ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3559 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե անհանգստության լուրջ առիթներ բերի: Կգերակշռեն դրական միտումները, ձեր նախաձեռնություններից շատերը հաջող կլինեն: Դուք ժամանակը զուր չեք վատնի, ուստի կհասցնեք ծրագրածից ավելին անել: Կարող եք զբաղվել պաշտոնական նամակներ կազմելով, դիմել պետկազմակերպություններին փաստաթղթերը ձևակերպելու նպատակով:

Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Տարաձայնությունների պատճառներ չեն լինի, իսկ ահա ուրախության առիթներ շատ կլինեն: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Այն հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին մանրուքների պատճառով մի տագնապեք: Հավանական է ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, բայց դուք նույնիսկ դրանից կարող եք օգուտ քաղել: Մտածեք, թե ինչպես կարող եք նոր պայմաններում ավելի հեշտ հասնել նպատակներին: Դա դժվար չի լինի հատկապես այն Ցուլերի համար, որոնք պատրաստ են իրենց ձևով գործել ու հույս դնել բացառապես սեփական ուժերի վրա:

Բայց դրական միտումների ազդեցությունն էլ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ուրախության առիթներ կբերի: Այն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու ոգեշնչող լուրերով: Գործեր քիչ չեք ունենա, ընդ որում՝ արդեն ծանոթներին կարող են ավելանալ լրիվ նորերը: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, այլ հակառակը՝ դուք ոգևորությամբ կստանձնեք ցանկացած առաջադրանք: Դա շատ դուր կգա շրջապատողներին: Նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ կուզենան մոտիկից ծանոթանալ, ընկերանալ:

Հնարավոր է նոր գործնական հարաբերությունների սկիզբ, չեն բացառվում անսովոր ու շատ գրավիչ համագործակցության առաջարկները: Մի շտապեք համաձայնել. նախ արժե ուսումնասիրել պայմաններն ու ամեն ինչ լավ կշռադատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե պետք է կարևոր բանի մասին մտածեք, դրան նվիրեք օրվա սկիզբը: Հենց այդ հատվածում կկարողանաք պատասխաններ գտնել բարդ հարցերին, գլուխ հանել մի բանից, ինչը չափազանց բարդ ու խճճված էր թվում: Դուք ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, ուշադիր կլինեք, կտեսնեք այն, ինչ առաջ ոչ ոք չի նկատել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի և զվարճանքների համար: Այն հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Դուք նրանցից ինչ-որ հետաքրքիր ու պիտանի բան կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի կարևոր գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: Բաց մի թողեք հին կապերը վերականգնելու շանսը. չի բացառվում, որ մոտ ժամանակներս դրանք կրկին օգտակար լինեն ձեզ:

Առավոտյան հնարավորություն կունենաք լուծել ավելի վաղ ծագած խնդիրները; Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, հարմար կլինի գնումներ անելու համար: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չնայած օրը հասարակ չի լինի, բայց հուզվելու կարիք չկա: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ բանի կհասնեք: Այո, պիտի ջանքեր գործադրեք, բայց դա ձեզ երբևէ չի վախեցրել ու հիմա էլ չի վախեցնի: Անկախ պայմաններից, դուք խուճապի չեք մատնվի և անպայման կգտնեք անհրաժեշտ արդյունքն ստանալու ձևը:

Օրվա առաջին կեսին գործեր ու առաջադրանքներ սովորականից շատ կլինեն: Երկրորդին հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կլինի: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու կամ լավ ծանոթ առաջադրանքների վրա կենտրոնանալու համար: Առօրյա գործերը ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Որոշ Կշեռքներ նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությունը թույլ կտա ավելի արագ հասնել ցանկացած նպատակի:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, վերականգնել նախկինում թանկ հարաբերությունները: Անցյալում կմնան ձեզ վշտացնող տարաձայնությունները, հեշտությամբ կպայմանավորվեք ապագայի ընդհանուր ծրագրերի շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք միանգամից մի քանի լուրջ խնդիր կլուծեք, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել կարևոր նպատակին հասնելու համար: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի, ոչ ոք չի կարողանա ձեզ խաբել, խճճել կամ շեղել:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Նրանց աջակցությամբ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, մի կողմ կվանեք կասկածները, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Օրը հարմար կլինի նաև ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ կանցնի ու հաճելի իրադարձություններ կբերի: Այն հատկապես հաջող կլինի ստեղծագործ զբաղմունքների, հնարամտություն պահանջող ցանկացած գործի համար: Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Բայց ձեր կողքին շատ տեղին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել կամ լավ խորհուրդ տալ:

Որոշ Աղեղնավորներ կհասկանան՝ ինչ է պետք անել, որպեսզի հին ցանկությունները իրականանան: Բայց շտապելու կարիք չկա: Դուք բավարար ժամանակ կունենաք գործողությունների ծրագիր կազմելու համար, ինչը հաստատ ձեզ չի խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է սպասվում: Այն լուրջ դժվարություններ չի բերի, ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Չի բացառվում ուզենաք վերադառնալ հին ծրագրերին, իրագործել վաղուց առաջ եկած գաղափարները: Մտածածը կյանքի կոչելու շանս կունենաք, սակայն դրա համար երևակայության ու հնարամտության կարիք կլինի:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեզ շատ զրույցներ են սպասվում, տարաձայնություններն էլ չեն բացառվում: Աշխատեք շատ ժամանակ չծախսել անիմաստ քննարկումների վրա, քանի որ ցավալի կլինի դրանց պատճառով ինչ-որ բան չհասցնելը: Լավ է խուսափեք թեժ վեճերից. մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել:

Զգուշությունը չի խանգարի ֆինանսական հարցերը լուծելիս: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց խորհուրդները ձեզ բազմիցս օգնել են: Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների և հեռվից եկած մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի անցնի, բայց հուզական դաշտը բավական լարված կլինի: Իսկ դա նշանակում է, որ մանրուքների պատճառով հուզվելու եք, հեշտությամբ եք կորցնելու հոգեկան հավասարակշռությունը: Որոշ Ձկներ հակված կլինեն ուրիշի ազդեցության տակ ընկնելուն, իսկ դա նրանց օգուտ չի տա: Սակայն խնդիրներից կհաջողվի խուսափել, եթե կարևոր որոշումների հարցում չշտապեք ու ծրագրեր կառուցելուց առաջ հանգիստ մտածեք տեղի ունեցողի շուրջ:

Տրամադրությունը կբարձրացնեն լավ ծանոթ ընտանեկան գործերը, հատկապես եթե դրանցով մտերիմների հետ զբաղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3559 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0