ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4712 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Բայց ձեզ դժվարությունները երբևէ չեն վախեցրել: Այնպես որ, դուք համառ ու համբերատար կլինեք, ուստի ձեր ուզածին կհասնեք: Կհաջողվի համախոհների ճիշտ ընտրություն կատարել, նրանց աջակցությունն էլ շատ տեղին կլինի:

Լավ է չփորձեք բոլոր առաջադրանքները միաժամանակ լուծել: Հետևողականորեն գործեք, և դա թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից, սխալներ չանել: Հնարավոր են անսովոր իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն կարևոր մի բանի մասին կռահել կամ էլ այլ կերպ նայել սովորական բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել, բայց դուք ոգևորվածությունը չեք կորցնի, նույնիսկ եթե սկզբում ինչ-որ բան այնպես չընթանա: Որոշ Ցուլեր պիտի ուժեղ մրցակցի դեմ պայքարեն: Հաղթելուն կօգնի վաղուց ձեռք բերած փորձը:

Դժվարությամբ կխուսափեք ձեզ հետ անհամաձայն մարդկանց հետ վիճելուց: Հիշեք, որ այսօր դուք ավելի արագ կապացուցեք ձեր ճշմարտացիությունը, եթե ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնեք: Տեսնելով, որ հասել եք ձեր նպատակներին՝ քննադատները կխոստովանեն, որ սխալվել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների, աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Կարող եք խոսել նրանց հետ, ովքեր առաջ ձեզ չեն հասկացել. այս անգամ լեզու կգտնեք: Հին ընկերներն ու համախոհները հետաքրքիր մի բան կառաջարկեն, լավ գաղափարներով կկիսվեն:

Հեշտ չի լինի կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Բայց կգտնվեն ձեզ օգնել ցանկացողներ, կամ էլ ձեզ կհուշեն, թե արդյոք ինչ-որ բան աչքաթող չեք արել: Նույնիսկ առաջին հայացքից անտեղի խորհուրդներն արժե լսել. դրանք կարող են շատ օգտակար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավանական են հաճելի ծանոթություններ: Շատ հետաքրքիր կլինեն շփումներն այն մարդկանց հետ, որոնց հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները տարբերվում են ձերինից: Դուք նոր բան կիմանաք, այլ կերպ կնայեք սովորական բաներին, պիտանի հուշումներ կստանաք: Կարող են և՛ գործնական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից:

Այսօր հազիվ թե արժե չափազանց բարդ ու կարևոր բան ստանձնել: Հեշտ չի լինի սկսածն ավարտին հասցնելը, սովորականից հաճախ կշեղվեք: Փոխարենը կհաջողվի արագ լուծել ծանոթ առաջադրանքները, գլուխ հանել առօրյա գործերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը կուրախացնի: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Հաճելի անակնկալներ են սպասվելու վերջին ժամանակներս իրենց մասնագիտական ապագայի, կարիերայի զարգացման համար անհանգստացող Առյուծներին: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, կարգավորել ձեր թերացումների պատճառով լարված հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի, ուստի դուք կարող եք տագնապել ու անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Շատ օգտակար կլինի հասկացող մարդու աջակցությունը: Այդ մարդը կարող է լինել ձեր հին ընկերը կամ ընտանիքի անդամներից մեկը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին կհաջողվի անել այն, ինչն առաջ համարյա անհնար էր թվում, հասնել կարևոր նպատակներին: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Գաղափարները, որոնցով կկիսվեք կոլեգաների կամ գործընկերների հետ, աջակցություն կստանան: Դրանք կյանքի կոչելուն կօգնեն նոր համախոհները:

