ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2944 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ է առաջին տպավորությանը չվստահեք ոչ մարդկանց, ոչ էլ նոր ստանձնելիք գործերի հարցում: Ժամանակ է պետք գալու՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունեք և ինչպես կարելի է լուծել առաջ եկած խնդիրները: Այնպես որ համբերությամբ զինվեք ու աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Ոչ միայն ինֆորմացիա հավաքելու, այլև նրանից ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա:

Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ, կօգնեն խորհրդով, եթե դրա կարիքն ունենաք: Նրանք կարող են նաև հրաշալի գաղափարներով ու ոգեշնչող լուրերով կիսվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենահասարակ օրը չի լինելու, բայց այն շատ արդյունավետ կանցնի: Այո, խնդիրներ կարող են առաջանալ, ընդ որում՝ այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր սպասում: Բայց քանի դեռ մյուսներն անորոշության մեջ կլինեն, դուք իրավիճակից ելք կգտնեք ու կսկսեք գործել: Վաղուց ձեռք բերած փորձի շնորհիվ դուք արագ իրավիճակը վերահսկողության տակ կառնեք ու կհասնեք նպատակին:

Շատերը ձեր օգնության կարիքը կունենան: Դուք կաշխատեք ոչ մեկին չմերժել՝ չմոռանալով սեփական հետաքրքրությունների մասին: Այն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող եք սկսել աշխատանքի, բիզնեսի կամ ֆինանսների հետ կապված լուրջ հարցերը լուծելուց: Դուք պատրանքներ չեք կառուցի, ուշադիր կլինեք և ոչինչ աչքաթող չեք անի, ուստի սխալներ էլ թույլ չեք տա: Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչ պիտի անեն եկամուտները մեծացնելու համար և կսկսեն շարժվել դեպի այդ նպատակը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների և լավ ծանոթների հետ շփվելու, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպելու համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կկարողանաք նաև վերականգնել հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կուրախացնի: Պայմանները հաջող կլինեն, աստղերի աջակցությամբ արագ գլուխ կհանեք բարդ գործերից, կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Այս հատվածը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք հեշտությամբ օգնականներ կգտնեք, ձեզ կուզենան աջակցել նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում բարդ հարաբերությունների մեջ էիք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուսման, ինչպես նաև կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Կարող եք ինֆորմացիա հավաքել ու վերլուծել, փաստեր համադրել ու եզրահանգումներ անել. այդ ամենից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Իսկ ահա նոր ծանոթների հետ շփումները երբեմն դժվարությամբ կստացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անպայման ուշադրություն դարձրեք օրվա առաջին կեսին առաջ եկած գաղափարներին: Դրանք կարող են չափազանց համարձակ թվալ, համարյա ֆանտաստիկ, ուստի ոչ բոլորին դուր կգան: Բայց մտածածն իրագործելու հնարավորություն անպայման կունենաք: Աշխատեք չմոռանալ, իսկ ավելի լավ է գրի առնեք ձեր մտահղացումները:

Օրը հագեցած կլինի: Մի քանի նոր առաջադրանք կհայտնվի, այնպես որ պիտի մի քանի գործով միաժամանակ զբաղվեք: Դա հեշտ չի լինի, ուստի երեկոյան հոգնածություն կզգաք: Սակայն դա ձեզ չի խանգարի հաճելի ժամանակ անցկացնել ընկերների կամ մյուս մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հազիվ թե ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք լինի, ավելի հավանական է, որ օրը շատ հանգիստ անցնի: Այն հարմար կլինի կենտրոնացվածություն պահանջող զբաղմունքների համար: Ոչ ոք ձեզ չի շեղի, ուստի կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, սխալներ էլ չգործել: Օրը բարենպաստ կլինի նաև փաստաթղթերի հետ աշխատելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար:

