ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2684 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, դժվարությունների առաջ չեք ընկրկի և անպայման կհասնեք ձեր ուզածին: Պետք կգա մարդկանց մոտեցում գտնելու, նրանց ցանկությունները կռահելու և բոլորին գոհացնող որոշումներ ընդունելու ունակությունը:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հարմար կլինի գնումների, ինչպես նաև սեփական նախագծերում ներդրումներ անելու համար: Նոր ծանոթությունների հանդեպ լավ տրամադրված Խոյերն այսօր արժե, որ շրջեն խանութներով. հենց այնտեղ կարող եք ձեզ հետաքրքրող մարդկանց հանդիպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, և դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես է պետք վարվել ստեղծված իրավիճակում: Արժե խորհրդակցել ձեզ վաղուց ճանաչող և ձեր ունակություններին տեղյակ մարդկանց հետ: Ճիշտ է, սկզբում ստացած խորհուրդները ձեզ կարող են դուր չգալ: Բայց դրանք ամեն դեպքում կօգնեն ճիշտ որոշում ընդունել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ձեզ կուրախացնի: Հաջող զուգադիպություններ շատ կլինեն: Չի բացառվում, որ դրանցից մեկը ձեր անձնական կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի գաղափարներ շատ կունենաք: Դրանք կյանքի կոչելու հնարավորությունը կոգեշնչի, ժամանակը զուր վատնել չեք ուզենա: Բայց որոշումների հարցում շտապել չարժե: Փոքրիկ դադար վերցրեք, ամեն ինչ կշռադատեք ու համոզվեք, որ ճիշտ ուղղություն եք ընտրել: Հավանական է հասկանաք, որ պետք է մի փոքր փոխեք նախնական ծրագիրը կամ ինչ-որ մեկին դիմեք աջակցության հարցով:

Ներդաշնակ կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները. ընկերների հետ հանդիպումը կուրախացնի, ռոմանտիկ ժամադրությունն էլ հաճելի տպավորություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործեր սովորականից շատ կունենաք: Եվ դրա պատճառն այն կլինի, որ ուրիշների խնդիրներից ձեզ հեռու պահել չեք ուզենա, կաշխատեք օգնել դժվարությունների բախված մարդկանց: Աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել և իրատեսական նպատակներ դնել: Ամեն անգամ հնարավոր չի լինի վերականգնել արդարությունը կամ ինչ-որ բան դեպի լավը փոխել: Բայց այնտեղ, որտեղ նման շանս կա, դուք պարզապես հրաշալի գլուխ կհանեք:

Շատ Խեցգետիններ այսօր հաջողակ կլինեն գումարի հետ կապված հարցերում: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Չեն բացառվում եկամուտների աճ խոստացող առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգեք: Այսօր դժվարությամբ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողներին մտքին, նրանք էլ ձեզ սխալ կհասկանան: Հազիվ թե հաջողվի փոխհամաձայնության հասնել. կթվա, թե միայն ձեզանից են զիջումներ սպասում, և երկար բանակցությունները ոչինչ չեն փոխի:

Միաժամանակ օրը աշխարհիկ զրույցների և հաճելի խոսքուզրույցի համար լավը կլինի: Եթե ժամանցային միջոցառումների մասնակցեք, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք: Նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է, ընդ որում դրանք կարող են և՛ հաճելի, և՛ օգտակար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է աշխատանքի համար. դուք արագ կլուծեք բարդ հարցերը, կհասկանաք՝ ինչպես հասնել ավելի վաղ դրված բոլոր նպատակներին: Միայն դուք պիտի ընտրեք՝ ինքնուրույն գործել, թե ինչ-որ մեկի հետ միավորվել: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, դրանում կասկածելու պատճառներ չեն լինի:

Հնարավոր է դուք հասկանաք, որ եկել է ձեր կյանքում նոր բան մտցնելու, գոնե ժամանակավորապես որոշ սովորույթներից հրաժարվելու ժամանակը: Ձեզ հետաքրքրող ուղղությամբ նույնիսկ փոքրիկ քայլը կարող է մեծ դրական փոփոխությունների սկիզբ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կուրախացնի: Հավանական են աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորություններ, հետաքրքիր առաջարկներ: Աշխատանքի փնտրտուքով զբաղված Կշեռքները ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեն հարցազրույցի ժամանակ: Կոլեգաների և ղեկավարության հետ շփումներում խնդիրներ չեն առաջանա, մտերիմների հետ էլ հրաշալի լեզու կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը իրադարձություններով հագեցած կլինի, այդ հատվածում հաստատ չեք ձանձրանալու: Աստղերը չափազանց բարյացակամ կլինեն ստեղծագործ մասնագիտություններ ընտրած Կշեռքների հանդեպ, ինչպես նաև նրանց, ովքեր չեն վախենում ոչ ստանդարտ լուծումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է գործերում կարգուկանոն հաստատելու, ընթացիկ խնդիրները լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Շտապելու կարիք չի լինի, կարող եք ձեզ հարմար ռիթմով առաջ շարժվել: Հին ծանոթները հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները, կաջակցեն, եթե դրա կարիքն ունենաք:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Երկրորդին կուզենաք հանգստանալ, շեղվել բոլոր հոգսերից: Նման հնարավորություն կընձեռվի: Եթե ընկերներից կամ հարազատներից մեկը ձեզ հյուր կանչի, մի մերժեք. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե հանգիստ սկսվի: Ավելի հավանական է, որ նրա առաջին կեսին դուք ինչ-ինչ դժվարությունների կբախվեք, ցավալի սխալներ կանեք կամ ստիպված կլինեք ոտքի վրա որոշումներ ընդունել: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շատ շուտով դուք դրական փոփոխություններ կնկատեք:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Լավ գաղափարներ կհայտնվեն, որոնք միանգամից դուր կգան բոլոր նրանց, ում հետ կկիսվեք դրանցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ամեն ինչ ձեր սպասածի նման չի դասավորվելու: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ արագ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Այն, ինչ այսօր մանրուք է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:

Ոչ բոլոր Այծեղջյուրները կկարողանան կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա. պիտի մի քանի գործով միաժամանակ զբաղվեք, լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Այդ ամենը բավական հոգնեցնող կլինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք, լավ հանգստանալու հնարավորություն էլ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք կարող եք դատարկ բաների պատճառով բարկանալ, սրտին մոտ ընդունել այն, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Որոշ Ջրհոսներ անհամբեր ու անհետևողական կլինեն, նրանք իրենց վրա մեծ ջանքեր պիտի գործադրեն սկսածն ավարտելու համար:

Առավոտյան ոչ այնքան նկատելի դրական միտումները աստիճանաբար կուժեղանան, երեկոն շատ հաճելի կանցնի: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, հարազատների հետ շփվելու, ընտանեկան գործերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի գործնական շփումների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու, աշխատանքի շուրջ բանակցելու և համագործակցության պայմանները քննարկելու համար: Հանգստությունն ու ինքնավստահությունը չկորցնելով՝ դուք կհամոզեք ձեր մրցակիցներին ձեր կողմն անցնել, կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, կհասնեք այն լուծմանը, որը ձեզ է ձեռնտու:

Գործեր ու հոգսեր շատ կունենաք, բայց ժամանակ կմնա նաև հաճելի զբաղմունքների համար: Եթե հին ընկերները ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն, առանց երկար մտածելու համաձայնեք. դուք անպայման գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2684 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0