օգնել ձեզ հաղթահարելու դրանք, ժամանակին ձեր կողքին կհայտնվեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շտապելու կարիք չկա, հատկապես օրվա սկզբին: Այդ հատվածը շատ Կույսերից զգուշություն ու շրջահայացություն է պահանջելու: Ոչ բոլոր գործերը հեշտությամբ կանեք, հավանական են ձգձգումներ, անհաջող զուգադիպություններ: Բայց դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, լուրջ սխալներ չեք գործի. այստեղ կօգնեն փորձն ու առողջ բանականությունը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով, հետաքրքիր զրույցներով ու լավ լուրերով: Հնարավորություն կունենաք վերականգնել թյուրիմացության պատճառով ավարտված հարաբերությունները, հաշտվել վեճից հետո: Ռոմանտիկ ժամադրությունը հիշարժան ու ոգեշնչող կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին դրական տրամադրվածությունն ու բարյացակամությունը պահպանելը դժվար կլինի: Հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հասկանալը, որոնց հետ առաջ կես խոսքից լեզու էիք գտնում: Պատրաստ եղեք բազմաթիվ հարցերի պատասխանելու, նույնիսկ ամենահասարակ բաները մի քանի անգամ բացատրելու: Ոչ բոլոր հարցերում շրջապատողներն ընդառաջ կգան ձեզ, բայց ձեր համբերությունը ոչ ոք հատուկ չի փորձի:

Օրվա երկրորդ կեսն այլ կլինի՝ հաճելի, ոգեշնչող ու հետաքրքիր: Նոր գործեր ու առաջադրանքներ կունենաք: Դուք դրանք անկեղծ ոգևորությամբ կստանձնեք ու արագ հաջողության կհասնեք: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լուծեք բարդ հարցերը, գլուխ հանեք նրանից, ինչն առաջ ձեզ փակուղու առաջ է կանգնեցրել: Այսօր արժե համառություն ու նպատակասլացություն ցուցաբերել, քանի որ այդ հատկանիշները կօգնեն հաջողության հասնել: Օրվա սկզբին անհրաժեշտ է ինքնուրույն գործել, իսկ հետո նոր համախոհներ գտնելու շանս կլինի, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել ձեր ամենահամարձակ գաղափարների իրագործմանը:

Դուք սովորականից հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում: Ձեզ կնկատեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում անտարբեր էին շրջապատողների հանդեպ: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե արագ գործել: Օրը նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Օգտակար կլինի այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Փորձն ու առողջ բանականությունը կօգնեն ձեզ խուսափել ցավալի սխալներից, ժամանակը և ուժերը նախապես անհույս նախագծերի վրա չվատնել:

Հաճելի կլինեն հին ծանոթների հետ շփումները: Կարևոր չէ՝ կկարողանա՞ք հանդիպել, թե՞ կսահմանափակվեք վիտուալ զրույցով: Բոլոր դեպքերում քննարկելու բան կունենաք: Որոշ Աղեղնավորներ կարևոր խոսքեր կլսեն, որոնց վաղուց էին սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պատմեք կարևորի մասին, կիսվեք ձեր ծրագրերով, քննարկեք համարձակ գաղափարները: Ձեր ունկնդիրների մեջ այսօր ամենատարբեր մարդիկ կլինեն: Նրանց մեջ կարող եք ազդեցիկ համախոհներ ու հուսալի օգնականներ գտնել: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան, և դուք ուրախ կլինեք դրա համար:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Նույնիսկ միապաղաղ գործերը հետաքրքիր կդառնան, եթե դրանցով ձեզ համար թանկ մարդկանց հետ զբաղվեք: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Զբաղվեք ձեզ հոգեհարազատ բաներով: Ինտուիցիան անպայման կհուշի, թե որ գործերի վրա արժե կենտրոնանալ, ինչը անհապաղ ստանձնել, իսկ ինչը՝ հետաձգել: Եթե նոր բան ստանձնեք, ապա արագ կհասնեք առաջին հաջողություններին ու կհասկանաք, որ ճիշտ ուղի եք ընտրել: Նոր օգնականներ ու համախոհներ կգտնեք: Ձեր կողմը կանցնեն նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում:

Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի, երկրորդը անսպասելի իրադարձություններ կբերի, որոնք ձեզ կուրախացնեն: Որոշ Ջրհոսներ կկռահեն, թե ինչ է պետք անել հին երազանքը կյանքի կոչելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեր գաղափարներով ու ծրագրերով կիսվեք վստահելի մարդկանց հետ: Դուք լավ խորհուրդներ կլսեք, ինֆորմացիա կստանաք, որի կարիքն ունեիք կարևոր որոշում ընդունելու համար: Աջակցություն կառաջարկեն մարդիկ, որոնք նախկինում համարյա չեն հետաքրքրվել ձեր գործերով: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք կարելի է նոր համախոհների վրա հույս դնել:

Աշխատեք օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող գործեր չծրագրել: Դուք հանգստի կարիք կունենաք: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, որը կօգնի շեղվել միապաղաղությունից, կբարձրացնի ձեր տրամադրությունը և թույլ կտա նորովի նայել սովորական բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2630 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0