ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1914 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք լավ գաղափարներ կունենաք: Ճիշտ է, շրջապատողների համար դրանք լրիվ անսպասելի կլինեն, ուստի միանգամից աջակցություն չեն ստանա: Բայց քիչ ժամանակ կանցնի, և ձեր մտածածն իրագործելու հարցում օգնել ցանկացողներ կհայտնվեն: Հավանական է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Երկրորդին կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ անսովոր ու շատ հետաքրքիր օր է սպասվում: Այն հարմար կլինի նոր ու բարդ բան ստանձնելու համար. նման գործերում կկարողանաք արագ հաջողության հասնել: Օրը հարմար կլինի նաև ղեկավարության հետ զրույցների, ազդեցիկ անձանց հետ հանդիպումների, բարձր մակարդակով բանակցությունների համար:

Օրվա սկիզբը նվիրված կլինի աշխատանքին, երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը: Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքն ունենան մտերիմները, և դուք պիտի փոխեք ծրագրերը յուրաքանչյուրին աջակցելու համար: Երեկոն կուրախացնի հեռվից լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենակարևոր ու բարդ գործերը լավ է ստանձնեք օրվա առաջին կեսին, քանի որ հենց այդ հատվածն է բարենպաստ լինելու: Հավանական են հաճելի ծանոթություններ: Ձեզ կհաջողվի արագ լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում անբարյացակամ էին, ընդհանրապես չէին նկատում ձեզ կամ բարձրից էին նայում:

Օրվա երկրորդ կեսին հոգսերից շեղվելու, ինչ-որ հաճելի բանով զբաղվելու հնարավորություն կլինի: Հին նախասիրությունը կրկին դրական հույզեր կպարգևի, եթե վերադառնաք նրան: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, որոշ Խեցգետիններ հնարավորություն կունենան ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Այսօր սկսվող ցանկացած հարաբերություն կարող է կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Առօրյա գործերը ձանձրալի կթվան, կուզենաք նոր բան ստանձնել: Բայց սկզբում արժե ավարտել սկսածը: Այդպես կկարողանաք խուսափել քաոսից, ավելի քիչ կշեղվեք ու լուրջ սխալներ չեք գործի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Իրադարձություններն արագ են զարգանալու, ազատ ժամանակ քիչ կունենաք: Որոշ Առյուծների համար ամեն րոպեն հաշվի մեջ կլինի, քանի որ պիտի օգտակար բաներ անեն և՛ իրենց, և՛ մյուսների համար: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կլուծվեն լուրջ հարցերը: Որոշ Առյուծներ կրկին կբախվեն հին մրցակիցներին և այս անգամ կհաղթեն նրանց:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Այդ հատվածը հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք արագ լեզու կգտնեք, կկարողանաք ինչ-որ կարևոր բանի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք և՛ առօրյա առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե գործեր սովորականից շատ ունենաք: Ե՛վ կոլեգաները, և՛ ղեկավարությունը, և՛ գործընկերները ձեր կողմից կլինեն: Ձեր գաղափարները շրջապատողները միանգամից ըստ արժանվույն կգնահատեն, այնպես որ ժամանակը համոզելու և վեճերի վրա չեք վատնի:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, շահավետ գործարքներ: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, իսկ ահա խոշոր գնումներից լավ է հրաժարվեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե նոր համախոհների կարիք ունեք, ապա ձեր գաղափարներով ու ծրագրերով կիսվեք նրանց հետ, ում կուզենայիք ձեր կողմը գրավել: Ձեր մտահղացումները շատերի վրա տպավորություն կգործեն, օգնել ցանկացողներ էլ անմիջապես կգտնվեն: Այսօր մասնագիտական միջոցառումների մասնակցող Կշեռքները շատ պիտանի ծանոթություններ կհաստատեն:

Օրվա առաջին կեսին հավանական են չծրագրված ծախսեր, երկրորդը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հիշեք, որ ֆինանսների հետ կապված ամեն ինչում այսօր պետք է առողջ բանականությանն ապավինել: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերություններում կարող եք ինտուիցիային վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հանգիստ ու բարենպաստ օր է սպասվում, որը հրաշալի կլինի ուժերը վերականգնելու համար: Եթե դադար վերցնելու և գործերը հետաձգելու հնարավորություն կա, ապա հենց այդպես էլ արժե վարվել. աշխուժանալու և էներգիայի ներհոսք զգալու համար շատ ժամանակ չի պահանջվի: Արժե մտածել այն մասին, թե արդյոք չի կարելի ինչ-որ մեկի հետ կիսել հոգսերի բեռը: Հուսալի օգնականների երկար փնտրելու կարիք չի լինի:

Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին որոշվածները: Եթե մտերիմներից մեկն առաջարկի միանալ ձեզ, մի մերժեք. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք ստեղծագործ մոտեցում, հնարամտություն և ոչ ստանդարտ որոշումներ  պահանջող ցանկացած գործից հրաշալի գլուխ կհանեք: Շրջապատողները հմայված կլինեն ձեր գաղափարներով ու հաճույքով կաջակցեն ձեր անսովոր առաջարկներին: Նրանք, ովքեր նախկինում ձեզ բարձրից էին նայում, կհասկանան, որ սխալ են եղել, շփման մեջ նախաձեռնող կլինեն: Դուք միանգամից կհասկանաք՝ արդյոք արժե ընդառաջ գնալ նրանց:

Օրը հաճելի պահեր է խոստանում ընտանիքում: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն առաջանա, իսկ ահա ընտանեկան տոնի համար առիթ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Հենց դրանց շնորհիվ կհաջողվի լուծել բարդ հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախկինում բոլորին փակուղու առաջ են կանգնեցրել: Հին ծանոթները ուրախությամբ օգնություն կառաջարկեն, հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները:

Նախկինում լարված գործնական հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհասկանաք, թե ինչու է նախկինում կոլեգաների հետ լեզու գտնելը դժվար եղել: Իսկ ահա մտերիմների հետ շփումներում հնարավոր են լարված պահեր: Բայց այստեղ էլ կհաջողվի արագ հարթել բոլոր սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք ու պրովոկացիաներին մի տրվեք: Այսօր ձեզ շատ պետք կգա ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը, նույնիսկ եթե շրջապատողներն իրենց տարօրինակ ու հիմար ձևով պահեն, խախտեն պայմանավորվածությունները, փորձեն ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

Օրը շատ հաջող կլինի գործնական նախաձեռնությունների համար: Դուք արագ գլուխ կհանեք լրիվ նոր առաջադրանքներից, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Ձեր հաջողությունները ինչ-որ մեկի նախանձը կշարժեն, բայց բոլորը կխոստովանեն, որ ամեն ինչ հրաշալի եք արել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի հիշողության և ուժեղ ինտուիցիայի շնորհիվ դուք արագ պատասխաններ կգտնեք բարդ հարցերին, կկռահեք, թե ինչպես է պետք գործել կարևոր նպատակին հասնելու համար ու կհասկանաք, թե ում կարելի է վստահել, իսկ ումից հեռու մնալ: Ուրիշի խորհուրդներին հետևել չարժե, քանի որ դրանք այնքան էլ լավը չեն լինի:

Օրը հարմար կլինի աշխատանքի կամ ուսման հետ կապված ուղևորությունների համար: Այն բարենպաստ կլինի նաև պետկազմակերպություններին դիմելու համար. անհրաժեշտ արդյունքն ստանալու համար շատ ժամանակ չի պահանջվի: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1914 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0