ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3385 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք արագ գլուխ կհանեք շատ խնդիրներից միայն նրա շնորհիվ, որ վստահ կլինեք ձեր ուժերին ու ոչ մի րոպե չեք կասկածի, որ կարողանալու եք հաջողության հասնել: Այո, համառության կարիք է լինելու, բայց դուք այն անպայման կցուցաբերեք ու կհասնեք նրան, ինչի մասին մյուսները միայն երազում են: Ինտուիցիան կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը և ի սկզբանե անհույս գործերը չստանձնել:

Այսօր դուք շատ հմայիչ, բարեհամբույր ու բարյացակամ կլինեք: Իհարկե, շրջապատողներն ուշադրություն կդարձնեն դրան, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ մի տեղ մի շտապեք ու մի մոռացեք խելամիտ զգուշության մասին: Այսօր արժե կենտրոնանալ առօրյա առաջադրանքների վրա, որոնցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան լրիվ նորերից: Ոչ բոլոր Ցուլերը կկարողանան արագ ընդհանուր լեզու գտնել կոլեգաների և գործընկերների հետ. աշխատանքային հարցի քննարկումը կարող է թեժ վեճով ավարտվել: Բայց դուք անպայման բոլորին ուրախացնող լուծում կգտնեք:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Դուք կուրախացնեք ձեզ համար թանկ մարդկանց, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լուրջ գործերը լավ է առավոտվանից չստանձնեք: Լուրջ հարցերի քննարկումն էլ ցանկալի է հետաձգել: Դուք անուշադիր կլինեք, չափազանց անհամբեր, իսկ երբեմն՝ նաև նյարդային, ինչի պատճառով հնարավոր են դժվարություններ: Բայց շատ շուտով հուզական դաշտը կկայունանա: Եվ հենց այդ ժամանակ էլ կսկսեք գործել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեզ լավ ճանաչող ու կես խոսքից հասկացող մարդկանց հետ շփվելու համար: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել: Եթե պայմանավորվեք ընդհանուր գործերի և ծրագրերի մասին, ապա շատ շուտով կյանքի կկոչեք մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջողության հասնելու համար պիտի աշխատեք: Նույնիսկ առօրյա գործերն են սովորականից լուրջ ջանքեր պահանջելու, ժամանակ էլ շատ պիտի ծախսեք: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք՝ համառություն դրսևորելով: Հաճույքով կօգնեն մտերիմներն ու պարզապես հին ծանոթները, որոնց ինքներդ նախկինում բազմիցս օգնել եք:

Օրվա առաջին կեսը կարող է բավական լարված լինել, քանի որ այդ հատվածում հակասական ինֆորմացիա կստացվի, պիտի ամեն ինչ ստուգեք: Հետո ավելի հանգիստ շրջան կգա, որը հրաշալի կլինի ծրագրերով կիսվելու, անսովոր գաղափարների մասին պատմելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նոր գործերն արժե առավոտվանից ստանձնել. այդ հատվածը բարենպաստ կլինի: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու խուճապի չեք մատնվի,  եթե դրանից հետո դժվարություններ առաջանան: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես հաղթահարեք խոչընդոտները: Նոր ծանոթներն էլ հրաշալի խորհուրդներ կտան: Հին աշխատանքային ծրագրերը կյանքի կոչելու շանս կլինի, բայց դրա համար փորձված գործընկերների աջակցության կարիքը կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու և կատարված աշխատանքը գնահատելու համար: Այդ հատվածում ցանկալի է կապերին ընտրողաբար մոտենալ, կարևոր հարցերն էլ քննարկել միայն լավ ծանոթ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը շատ արդյունավետ կլինի, այնպես որ կարևոր ծրագրերի իրագործմանը արժե առավոտվանից անցնել: Կարևոր չէ՝ մենակ եք գործելու, թե ինչ-որ մեկին դիմելու եք օգնության խնդրանքով: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ լավ կստացվի: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեր նպատակներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ձգձգումներ գործերում, ինչպես նաև ոչ մեծ տարաձայնություններ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Չնայած լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք պիտի որոշ տհաճ պահեր ապրեք: Բայց բոլոր դժվարությունները արագ անցյալում կմնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու, գործնական բանակցությունների, կոլեգաների հետ անկաշկանդ զրույցների համար: Դուք նոր բաներ կիմանաք, կկիսվեք ձեր գաղափարներով, կպատմեք վերջին ժամանակներս ունեցած հաջողությունների մասին: Այդ ամենը շատ օգտակար կլինի, չի բացառվում շուտով ձեր առաջ մասնագիտական աճի հնարավորություններ բացվեն:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Կարող են կենցաղային խնդիրներ առաջանալ, որոնց լուծումը չծրագրված ծախսեր կպահանջի: Բայց անհանգստանալու կարիք չկա, խոսքը փոքր գումարի մասին կլինի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, տարաձայնությունների առիթներ օրը չի բերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի առանց շտապելու ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Դժվարություններ կարող են առաջանալ այսօր նոր բան ստանձնած Կարիճների մոտ: Բայց նրանք էլ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեն, եթե համառ լինեն:

