ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3211 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ շատ պետք կգա ուրախության առիթներ գտնելու և լավատեսությունը պահպանելու ունակությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջովի, բայց դա ձեզ չի վշտացնի: Դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, կհասկանաք, թե ինչից է լավ սկսել, իսկ ինչի վրա ավելի ուշ կենտրոնանալ: Իմպրովիզները հաջող կլինեն, իսկ ոտքի վրա ընդունած որոշումները՝ ճիշտ:

Մարդիկ, որոնց հետ վերջին ժամանակներս այնքան էլ հաշտ չէիք, իրենք դեպի ձեզ կձգտեն՝ աջակցություն ու լավ խորհուրդներ ստանալու ակնկալիքով: Դուք կաշխատեք բոլորին օգնել, բայց սեփական հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն անհանգիստ կլինի ու առանց լարված պահերի չի անցնի: Դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի: Բայց ձեզ մոտ այլ տպավորություն կլինի, քանի որ ցանկացած խնդիր ձեզ լուրջ կթվա, իսկ գործերում ձգձգումները կստիպեն լրջորեն հուզվել:

Աշխատեք դրական տրամադրվել, և դա էլ բավարար կլինի, որպեսզի լավ փոփոխություններ նկատվեն: Դրանում կօգնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները, որոնց կարծիքը պատրաստ կլինեք լսել: Գումարի հարցում զգույշ եղեք. օրը հարմար չի լինի սպոնտան գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր օգնականների և համախոհների շարքում տեսնել: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարելի է լավ տպավորություն թողնել նրանց վրա, հետաքրքրել ձեր գաղափարներով ու ծրագրերով: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև արագ շահույթ խոստացող գործարքներ: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ այսօր արժե ավելի խնայող լինել, պահի հույզերին չտրվել ու սպոնտան գնումներ չանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ կանցնի, եթե կենտրոնանաք իսկապես կարևոր գործերի վրա, ժամանակն էլ դատարկ բաների ու մանրուքների վրա չվատնեք: Շատ օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները, որոնց մեկ անգամ չէ, որ դիմել եք աջակցության խնդրանքով: Չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որի շնորհիվ ձեր առաջ շուտով նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական ոլորտում:

Հնարավոր է ամեն ինչ հարթ չընթանա: Օրինակ՝ դուք կարող եք ցավալի սխալներ անել կամ ինչ-որ բան աչքաթող անել: Բայց հուզվելու կարիք չկա, արագ ամեն ինչ կկարողանաք ուղղել: Իսկ եթե ձեր տրամադրությունը հանկարծ փչանա, մտերիմներն անպայման կգտնեն ձեզ ուրախացնելու և ոգեշնչելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան պիտի հասցնեք: Լավ է սկսեք ամենակարևոր գործերից. դրանց համար հրաշալի կլինի առավոտը: Այդ հատվածում ձեզ կօգնեն ոչ միայն հին գործընկերները, այլև նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք կհասնեք վաղուց դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի, այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք: Շրջապատողները կարող են ձեր գործերին սովորականից հաճախ խառնվել: Սկզբում դա ձեզ կնյարդայնացնի, բայց ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես կարող եք օգուտ քաղել տեղի ունեցողից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, իսկ նախկինում ձեր գործնական որակների վրա կասկածող մարդիկ կհասկանան, թե ինչի եք ունակ: Ոչ վաղ անցյալի թշնամիները կխոստովանեն, որ ձեզ հետ արժե համագործակցել. չի բացառվում ձեզ մոտ իսկապես ընդհանուր ծրագրեր հայտնվեն:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ լուրջ բնույթ կստանան ու կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ համար հեշտ կլինի մարդկանց հետ լեզու գտնելը, ստիպված չեք լինի գլուխ կոտրել հասկանալու համար, թե ինչ են նրանք մտածում ու ինչ են ուզում: Ե՛վ նոր ընկերներ գտնելու, և՛ հների հետ հաշտվելու հնարավորություն կունենաք: Շրջապատողները կներեն ձեր փոքրիկ սխալներն ու տաք գլխով ասված խոսքերը; Եթե օգնության կարիք ունենաք, անպայման ժամանակին կստանաք այն:

