ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3377 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չնայած այսօր ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, ապրումների լուրջ պատճառներ չեք ունենա: Ինտուիցիան կօգնի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, կհուշի, թե ինչպես է լավ գործել: Քանի դեռ մյուսները կմտածեն ու մի քանի տարբերակ կհամեմատեն, դուք արդեն կհասնեք առաջին հաջողություններին:

Օրը հարմար կլինի նոր բան սովորելու համար. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը բարդ է թվացել: Երեկոն հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հազիվ թե շատ արդյունավետ անցնի: Ձեզ համար հեշտ չի լինի մտքերը հավաքելն ու գործնական տրամադրվելը: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը. մեծ է սխալվելու, ինչ-որ բան աչքաթող անելու վտանգը: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը բազում հնարավորություններ կբացի գործնական ոլորտում, կուրախացնի այն Ցուլերին, որոնք կուզենային մեծացնել եկամուտները: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Ձեզ կհաջողվի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին աշխատեք լուրջ տրամադրվել: Այդ հատվածում չարժե շտապողական որոշումներ ընդունել, տրվել ձեր կամ ուրիշի քմահաճույքներին ու պահի հույզերին: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք կարգապահ և ուշադիր լինել, գործել կանոններին համաձայն և ապավինել սեփական ուժերին, այլ ոչ թե հաջողությանը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Կարող են նոր հնարավորություններ բացվել գործնական ոլորտում, և դուք դրանք բաց չեք թողնի: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր հաջողության հասնելն այնքան էլ դժվար չի լինելու: Գործերը հնարավորինս վաղ ստանձնեք, առավոտյան հաջողությունը կուղեկցի ձեզ, դուք նույնիսկ բարդ գործերից գլուխ կհանեք: Ավելի ուշ աշխատավայրում կամ տանը ոչ մեծ տարաձայնություններ կարող են առաջանալ: Շատ շուտով դրանք անցյալում կմնան, բայց տրամադրությունը որոշ ժամանակով կփչանա:

Երեկոյան շատ Խեցգետինների երազանքներ կարող են իրականանալ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները նկատելիորեն կլավանան: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան կամ արժեքավոր տեղեկատվությամբ կկիսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործեր այսօր շատ եք ունենալու: Հնարավոր է ավելի վաղ ծրագրած որոշ բաներ ստիպված լինեք հետաձգել, քանի որ դրանց համար ժամանակ չի մնա: Բայց դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, կսկսեք ամենակարևորից ու ժամանակը հիմար բաների վրա չեք վատնի:

Հաջող զուգադիպության շնորհիվ դուք կկարողանաք զինաթափել թշնամիներին, ձեր կողմը գրավել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Ձեր մտադրությունները ամեն անգամ շրջապատողների սրտով չեն լինի, բայց ձեզ տարահամոզել ոչ ոք չի փորձի: Երեկոյան պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Նրանք, ովքեր նախկինում կասկածել են դրանում, կխոստովանեն, որ սխալվել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն այնքան էլ վատը չի լինի, սակայն վտանգ կա, որ դուք չափազանց մեծ ուժեր կտաք նախապես անհույս գործին՝ գերագնահատելով ձեր հնարավորությունները: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, բայց դուք միանգամից դրանց հետևել չեք ուզենա: Որոշ ժամանակ է պետք գալու իրավիճակից գլուխ հանելու համար, ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:

Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Այսօր հնարավորություն կունենաք շահել ձեզ վաղուց դուր եկող մարդու համակրանքը: Երեկոյան օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Եթե ձեզ անսովոր միջոցառման հրավիրեն, մի հրաժարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչին արժե ուշադրություն դարձնել և ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Չի բացառվում օգնություն առաջարկեն մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել: Եթե այսօր համագործակցեք, ապա շուտով ոչ միայն համախոհներ, այլև ընկերներ կդառնաք:

Մտերիմների համար այսօր շատ կարևոր կլինեն ձեր ուշադրությունը, հոգատարությունն ու աջակցությունը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Զրուցելու բաներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հազիվ թե լրիվ անամպ լինի: Բայց հուսահատվել չարժե, քանի որ աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ ծագած բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Հետևեք ձեր տրամադրությանը եթե տրվեք բացասական հույզերին, ավելի վաղ ծագած խնդիրները կարող են լրջանալ:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Երեկոն լավ նորություններ և ուրախության այլ առիթներ կբերի: Հավանական են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ: Սիրելիի հետ հանդիպումը շատ հաճելի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի: Դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի գործնական ոլորտում: Եթե այսօր կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեք կամ կբարձրանաք կարիերայի սանդուղքներով: Շրջապատողներին ձեր ձեռքբերումները կհիացնեն: Մարդիկ, որոնք նախկինում կասկածել են ձեր ունակություններին, կհասկանան, որ սխալվել են, կուզենան համագործակցել:

Առավոտյան լավ է նոր բանով զբաղվեք, իսկ ահա օրվա երկրորդ կեսին արժե վերադառնալ վաղուց սկսած գործերին: Այս անգամ դուք դրանք ավարտին կհասցնեք: Դրանում կօգնեն վերջերս ձեռք բերած գիտելիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց չեն լինի դժվարություններ, որոնք կստիպեն ձեզ հուսահատվել կամ հրաժարվել ծրագրերից: Դուք համառություն կդրսևորեք այնտեղ, որտեղ դրա կարիքը կլինի, բայց ուժերը զուր չեք վատնի՝ փորձելով հաջողության հասնել ի սկզբանե անհույս գործերում:

Ողջ օրվա ընթացքում շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ է լինելու: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները ուրախությամբ կհամաձայնեն ձեր առաջարկներին, կօգնեն գաղափարների իրագործման հարցում: Երեկոն հրաշալի ժամանակ է լինելու մի մարդու հետ հանդիպելու համար, որը վաղուց է ձեզ դուր գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը անսովոր ու հիշարժան կլինի: Հավանական են հաճելի անակնկալներ, զարմանալի իրադարձություններ, զուգադիպություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Միանգամից մի քանի հետաքրքիր գաղափարներ կունենաք, իսկ ինտուիցիան կհուշի, թե դրանցից որն արժե առաջինը կյանքի կոչել:

Հին ընկերներից դուք հրաշալի խորհուրդներ կստանաք, իսկ նոր ծանոթներից՝ առաջարկներ, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել: Եթե այսօր ուղևորության մեկնեք, ապա ոչ միայն հրաշալի ժամանակ կանցկացնեք, այլև կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շուտով կսկսեք շատ արդյունավետ համագործակցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, ինչ-որ բանի համար լրջորեն անհանգստանալու կարիք չի լինի: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Աստղերի աջակցությամբ դուք կիրագործեք համարձակ ծրագրերը, կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Օրը հարմար կլինի այն հին առաջադրանքները հիշելու համար, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չի ստացվել: Այս անգամ ճիշտ լուծումը մակերեսին դրված է լինելու:

Հնարավոր են անսպասելի այցեր: Չի բացառվում հյուր գան մարդիկ, որոնց հետ վերջին ժամանակներս վիճում էիք: Նրանք կուզենան կարգավորել հարաբերությունները: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց ընդառաջ գնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3377 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0