ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1776 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Նոր գաղափարներ կունենաք, համարյա միանգամից ձեզ կհանդիպեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել մտածածը կյանքի կոչելու հարցում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Օրը հարմար կլինի նաև հին նախասիրությանը վերադառնալու, նախկինում ձեզ ուրախացնող հոբբիի մասին հիշելու համար: Այն կրկին կգրավի ձեզ, կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին: Որոշ Խոյեր կմտածեն՝ ինչպես հետաքրքիր զբաղմունքը վերածել եկամուտների լրացուցիչ աղբյուրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը վատը չի լինի, բայց մանր-մունր թյուրիմացություններից խուսափել չի ստացվի: Դժվարությունների կարող են բախվել այն Ցուլերը, որոնք լրիվ նոր բան կստանձնեն: Նրանց միանգամից պարզ չի լինի՝ ինչպես հաջողության հասնել, և ոչ բոլոր նախաձեռնությունները հաջող կլինեն: Սակայն բոլոր սխալները արագ կուղղվեն, և դուք բաց թողածն անպայման կլրացնեք:

Լավ է հրաժարվեք լուրջ հարցերը քննարկելուց: Իսկ ահա հաճելի մանրուքների մասին զրույցների, սեթևեթելու, ֆլրիտի դեմ աստղերը ոչինչ չեն ունենա: Եթե երեկոյան հանդիպման գնաք հին ընկերների հետ, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հնարավոր են անսպասելի պատահարներ, ինչպես նաև նորություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Սակայն դուք դրա պատճառով ապրումներ չեք ունենա, կշռադատված որոշումներ կընդունեք, պահի հույզերին չեք տրվի: Շատ Երկվորյակների այսօր պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը:

Հուզական դաշտը բավական անկայուն կլինի, տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Սակայն մտերիմների հետ շփումները անպայման կուրախացնեն ձեզ: Ինչքան շատ ժամանակ անցկացնեք սիրելի մարդկանց հետ, այնքան հաճելի կանցնի օրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը հարմար կլինի հին ու նոր բարդ առաջադրանքները լուծելու համար: Ինչքան շուտ կարևոր բան ստանձնեք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Բացի այդ, նշված հատվածը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կնվազի, կուզենաք հանգստանալ: Կարճ ժամանակով առօրյա հոգսերից շեղվելու հնարավորություն կլինի, դուք անպայման կգտնեք և՛ ձեզ, և՛ մտերիմներին ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Այն կուրախացնի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով, հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք կգտնեք ամենաինքնատիպ գաղափարները կյանքի կոչելու եղանակը ու գոհ կմնաք արդյունքից: Կարող եք հիշել հին ծրագրերի մասին. դրանք իրագործելու շանս կունենաք:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Այսօր դուք հակված կլինեք թեթևամտության, կարող եք նշանակալի գումար ծախսել մի բանի վրա, ինչի կարիքը շատ չունեք: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ դրանից հիասթափված Առյուծներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ժամանակը զուր մի վատնեք ու վճռական եղեք: Այսօր դուք լավ բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Առավոտը արդյունավետ կլինի, մի քանի ժամ է պահանջվելու բարդ առաջադրանքները լուծելու համար: Աստղերը կաջակցեն ձեզ, կօգնեն հաղթել հին մրցակիցներին:

Ավելի ուշ կգա ստեղծագործելու և երևակայություն, հնարամտություն պահանջող ցանկացած զբաղմունքների համար հարմար ժամանակը: Նոր ծրագրեր կունենաք: Դրանց իրագործմանն անցնելուց առաջ խորհրդակցեք ընկերների հետ: Ձեզ կհուշեն՝ ինչպես վարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հաջող օր է սպասվում: Շատ բան ինքն իրեն լավ կստացվի, դուք անհրաժեշտ արդյունքն ստանալու համար ուժասպառ չեք լինի: Եթե բարդ գործեր ստանձնեք, կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության հասնել կամ իսկապես պիտանի խորհուրդ տալ:

Հավանական են դրական փոփոխություններ վերջին ժամանակներս լարված հարաբերություններում: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Չի բացառվում նոր ընկերներ գտնեք, ռոմանտիկ հարաբերությունների սկիզբն էլ շատ հավանական է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Արժե զրուցել այն մարդու հետ, որի հետ վերջերս հաշտ չէիք. այսօր կկարողանաք հասկանալ իրար, տարաձայնություններն ու վեճերն էլ անցյալում կմնան: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները. որոշ Կարիճներ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել:

Առօրյա գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, բացի այդ, այսօր դրանք կարող են շատ ձանձրալի թվալ: Կուզենաք նոր բան ստանձնել, բայց նախ արժե գլուխ հանել կուտակված մանր-մունր խնդիրներից, որպեսզի ոչինչ ձեզ չշեղի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ ուզածի նման հեշտ չի տրվի: Ինչ-որ կարևոր բանի համար պատրաստ կլինեք աշխատել, իսկ ահա ուժերը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա: Օրվա սկզբին լավ է լուրջ որոշումներ չընդունեք. այդ հատվածում կենտրոնանալը դժվար կլինի, իսկ հույզերի ազդեցության տակ կարող եք ասել կամ անել այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմները ձեր կողմից կլինեն, ամեն հարցում կաջակցեն ու ձեր օգնության խնդրանքը չեն մերժի: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ծրագրած բոլոր գործերից հույս ունեցածից արագ գլուխ կհանեք: Նույնիսկ բարդ առաջադրանքները լուծելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Այնպես որ ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու, համակրելի մարդկանց հանդիպելու կամ պարզապես հանգստանալու հնարավորություն կունենաք:

Հավանական են հաճելի լուրեր: Չի բացառվում հին ընկերները ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն կամ կիսվեն տեղեկատվությամբ, որը ձեզ շատ օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նվերներ և ուշադրության նշաններ: Դրանք ձեզ կուրախացնեն ու երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մանր-մունր տհաճությունները, թյուրիմացություններն ու դժվարությունները հնարավոր են, բայց դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Սուր ինտուիցիան ու հարուստ երևակայությունը կօգնեն նպատակին տանող ուղի գտնել. դուք կարիք չեք ունենա հետևել ուրիշի օրինակին կամ ինչ-որ մեկին դիմել խորհուրդների խնդրանքով: Այնտեղ, որտեղ ուրիշները խուճապի կմատնվեին կամ երկար ժամանակ տեղում կդոփեին, դուք կնախընտրեք գործել ու արագ կգտնեք նպատակին տանող ճամփան:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Վեճերի առիթներ չեք ունենա, համատեղ գործողությունների մասին հեշտությամբ կպայմանավորվեք: Կհաջողվի արագ լուծել կենցաղային հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հասարակ օր չի սպասվում, կարող են փոքրիկ դժվարություններ առաջանալ, դրված ոչ բոլոր նպատակներին կհաջողվի հասնել: Բայց հուզվելու կարիք չկա: Առաջին հերթին՝ լուրջ խնդիրներ չեն սպառնում, երկրորդ՝ բաց թողածը կկարողանաք ավելի ուշ լրացնել:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. նրանք ձեր աջակցության կարիքը կունենան, շփումներն էլ օգուտ կտան ձեզ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Հնարավոր է այն շատ անսովոր ու հիշարժան չլինի, բայց սիրելիի հետ շփումները բացառապես հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1776 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0