Մտերիմների հետ կարևոր բաների մասին հանգիստ խոսելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու հնարավորություն կլինի: Նույնիսկ եթե ոչ մեծ տարաձայնություններ առաջանան, կհաջողվի արագ փոխզիջման հասնել: Երկար ու թեժ վեճերից կարող եք չվախենալ. դրանց համար պատճառ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք շատ արագ եք գործելու: Նախկինում չափազանց բարդ թվացող առաջադրանքներն անելու համար շատ ժամանակ չի պահանջվի, ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Շատ Աղեղնավորների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ երկար չեք մտածի՝ ինչպես վարվեք, այլ արագ ճիշտ որոշում կընդունեք:

Աշխատեք գործնական և անձնական հետաքրքրությունները չխառնել: Այնտեղ, որտեղ խոսք գնա բիզնեսի մասին, ղեկավարվեք գործի հետաքրքրություններով, այլ ոչ թե ձեր համակրանք-հակակրանքով: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք: Սա վատ օր չի լինելու, բայց որոշ դժվարություններ կարող են առաջանալ, եթե պահի հույզերին տրվեք, սովորականի նման շրջահայաց չլինեք: Աշխատեք նախօրոք գնահատել ամեն քայլի հնարավոր հետևանքները, և դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների ու ծրագրերի մասին, և դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանները փոխելը, անսովոր վայրում լինելը: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ, տրամադրությունն էլ միանգամից կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է սպասվում: Աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք նոր գործերից, առանց ավելորդ ապրումների կավարտեք ավելի վաղ սկսածը: Հավանական  են անսովոր հանդիպումներ ու պիտանի ծանոթություններ: Մարդիկ, որոնց հետ պիտի շփվեք, սկզբում բարյացակամ չեն լինի, բայց հետո չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին:

Ինչով էլ զբաղվեք, աշխատեք չբավարարվել մակերեսին դրված լուծումներով, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք և անպայման համարյա հանճարեղ մի բան կմտածեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը շատ բարդ է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ կանցնի, եթե հենց առավոտվանից կենտրոնանաք կարևոր գործերի վրա ու դատարկ բաների վրա չշեղվեք: Հուզական դաշտը անկայուն կլինի, ուստի մանր-մունր պատահարները, ինչ-որ մեկի չմտածված խոսքերը կարող են հանել ձեզ հավասարակշռությունից: Ինչ-որ հետաքրքիր ու լուրջ բանով զբաղված Ձկների համար ավելի հեշտ կլինի հանգստություն պահպանելը:

Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել: Ինտուիցիան կհուշի ձեզ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ինչ կձեռնարկեն շրջապատողները: Այն նաև կօգնի լեզու գտնել մտերիմների հետ ու մոտեցում ցուցաբերել նոր ծանոթներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3385 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0