Տնային գործերը սպասվածից ժամանակատար կլինեն: Բայց ձեր տրամադրությունը դրանից չի փչանա: Հակառակը, ձեզ կուրախացնի ձեր բնակարանը զարդարելու կամ նրանում ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ շատ հագեցած օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն  գործել չի ստացվի, քանի որ լրիվ նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դուք գործին մեծ ոգևորությամբ կանցնեք ու արագ կհասնեք առաջին հաջողություններին: Նույնիսկ եթե ձեր շուրջը խառնաշփոթ իշխի, դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ կընդունեք:

Օրվա առաջին կեսին արժե ինքնուրույն գործել ու ժամանակ չվատնել դատարկ զրույցների վրա: Ավելի ուշ կգա հին ծանոթների հետ հանդիպելու, նրանց հետ ընդհանուր ծրագրերը քննարկելու համար հարմար պահը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը կարող է տհաճ կերպով զարմացնել ձեզ, կստիպի հուզվել կամ նյարդայնանալ: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Կարևոր կլինի հույզերին չտրվելը, այնպիսի բաներ չասելն ու չանելը, որոնց համար հետո զղջալու էիք: Եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա բոլոր դժվարությունները շուտով հետևում կմնան:

Օրվա երկրորդ կեսը բավական անօգուտ կանցնի, փոխարենը ուրախ ու շատ հետաքրքիր կլինի: Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, ոմանք իրենց կարող են անտակտ ու նույնիսկ կպչուն պահել, բայց դա ձեզ չի նյարդայնացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լավ է չսկսեք ամենաբարդ ու պատասխանատու գործերով: Ինչ-որ ավելի հասարակ բան ընտրեք կամ մի փոքր հանգստացեք, եթե պայմանները թույլ են տալիս: Ձեզ կհաջողվի ոչ միայն վերականգնել ուժերը, այլև մտածել ստեղծված իրավիճակի շուրջ, որոշակիություն մտցնել ծրագրերում:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի վճռական գործողությունների, կարևոր հանդիպումների ու կենտրոնացվածություն պահանջող զբաղմունքների համար: Հնարավորություն կունենաք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել: Նրանք հստակ ցուցումներ կտան, իսկ ինտուիցիան կօգնի ճիշտ հասկանալ ակնարկները, կռահել այն, ինչը ուղիղ չի ասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մտածեք լավի մասին: Օրվա ընթացքը մեծ մասամբ կախված կլինի ձեր տրամադրությունից: Աշխատեք ողջ ժամանակը չանցկացնել նրանց հետ, ովքեր կյանքը մռայլ լույսի ներքո են տեսնում ու միշտ տհաճություններ են սպասում: Նման մարդկանց հետ շփումները կարող են ձեզ շեղել կարևոր գործերից ու երկար ժամանակով հուսահատության գիրկը նետել:

Ֆինանսների տեսանկյունից լավագույն օրը չէ, այնպես որ զգույշ եղեք ու աշխատեք խուսափել զուր ծախսերից: Փոխարենը անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի համակրելի մարդը քայլ անելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Եվ բանը միայն իրադարձությունների արագ ընթացքի ու անսպասելի նորությունների մեջ չի լինի, այլև ձեր հուզական դաշտի անկայունության: Հենց դրա պատճառով դուք սուր կարձագանքեք շուրջը տեղի ունեցողին: Զուր ապրումներից շեղվելուն կօգնեն պիտանի, թեկուզ ոչ այնքան հասարակ գործերը:

Օրվա երկրորդ կեսը հաճելի կանցնի, հնարավորություն կտա վերականգնել ուժերը: Այն հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Եթե վերջին ժամանակներս սիրելիի հետ հարաբերությունները բարդացել էին, ապա այսօր կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանք ավելի ներդաշնակ դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3211 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0