ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3434 | 19:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց հուզումների անցնի, բայց լուրջ խնդիրներ չի բերի: Ինտուիցիան միանգամից կհուշի ձեզ, թե ինչպես է պետք գործել դժվարություններն արագ հաղթահարելու և հաջողության հասնելու համար: Ժամանակը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա, միանգամից ամենակարևորի վրա կկենտրոնանաք ու շուտով կհամոզվեք, որ այդ որոշումը ճիշտ է եղել:

Շփումների համար շատ բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Դուք լավ կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, որոնք ձեզ շատ էին վշտացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե գործերը հենց առավոտվանից ստանձնեք, երկար ժամանակով չհետաձգեք այն, ինչը ձանձրալի կամ բարդ է թվում: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Որոշ Ցուլերի դրամական մուտքեր են սպասում: Ամենայն հավանականությամբ գումարը նշանակալի չի լինի, սակայն թույլ կտա հաճելի գնումներ անել:

Կուրախացնի ընկերների կամ հին ծանոթների հետ հանդիպումը: Նրանցից ինչ-որ օգտակար բան կիմանաք կամ պիտանի խորհուրդներ կստանաք: Հրաշալի ժամանակ կանցկացնեն այն Ցուլերը, որոնք ուղևորությունների կմեկնեն. ճանապարհին վառ տպավորություններ շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի կարևոր զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, բարյացակամ լինել, չտրվել պրովոկացիաներին ու անձերին չանցնել: Ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր նախկինում արհամարհել են այն: Իսկ մարդիկ, որոնք առաջ համարյա չէին նկատում ձեզ, կզղջան, որ նախկինում շփման մեջ նախաձեռնող չեն եղել:

Չեն բացառվում ձգձգումները գործերում: Ծրագրած ամեն ինչ մինչև երեկո անել չեք կարողանա: Սակայն շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրա պատճառով խնդիրներ չեն առաջանա, բաց թողածը լրացնելու հնարավորություն էլ շատ շուտով կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի կլինի այն գործերն ավարտելու համար, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չէր ստացվում: Այս անգամ պայմանները բարենպաստ կլինեն, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Լավ գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից դուր կգան ձեր ծանոթներին, այնպես որ առանց դժվարության օգնականներ կգտնեք: Չի բացառվում իր մասին հիշեցնի մի մարդ, որի հետ վաղուց չեք շփվել: Նրա հետ զրույցը ձեզ հետաքրքիր մտքեր կտա:

Նախկինում անհարթ ու լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան: Մտերիմների հետ տարաձայնությունները, որոնք վշտացնում էին ձեզ, անցյալում կմնան: Դժվար չի լինի նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կուրախացնի անսովոր հանդիպումներով ու պիտանի ծանոթություններով: Այսօր դուք կկարողանաք ոչ միայն հուսալի համախոհներ, այլև նոր ընկերներ գտնել: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ, արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Ձեր ծրագրերը կաջակցեն բավական ազդեցիկ մարդիկ, սակայն նրանց օգնությունն ամեն անգամ անշահախնդիր չի լինի:

Տնային գործերը ուշադրություն կպահանջեն, չի բացառվում ստիպված լինեք լուծել կենցաղային խնդիրները: Հավանական են չծրագրված ծախսեր, բայց խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, այնպես որ անհանգստանալու կարիք չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր դուք համառություն կդրսևորեք ու կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Հեշտ հաղթանակների վրա հույս չեք դնի ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք ջանքեր կգործադրեք ու արդյոք կնահանջեք անսպասելի առաջացած դժվարությունների առաջ: Հին ընկերները հաճույքով կօգնեն, բայց ամենակարևոր որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք:

