ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3891 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Առավոտը բարենպաստ կլինի, հարմար կլինի և՛ լուրջ հարցերը լուծելու, և՛ կարևոր հանդիպումների համար: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, ուստի գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել:

Օրվա երկրորդ կեսը ավելի քիչ արդյունավետ ու հագեցած կլինի, բայց նույնպես բավական հաճելի կանցնի: Այն հարմար կլինի հին ընկերների կամ մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք ոչ միայն ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք, այլև աջակցություն կստանաք, որի կարիքը վերջին ժամանակներս շատ ունեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համարձակ ստանձնեք բարդ գործերը. դուք դրանք արագ կանեք: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Դուք հրաշալի լեզու կգտնեք նրանց հետ, ում կուզենայիք ձեր գործընկերների շարքում տեսնել, կկարողանաք ընդդիմախոսներին համոզել ձեր ճշմարտացիությունը համարյա առանց ջանքեր գործադրելու: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ: Դուք ուրախ կլինեք նրանց հետ կրկին շփվելու, վերջին շրջանի իրադարձությունները քննարկելու համար:

Այսօր սկսվող ռոմանտիկ հարաբերությունները շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Վստահեք ինտուիցիային: Այն անսխալ կհուշի, թե ինչ ասեք ու անեք, կօգնի նոր իրավիճակում խուճապի չմատնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է սպասվում: Շատ հարցերում հաջողակ կլինեք, երբեմն բավարար կլինի ցանկություն պահեք ու այն իրագործելու ճամփին կես քայլի հեռավորության վրա կհայտնվեք: Որոշ Երկվորյակներ աշխատանքի կամ ուսման հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների այցելելը: Այնտեղ ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու կկարողանաք արժեքավոր ծանոթություններ հաստատել:

Հավանական են դրամական մուտքեր: Հնարավորություն կունենաք մեծացնել ձեր եկամուտները կամ գործարքներ կնքել, որոնք շուտով շահույթ կբերեն: Տանը հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, մտերիմները ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա: Սակայն օրվա վերջին ամեն ինչ կպարզվի, և ներդաշնակությունը կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պահպանեք ինքնատիրապետումը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Չնայած նրան, որ դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, լարված պահերն այսօր չեն բացառվում: Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում, վեճեր ղեկավարության հետ: Կարևոր կլինի անձերին չանցնելն ու քաղաքավարության մասին չմոռանալը: Ինչքան հանգիստ վարեք երկխոսությունը, այնքան արագ բոլորը ձեզ հետ կհամաձայնեն:

Մտերիմների աջակցությունն այսօր ձեզ համար շատ կարևոր կլինի: Բարեբախտաբար, նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, դժվարությունների հետ կամ վատ տրամադրության մեջ մենակ չեն թողնի, լավ խորհուրդներ կտան: Երեկոն հարմար կլինի փոքրիկ ընտանեկան տոնի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անհանգիստ կանցնի, բայց հետաքրքիր ու հաճելի կլինի: Չի բացառվում ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել ու օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Ամենայն հավանականությամբ պիտի փոխեք ծրագրերը և զբաղվեք ոչ նրանով, ինչի վրա հույս ունեիք կենտրոնանալ: Բայց տեղի ունեցողը ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում մասին համարյա ոչինչ չգիտեք, կկռահեք նրանց ակնկալիքների ու ցանկությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը դժվարություններ կբերի: Սակայն դրանց պատճառով մի անհանգստացեք, քանի որ արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել իրավիճակից, նույնիսկ դրանից օգուտ քաղելու ձևը կգտնեք: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ: Որոշ Կույսեր նոր համախոհներ կգտնեն, որոնց վրա շուտով կկարողանան ամեն հարցում հույս դնել:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ ու հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի ստեղծագործելու և ուսման համար: Հավանական են լավ նորություններ: Չի բացառվում իր մասին հիշեցնի մեկը, ում վերջին ժամանակներս կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի ցանկացած կարևոր հարց քննարկելու, վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող բաների մասին խոսելու համար: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի, թե անձնական հարաբերությունների մասին կլինի: Բոլոր դեպքերում դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել և բոլորին դուրեկան լուծում կգտնեք:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի. դուք գումարը իսկապես պիտանի բաների վրա կծախսեք: Գնումների համար հատկապես բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Կարող եք ոչ միայն ձեր համար մի բան գնել, այլև մտերիմների համար նվերներ ընտրել. այդ հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է բավական անհաջող սկսվել: Ոչ բոլոր Կարիճները կկարողանան առավոտյան խուսափել խառնաշփոթից ու շտապողականությունից: Որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին: Ինչքան շուտ առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնեք, այնքան հեշտ կլինի դրված նպատակներին հասնելը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել չափազանց բարդ մի գործում: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Որոշ Կարիճների նշանակալի դրամական մուտքեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հանգիստ ու բարենպաստ կլինի: Այդ հատվածը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, կարևոր բաների մասին մտորելու և բարդ հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ չեք մոռանա, աչքաթող չեք անի ու չեք խառնի: Հին ընկերը հրաշալի խորհուրդ կտա, դուք անպայման կհետևեք դրան:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումներով: Չի բացառվում, որ նրանք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն, կիսվեն ծրագրերով, որոնց իրագործմանը կուզենաք մասնակցել: Սիրելիի հետ հանդիպման համար ժամանակ էլ կմնա. այն շատ լավ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ արդյունավետ, բայց բավական հոգնեցնող օր է սպասվում: Նոր գործեր կհայտնվեն, և դրանցից յուրաքանչյուրն ուշադրության կարիք կունենա: Լուրջ սխալներ չեք անի, իսկ մնացած ամեն ինչ ժամանակին կնկատեք ու կուղղեք:

Օրվա առաջին կեսին հեշտությամբ համախոհներ կգտնեք, աջակցություն կստանաք, եթե դրա կարիքը լինի: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի այն գործերի համար, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված անսովոր գաղափարներ կունենաք: Օգտակար կլինի մտածածն այն մարդկանց հետ քննարկելը, որոնց կարծիքին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ ու հետաքրքիր օր է սպասվում, որը բազում հաճելի իրադարձություններ կբերի: Այն հարմար կլինի նոր բանով զբաղվելու համար. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումները, որոնք ուժեղ տպավորություն կթողնեն: Օգտակար կլինի այն մարդկանց հետ զրուցելը, որոնց փորձը տարբերվում է ձերինից:

Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Սիրելիի հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն, դուք իրար կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Ամենայն հավանականությամբ դրանք վերաբերելու են այն գործերին, որոնց ելքի համար վերջին ժամանակներս անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի կարող եք սուր արձագանքել աննշան իրադարձություններին, վշտանալ մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք դատարկ բաների պատճառով չվշտանալ ու չբարկանալ շրջապատողների վրա, եթե նրանք միանգամից ձեզ ճիշտ չհասկանան:

Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել. այսօր դա շատ կարևոր կլինի: Շատ Ձկների տրամադրությունը կբարձրացնի հին ընկերների հետ հանդիպումը, որոնք ինչ-որ հաճելի բանով կզարմացնեն: Չի հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունը, որն անսովոր ու հիշարժան կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3891 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0