ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1579 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, սակայն դուք դրանք կհաղթահարեք: Պատրաստ եղեք անսպասելի իրադարձությունների, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք ուրիշների վրա: Ամեն ինչ մենակ անելու կարիք չի լինի. ձեզ օգնություն կառաջարկեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:

Կհաջողվի քննարկել ու լուծել կարևոր հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Այս անգամ դուք կկարողանաք խուսափել լուրջ տարաձայնություններից: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում արհամարհում էին այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է օրը կարևոր զրույցներով չսկսեք. ամենայն հավանականությամբ դրանք սպասվածի նման չեն անցնելու: Վտանգ կա, որ ձեզ սխալ կհասկանան: Մի փոքր սպասեք, և արդեն կեսօրից հետո իրավիճակը կփոխվի, անհրաժեշտ բառերը կգտնվեն, ձեզ կսկսեն ավելի ուշադիր լսել:

Պիտանի բաներ անելու հնարավորություն կլինի, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Դուք կգտնեք բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն աջակցելու, արդարությունը վերականգնելու, ավելի վաղ գործած սխալներն ուղղելու եղանակը: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա վերականգնել հին կապերը, հարթել նախկինում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ մի տեղ մի շտապեք: Ամենայն հավանականությամբ այսօր պիտի զբաղվեք կարևոր գործերով, լուծեք լուրջ հարցերը, և շտապողականությունն այստեղ տեղին չի լինի: Դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, եթե դրանց լուրջ վերաբերվեք, հաջողակ լինելու կամ իրադարձությունների բարենպաստ ընթացքի վրա հույս չդնեք:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Հաջող կանցնեն նույնիսկ այն հանդիպումները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, սիրահարված Երկվորյակներին շատ հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գումարի հետ կապված ցանկացած հարցում խուսափեք թեթևամտությունից: Գայթակղություններ այսօր շատ կլինեն, սակայն եթե դուք ձեր մեջ դրանց դիմակայելու ուժ գտնեք, ապա ավելի ուշ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, իսկ նշանակալի ծախսերի հետ կապված զվարճանքները չեն արդարացնի ձեր ակնկալիքները:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, մանր-մունր առաջադրանքները լուծելու համար: Ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփումների համար, որոնք բազում վառ հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնց շնորհիվ այսօր կկարողանաք հաջողության հասնել, անել ծրագրածից ավելին: Առավոտը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ պայմանավորվել չէր ստացվում: Որոշ Առյուծներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Կուզենաք հանգստանալ, շեղվել առօրյա հոգսերից: Նման հնարավորություն կընձեռվի: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ ուղևորություններ կատարելիս ու զբոսնելիս, կաջակցեն ձեր անսովոր գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բավական անհանգիստ, բայց հաջող կանցնի: Այն հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես է պետք գործել, առանց դժվարության օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքը լինի: Ավելի ուշ մտերիմները ձեր աջակցության կարիքն են ունենալու, և դուք պիտի փոխեք ծրագրերը օգնության հասնելու համար:

Հետաքրքիր միջոցառումների այցելելու, ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կլինի: Չի բացառվում ծանոթությունը, որը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, գաղափարներով ու ծրագրերով այն մարդկանց հետ կիսվելու համար, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ: Եթե նոր բան ստանձնեք, ապա արագ հաջողության կհասնեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, իսկ ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն առաջանա:

Օրը բարենպաստ կլինի նաև հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Այսօր շրջապատողներին ավելի հեշտ կհասկանաք, նույնիսկ եթե նրանց հետ կարճ ժամանակ եք ծանոթ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի կարևոր գործեր ու բարդ առաջադրանքներ ստանձնելու համար: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, միանգամից կկենտրոնանաք գլխավորի վրա, կհասցնեք ծրագրածից ավելին անել:
Ինչով էլ զբաղվեք, ձեր կողքին կլինեն ձեզ օգնելու, ձեր հոգսերի մի մասն իրենց վրա վերցնելու պատրաստ մարդիկ:

Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը. շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք շուտով ձեզ հետաքրքիր առաջարկներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Չեն բացառվում չծրագրված գնումների հետ կապված ծախսերը: Բայց դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում բավական ուժեղ կլինի: Օրը և՛ հաճելի իրադարձություններ, և՛ լավ նորություններ կբերի:

Շատ Աղեղնավորների ինտուիցիան կհուշի, որ եկել է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու ժամանակը: Նշանի ներկայացուցիչները հենց այդպես էլ կվարվեն ու չեն զղջա դրա համար: Կարող եք խոստովանել ձեր զգացմունքները, համակրելի մարդուն ընդառաջ առաջին քայլն անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լրիվ անամպ չի անցնի: Սակայն այն լուրջ խնդիրներ չի բերի, իսկ մանր-մունր դժվարություններն արագ կհաղթահարեք: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը ձեզ կաջակցեն: Նախկինում ձեզ չնկատող մարդիկ կուզենան ընկերանալ ձեզ հետ:

Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, ինչպես նաև նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Կարող եք կենտրոնանալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի լուծման վրա: Այստեղ դուք չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հանգիստ ու բարենպաստ օր է սպասվում, որը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք ուշադրության արժանի ոչ մի մանրուք բաց չեք թողնի, եզրակացությունների հարցում չեք սխալվի, փոքրիկ սխալներ էլ չեք անի: Շատ Ջրհոսներ կլուծեն ֆինանսական հարցերը, որոնք նախկինում անհանգստացնում էին նրանց ու մտերիմներին:

Հավանական են հանդիպումներ ու ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում դա անել չէր ստացվում: Չի բացառվում անսպասելի, բայց շատ հաճելի ռոմանտիկ խոստովանությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է կարևոր հարցերի շուրջ մտածելու, լուրջ գործերի վրա կենտրոնանալու համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, եթե ուշադրություն դարձնեք մանրուքներին ու չշտապեք: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել:

Վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դրանք այսօր օգուտ կտան: Կարևորը հանգստություն պահպանելն ու չանհանգստանալն է, եթե բոլորը միանգամից ձեզ հետ չհամաձայնեն: Երեկոն կուրախացնի սիրահարվածներին, որոնց հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1579 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0