Օրվա երկրորդ կեսը այլ կերպ կանցնի. ոչ բոլոր Կույսերը կկարողանան խուսափել հուզումներից: Հնարավոր են ձգձգումներ գործերում, հին պայմանավորվածությունները կխախտվեն: Հանդիպումները, որոնցից շատ բան էիք սպասում, ստիպված կլինեք հետաձգել: Սակայն լուրջ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ լավ կստացվի, միայն մի փոքր ավելի ուշ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին շատ հմայիչ եք լինելու, շրջապատողներին էլ կարող եք կես խոսքից հասկանալ: Այս հատվածը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Միանգամից կհաջողվի լավ տպավորություն թողնել, դուք և՛ ճիշտ տոն, և՛ անհրաժեշտ բառեր կգտնեք: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պիտանի գործերի համար: Հիշեք այն ամենը, ինչի համար վերջերս ժամանակ չէր մնում. հիմա դրանցից գլուխ հանելու ճիշտ ժամանակն է: Երեկոն բարենպաստ կլինի ուսման և ստեղծագործ մոտեցում պահանջող այլ զբաղմունքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադիր եղեք. այսօր պիտանի տեղեկատվություն ստանալու, մյուսներից վաղ կարևոր բան իմանալու շանս կունենաք: Իրավիճակն արագ գնահատելու և ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը շատ պետք կգա աշխատանքի մեջ: Իրադարձությունները կարող են արագ զարգանալ, դուք մտորելու համար քիչ ժամանակ կունենաք:

Օրվա առաջին կեսին չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Ավելի ուշ հնարավոր են ընտանեկան գործերի հետ կապված ուղևորություններ: Մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա, աշխատեք չմերժել նրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ընդունված որոշումները ճիշտ կլինեն, դրանք կյանքի կոչելն էլ՝ սպասվածից հեշտ: Կարևոր մանրուքները նկատելու ունակության շնորհիվ դուք միանգամից ճիշտ կգնահատեք իրավիճակն ու կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք թույլ կտան շահավետ գործարքներ կնքել:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Ընտանեկան տոնի համար առիթ կգտնվի: Այն բոլորի տրամադրությունը կբարձրացնի: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, որն անսովոր ու հիշարժան կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատավայրում մանր-մունր տարաձայնություններից ու կոլեգաների հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Ղեկավարությունն էլ ձեզ ամեն անգամ ճիշտ չի հասկանա, այնպես որ պատրաստ եղեք համբերատար ու մանրամասն բացատրել այն, ինչը ձեզ ակնհայտ է թվում: Կարևոր կլինի ինքնատիրապետումն ու դրական տրամադրվածությունը պահպանելը: Եթե դա ձեզ հաջողվի, օրը լավ կանցնի:

Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնք վերջին ժամանակներս համարյա անհույս էին թվում: Ձեզ պետք կգա այն, ինչ սովորել եք աշնան սկզբին: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, հին պարտքերի վերադարձ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե կարևոր բան եք ծրագրել, համբերությամբ զինվեք, քանի որ անհրաժեշտ արդյունքին արագ չեք հասնելու: Հավանական են ձգձգումներ գործերում, փոքրիկ սխալներ, որոնց պատճառով նույնիսկ հասարակ գործերը մեծ ժամանակ կխլեն: Առավոտյան ոչ այնքան ուժեղ դրական միտումների ազդեցությունը ավելի ու ավելի նկատելի կդառնա, և օրվա երկրորդ կեսն առաջինից թեթև ու արդյունավետ կանցնի:

Երեկոյան հանգստանալու, առօրյա հոգսերից շեղվելու հնարավորություն կլինի: Եթե ձեզ անսովոր միջոցառման հրավիրեն, մի մերժեք. դուք լավ ժամանակ կանցկացնեք, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե ուշադրություն դարձնել ֆինանսական հարցերին. օրը հրաշալի կլինի դրանք լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: Այն կհուշի, թե ինչպես գործեք: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք:

Կյանքի մյուս ոլորտներում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Կուրախացնեն ընկերների և ձեզ ճանաչող այլ մարդկանց հետ շփումները; Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները. չի բացառվում նրանք հետաքրքիր մի բան առաջարկեն: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ և ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4712 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0