ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1865 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին հազիվ թե գլխապտույտ հաղթանակներ տոնեք, բայց լավ նորություններ ու հաճելի իրադարձություններ այս շրջանում կլինեն: Օրվա այս հատվածը բարենպաստ կլինի շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք աշխատել կամ ընկերություն անել: Կհաջողվի լուծել կազմակերպչական հարցերը, փաստաթղթեր ձևակերպելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել. դա թույլ կտա խուսափել տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ է կարևոր գործերով չսկսեք. նրա առաջին կեսը ավելի հարմար կլինի մանր-մունր, հեշտ առաջադրանքները լուծելու համար: Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում և տանը: Աննշան բաների համար երկար վիճել չարժե: Եթե ոչ մեծ զիջումների գնաք, ապա ավելի ուշ ինքներդ ձեզ կգովեք դրա համար:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, շատ բարենպաստ կլինի: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դուք արագ կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, իսկ ինչը ուշադրության արժանի չէ: Նախկինում լարված հարաբերություններում հավանական են լավ փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի դասավորվի, բայց հուզական դաշտը բավական լարված կլինի: Դուք սուր կարձագանքեք նույնիսկ աննշան իրադարձություններին, իսկ պատահական անհաջողությունը կարող է երկար ժամանակով թևաթափ անել ձեզ: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք. ձեզ կհուշեն՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխեք:

Լավ կանցնեն և՛ անձնական, և՛ գործնական հանդիպումները. շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք կհասցնեք անել ծրագրածը ու մի փոքր ավելին: Կարող եք նոր գործեր ստանձնել: Համարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն. եթե նախաձեռնող լինեք, կիսվեք գաղափարներով, ապա ձեզ կաջակցեն: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն:

Օրը հարմար կլինի նաև կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Դուք կկենտրոնանաք, մանրուքների վրա չեք շեղվի, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Իսկ ահա ֆինանսական հարցերը լուծելն ու սպոնտան գնումներ անելը ցանկալի չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կուզենաք հետաձգել ծրագրած գործերը կամ տհաճ, բայց ձեզ համար կարևոր հանդիպումները: Այդ գայթակղությանը մի տրվեք: Հենց ամենաբարդ առաջադրանքները ժամանակին լուծելու ունակության շնորհիվ դուք այսօր կկարողանաք հաղթել հին մրցակիցներին կամ հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կլինի: Գործերում խնդիրներ չեն առաջանա, մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր սովորականից շատ կունենաք և ամեն ինչ հասցնելու համար պիտի շտապեք: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես օրվա սկզբին կդնեք առաջնահերթությունները, ինչից կսկսեք ու ինչին ավելի մեծ ուշադրություն կդարձնեք: Այստեղ լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե լսեք ուրիշների խորհուրդները:

Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին: Դրանք շատ հաջող կլինեն: Բայց հնարավոր է մտածածն իրագործելուն միանգամից անցնել չստացվի: Կարևոր կլինի այդ ծրագրերի մասին չմոռանալը, քանի որ ավելի ուշ անպայման վերադառնալու եք դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն խճճի ու չեն ստիպի կիսատ թողնել սկսածը: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել, լավ խորհուրդ տալ կամ պարզապես աջակցել ձեզ: Նախկինում բացառապես գործնական հարաբերություններն ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան, եթե ինքներդ ցանկանաք:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր միջոցառումների լինելու հնարավորություն կունենաք, կշփվեք մարդկանց հետ, որոնց մասին առաջ շատ եք լսել: Դժվար չի լինի նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ մի տեղ մի շտապեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել գործերում, գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Չի բացառվում վերադառնաք հին գաղափարներին, գտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: Կարևոր կլինի ավելորդ շտապողականությունից խուսափելն ու հանգիստ մի առաջադրանքից մյուսին անցնելը:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան: Համբերությամբ զինվեք ու աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր կրկին ու կրկին նույն հարցերն են տալիս: Երեկոյան ամեն ինչ անպայման կկարգավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կարող է բավական անօգուտ սկսվել: Նրա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, երկար ու անիմաստ վեճեր: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի ձեզ ներքաշել կասկածելի պատմության մեջ կամ հետաքրքրի ի սկզբանե անհաջող գաղափարով: Հիշեք, որ ինչքան գրավիչ լինի առաջարկը, այնքան օգտակար կլինի զգուշանալն ու ավելի շատ ինֆորմացիա հավաքելը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հարմար կլինի շփումների և առաջին հերթին՝ երկարաժամկետ ծրագրերը քննարկելու համար: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, իսկ սիրելին անպայման ինչ-որ բանով կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մտքերը հավաքելը, գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Առաջին հեթին՝ շրջապատողները սովորականից հաճախ կշեղեն ձեզ զրույցներով, խնդրանքներով ու հարցերով, որոնց կնախընտրեիք չպատասխանել: Երկրորդ՝ անտեղի կհիշվեն անցյալի տհաճ իրադարձությունները, մռայլ մտքերի մեջ կընկնեք:

Սա այն օրերից չէ, երբ արժե շատ ժամանակ անցկացնել միայնության մեջ: Դուք ձեզ ավելի լավ կզգաք, եթե ձեր կողքին հայտնվի մեկը, որի հետ կարող եք ապրումներով կիսվել: Դրական տրամադրվելուն կօգնեն նաև նոր գործերը, որոնք ձեզ իսկապես կհետաքրքրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործերում նախաձեռնող լինելու ճիշտ ժամանակն է. մեծ հաջողության հասնելու շանս կա: Մի սպասեք, որ պայմանները հաջող դասավորվեն, սկսեք հնարավորինս վաղ գործել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ նշանակալի: Որոշ Ջրհոսներ հետաքրքիր առաջարկներ կստանան:

Նախկինում բարդ հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք, արդյոք կուզենաք ընդառաջ գնալ ժամանակին ձեզ վիրավորած կամ վշտացրած մարդուն: Լսեք ինտուիցիային, որը ձեր լավագույն խորհրդատուն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր դուք վճռական տրամադրված կլինեք, ուստի շատ բանի կհասնեք: Համարձակ ստանձնեք ամենաբարդ գործերը. դրանցից սպասվածից հեշտ գլուխ կհանեք: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Նախկինում ձեզ բարձրից նայող մարդիկ կհասկանան, որ սխալվել են իրենց գնահատականներում, կփորձեն հարթել հարաբերությունները:

Չնայած դրական միտումների ազդեցությանը՝ կարևոր կլինի իրատեսական նպատակներ դնելը, ձեզանից ու շրջապատողներից անհնարինը չպահանջելը: Որոշ հարցերի լուծում պիտի հետաձգեք, և դուք դրա վրա ոչ մի կերպ ազդել չեք կարողանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1865 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0