Օրը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Վերջին ժամանակներս անձնական կյանքում փոփոխություններ անելու մասին մտածող Կույսերը կկարողանան ճիշտ որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հագեցած ու բավական հոգնեցնող օր է սպասվում: Շատ բան պիտի անեք, և ձեզ հազիվ թե ինչ-որ մեկն օգնի: Բայց դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում ոչ մի բան չէր ստացվում: Կարևոր կլինի ինտուիցիային լսելը, նրա հուշումներին նույնիսկ մանրուքներում հետևելը: Այդպես դուք կկարողանաք խուսափել ավելորդ ապրումներից:

Առավոտը նվիրված կլինի արդեն ծանոթ գործերին, իսկ ավելի ուշ կկարողանաք նոր բանի անցնել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերների հետ հանդիպելու համար: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց մասին նախկինում շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է այնքան էլ հաջող չսկսվել: Նրա առաջին կեսին հավանական են փոքրիկ տնային թյուրիմացություններ, չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Որոշ Կարիճներ կվիճեն նրանց հետ, ում հետ առաջ հրաշալի լեզու էին գտնում: Փոխհամաձայնության հասնել կհաջողվի, չնայած՝ ոչ միանգամից:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա կեսին տրամադրությունը կլավանա, դուք կզգաք, որ կյանքը կարգավորվում է: Ծրագրերում և առաջնահերթություններում որոշակիություն մտցնելուց հետո դուք կկենտրոնանաք ամենակարևոր գործի վրա ու նրանում հաջողության կհասնեք: Հին ընկերները օգնության ձեր խնդրանքը չեն մերժի, եթե դրա կարիքը լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Անսպասելի իրադարձությունների կամ կարևոր նորությունների պատճառով պիտի փոխեք ծրագրերը, և սկզբում դա ձեզ չի ուրախացնի: Ավելի ուշ պարզ կդառնա, որ ամեն ինչ բավական հաջող է դասավորվել, ձեզանից միայն պահանջվում է հարմարվել իրավիճակին ու օգտվել այն հնարավորություններից, որոնք այն կբացի:

Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում. դա հաստատ օգտակար կլինի, դրական փոփոխությունների սկիզբ կդառնա: Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կհայտվեն: Աշխատեք հնարավորինս շուտ դրանցով կիսվել մտերիմների հետ, և դուք աջակցություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լավ է չսկսեք կարևոր գործերից: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու տրամադրվելու, իրավիճակը ճիշտ գնահատելու համար: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ հին ծրագրերից հրաժարվելու ժամանակն է, քանի որ առաջնահերթությունները փոխվել են, ու նոր նպատակներ են հայտնվել: Հանգիստ ամեն ինչ կշռադատեք, մի անցեք կոնկրետ գործողությունների, քանի դեռ վստահ չեք ձեր որոշումների վրա:

Շատ բան կհեշտանա, եթե ձեր հույսերով ու կասկածներով կիսվեք մտերիմների հետ: Դուք և՛ լավ խորհուրդ, և՛ բարոյական աջակցություն, և՛ իրական օգնություն կստանաք, եթե դրա կարիքը լինի: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան և ռոմանտիկ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կսկսվի, դրական միտումների ազդեցությունը առավոտյան բավական ուժեղ կլինի: Բաց մի թողեք հարմար պահը նոր գործեր ստանձնելու կամ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Անսովոր հանդիպումներ են սպասվելու այսօր ուղևորությունների մեկնող Ջրհոսներին: Հաճելի ծանոթությունը կարող է անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հանգստի, հեշտ ու վաղուց ծանոթ գործերի համար: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, նրանք կգտնեն ձեզ աշխուժացնելու, ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտյան ինտուիցիան ձեզ կհուշի, որ ժամանակը դատարկ բաների վրա վատնել չարժե, պետք է կարևոր գործեր ստանձնել: Իսկապես, օրվա առաջին կեսը բավական արդյունավետ ու հաջող կլինի: Աստղերի աջակցության շնորհիվ դուք արագ կլուծեք բարդ հարցերը, գլուխ կհանեք նոր գործերից ու ավարտին կհասցնեք այն, ինչ վաղուց եք սկսել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Դուք միանգամից նրանց մասին ճիշտ տպավորություն կկազմեք, կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3434 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0