Ամենամտերիմների հետ շփումները կուրախացնեն: Իսկ ահա բազմամարդ միջոցառումներին ձեզ այնքան էլ լավ չեք զգա: Լսեք ներքին ձայնին ու աշխատեք երկար չմնալ այնտեղ, որտեղ ձեզ դուր չի գալիս. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կլինի առօրյա գործերով զբաղվելու, ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Տհաճ անակնկալներ կամ անսպասելի դժվարություններ չեն լինի: Կարող եք վերադառնալ նաև այն հարցերին, որոնք բազմիցս անհաջող փորձել եք լուծել: Այս անգամ աստղերը ձեր կողմից կլինեն, ամեն ինչ հաջող կդասավորվի:

Հեշտությամբ լեզու կգտնեք կոլեգաների հետ: Ղեկավարության հետ կարևոր զրույցները լավ է օրվա երկրորդ կեսին թողնեք. այդ հատվածում կկարողանաք արագ ամեն ինչի մասին պայմանավորվել: Իսկ ահա մտերիմների հետ շփումները միշտ շատ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դուք սրտին մոտ եք ընդունելու նույնիսկ այն, ինչը մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէիք նկատի: Աննշան իրադարձությունը կարող է հանել ձեզ հավասարակշռությունից, իսկ փոքրիկ թյուրիմացությունը որոշ Կարիճների լուրջ խնդիր կթվա: Սակայն կողքին կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կոգեշնչեն ձեզ, կօգնեն դրական տրամադրվել:

Տանը հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ: Չեն բացառվում կենցաղային խնդիրները, օրինակ՝ կփչանա կենցաղային տեխնիկան: Նման դժվարություններից արագ գլուխ կհանեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներին վերաբերող լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շտապելու կարիք չկա: Դուք նպատակին հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք, եթե դրանց գնաք զգույշ և առանց շտապելու, խուսափելով խառնաշփոթից ու չմտածված արարքներ չգործելով: Ավելի վաղ կազմած ծրագերին հետևել հավանական է չստացվի: Բայց դուք բավարար ժամանակ կունենաք ստեղծված իրավիճակի շուրջ մտածելու և հասկանալու համար, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա:

Շրջապատողները կարող են ձեր գործերին սովորականից հաճախ խառնվել: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց շատ շուտով դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել տեղի ունեցողից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հարմար կլինի լուրջ հարցերի շուրջ մտածելու համար: Ինքնուրույն ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Շրջապատողների խորհուրդներին ամեն անգամ հետևել պետք չէ. այսօր շատ հաճախ խորհուրդ կտան մարդիկ, որոնք իրավիճակից գլուխ չեն հանում կամ պարզապես իրենց պատրանքների գերին են:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու հաճելի կանցնի: Անսպասելի նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, բայց դուք արագ կանեք դրանք: Խնդիրներ չեն առաջանա մտերիմների հետ շփումներում: Դուք շատ բաների մասին կպայմանավորվեք՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն առանց անակնկալների չի անցնի: Ամենայն հավանականությամբ ծրագրերը պիտի հաճախ փոխեք. շատ բան սպասվածի նման չի ընթանա: Կարևոր դեր կխաղա անսպասելի հանդիպումը կամ ծանոթությունը մի մարդու հետ, որի մասին առաջ շատ եք լսել: Չի բացառվում չափազանց կարևոր ինֆորմացիա ստանաք: Այն կօգնի ճիշտ որոշում ընդունել, կհուշի՝ ինչպես գործեք:

Հավանական են սպոնտան գնումներ: Չծրագրված ծախսերը կապված կլինեն մտերիմներին ուրախացնելու ձեր ցանկության հետ: Նման ծախսերի համար հետո չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր դուք մանրուքներին շատ ուշադիր, լուրջ ու կասկածամիտ կլինեք: Իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա ձեզ մատի վրա պտտեցնել, խաբել կամ խճճել: Սակայն երկար կասկածների պատճառով վտանգ կա, որ ինչ-որ հետաքրքիր հնարավորություն բաց թողնեք: Նկատի ունեցեք, որ ձեր անձնական նպատակներին հասնելու հետ կապված հարցերում լավագույն լուծումներն առաջինն են մտքին գալու:

Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու, հին կապերը վերականգնելու համար: Հաճելի կլինի այն մարդկանց հետ զրուցելը, որոնցից վերջին շրջանում լուր չունեիք: Հնարավոր են լավ նորություններ ու անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2944 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0