ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3286 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հանգիստ օր է սպասվում: Այն հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի կամ նոր հնարավորություններ բացի: Լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա: Փոքրիկ դժվարությունները հնարավոր են, բայց դրանք արագ կհաղթահարեք: Մտերիմները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք, իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, եզրահանգումներ անելու, գլուխ հանելու համար, թե որտեղ եք ճիշտ եղել, իսկ որտեղ եք սխալներ արել: Դուք ինքնաքննադատությամբ շատ չեք տարվի, պարզապես եզրահանգումներ կանեք, որոնք կօգնեն խուսափել սխալները կրկնելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հետաքրքիր ու հաճելի օր է սպասվում: Հրաշալի գաղափարներ կունենաք: Շրջապատողները միանգամից կգնահատեն դրանք ու մտածածն իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն: Կարող եք ձեր ուժերը լրիվ նոր բանում փորձել. դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել, արագ կսովորեք այն, ինչ պետք է: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ընկերների հետ միասին:

Հավանական են հաջող գնումներ: Որոշ Ցուլեր ձեռք կբերեն հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում: Կուրախացնեն նվերներն ու ուշադրության նշանները: Երեկոյան հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Դրանք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ կլինեք, չեք բարկանա նրանց վրա, ովքեր կսխալվեն անուշադրության պատճառով կամ ինչ-որ բան աչքաթող կանեն: Դա շատերին դուր կգա: Մարդիկ, որոնց հետ լեզու գտնելը նախկինում հեշտ չէր, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն:

Մի շտապեք հրաժարվել անսովոր առաջարկներից: Սկզբում կարող է թվալ, թե խոսքը վտանգավոր արկածախնդրության մասին է: Բայց եթե լավ մտածեք, կհասկանաք, որ ռիսկը մեծ չէ: Լսեք ինտուիցիաին, և այն կօգնի ճիշտ որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ չի լինի: Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, ապա աշխատեք միայն սեփական ուժերին ապավինել, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը օգնության շտապի ձեզ: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում, քանի որ հավանական են անհաջող գնումներ ու ցավալի կորուստներ:

Օրը շատ բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Եթե վերջին ժամանակներս իրար դժվարությամբ էիք հասկանում, ապա այսօր կհաջողվի ամեն ինչից գլուխ հանել, հարթել սուր անկյունները: Նախկինում բարդ հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան, եթե անկեղծ լինեք, չվախենք խոսել ձեր զգացմունքների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ ու հաճելի օր է սպասվում: Այն հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու, ընկերական հանդիպումների ու ընտանեկան միջոցառումների համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք պիտանի բաներ կիմանաք, օգտակար խորհուրդներ կստանաք: Հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նրանց, ում այսօր առաջին անգամ կհանդիպեք, միանգամից շատ դուր կգաք:

Դժվար գործերն ու բարդ հարցերի լուծումը լավ է հետաձգեք: Այսօր ձեզ համար կենտրոնանալը հեշտ չի լինի, նույնիսկ առօրյա, հասարակ առաջադրանքները լուծելու համար պիտի ձեզ վրա ջանքեր գործադրեք: Հանգստացեք, դա ձեզ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լուրջ դժվարություններ չի բերի, շատ բան հաջող կդասավորվի: Դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից, առանց դժվարության կլուծեք մանր-մունր կենցաղային խնդիրները: Չի բացառվում չծրագրված ծախսերի կարիք լինի, սակայն խոսքը մեծ գումարի մասին չի լինի, այնպես որ անհանգստանալու կարիք չկա:

Օրը բարենպաստ կլինի ուսման ու ստեղծագործելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց գիտելիքներն ու փորձը կարող են ձեզ պետք գալ: Դուք շատ նոր բաներ կիմանաք, իսկ ստացված ինֆորմացիային մոտ ժամանակներս կիրառում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե զգույշ լինել: Օրը հազիվ թե հարմար լինի գումարը ռիսկի ենթարկելու կամ վտանգավոր գործեր ստանձնելու համար: Ավելի լավ է կենտրոնանաք արդեն ծանոթ առաջադրանքների վրա, գլուխ հանեք վաղուց ուշադրություն պահանջող մանր-մունր խնդիրներից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը:

Օրը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար. դուք իրար կես խոսքից կհասկանաք, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, որոշ Կշեռքներ վաղուց սպասված խոստովանությունը կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, իսկ շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի, սակայն շուտով կհասկանաք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել տեղի ունեցողից: Որոշ Կարիճներ համախոհներ կգտնեն, որոնց վրա կկարողանան ամեն հարցում հույս դնել:

Լավ նորություններ կբերի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հավանական են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք հաշտվել, վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կուրախացնի: Կուզենաք նոր բան ստանձնել, և դուք դա անելու հնարավորություն կունենաք: Առօրյա առաջադրանքների լուծմանն էլ ստեղծագործաբար կմոտենաք, այնպես որ բոլոր դեպքերում չեք ձանձրանալու: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք ընտրության հարցում չեք շտապի, իսկապես օգտակար իրեր կգնեք ձեր ու ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք լավատեսությունը չեք կորցնի, կպահպանեք լավ տրամադրությունը: Նոր ծրագրեր կհայտնվեն, ինտուիցիան էլ կհուշի, թե դրանցից որն արժե առաջին հերթին իրագործել: Մենակ գործելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա ամեն հարցում կկարողանաք հույս դնել:

Օրը հարմար կլինի պիտանի գնումների համար. կարող եք կահույք ու տնային տեխնիկա, ինչպես նաև աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ բաներ ձեռք բերել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման, հեռու հարազատների հետ հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Այսօր հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջ համարյա չէիք հասկանում: Տանը տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի, մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, կօգնեն, եթե դրա կարիքը լինի, հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի:

Արժե զգույշ լինել գումարի հետ. լավ է խուսափեք սպոնտան գնումներից, գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ այն Ջրհոսներին, որոնք մտածում են, որ չեն հավատում դրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Օրվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի, դուք շատ բան կարող եք անել, հաջողության կհասնեք առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնությամբ պատասխանել, և այն չի սխալվի:

Օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի, սակայն ավելի հարմար կլինի հանգստի ու հաճելի զբաղմունքների, քան պիտանի գործերի ու լուրջ հարցերը լուծելու համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին բազում վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3286 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0