ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1716 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր չէ՝ կորոշեք ինքնուրույն գործել, թե ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով, քանի որ բոլոր դեպքերում ամեն ինչ լավ կդասավորվի, անհրաժեշտ արդյունքներին էլ սպասվածից արագ կհասնեք: Կարող եք երկար տևող գործեր ստանձնել. սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չի առաջանա, դուք ամեն ինչ ավարտին կհասցնեք:

Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար. դուք նրանց մասին հետաքրքիր մի բան կիմանաք: Մտերիմները հաճելիորեն կզարմացնեն: Հնարավոր է նրանց հաջողվի իրագործել ձեր հին ցանկությունը: Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, այդ թվում՝ նոր ծանոթների: Կարող եք օգտվել դրանից ու փորձել կարգավորել վերջին ժամանակներս լարված հարաբերությունները, կամ էլ հաշտվել վեճից հետո: Շատերը հաճույքով ընդառաջ կգան ձեզ:

Օրը հարմար կլինի նաև պիտանի գործերի համար: Եթե գնումներ անեք, անպայման պիտանի իրեր կընտրեք ու շատ չեք ծախսի: Չի բացառվում երեկոյան հյուր գան հին ընկերները: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում ուժեղ կլինի: Նախկինում շատ բարդ թվացող հարցերը կհաջողվի արագ լուծել: Դուք ոչ միայն սեփական գործերը կանեք, այլև մտերիմներին հաճույքով կօգնեք: Նրանք կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Օրվա առաջին կեսը լավ է տանը անցկացնեք, իսկ երկրորդը բարենպաստ կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար: Պայմանների փոփոխությունը կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին: Բացի այդ, ճանապարհին հավանական են շատ հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի կլինի օգտակար ու բարդ գործերի համար: Դրանցից գլուխ հանելը սպասվածից հեշտ կլինի: Որոշ խնդիրներ լուծելու համար համարյա ջանքեր գործադրելու կարիք չի լինի, քանի որ ամեն ինչ շատ հաջող կդասավորվի:

Հնարավոր են ոչ մեծ տնային տարաձայնություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն կենցաղային հարցերի հետ, որոնք վաղուց էին լուծում պահանջում: Բայց կհաջողվի խաղաղ պայմանավորվածության գալ, և բոլորը կպահպանեն լավ տրամադրությունը: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառման կամ հին ընկերների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Եթե որոշել եք բարդ գործ ստանձնել, ապա պատրաստ եղեք աշխատել, հակառակ դեպքում հազիվ թե հաջողվի անհրաժեշտ արդյունքի հասնել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի կամ օգնության խնդրանքով: Սակայն ամենակարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք:

Օրը շատ հոգնեցնող չի լինի, դուք բավարար ժամանակ կունենաք և՛ հանգստանալու, և՛ հաճելի զբաղմունքների, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Ընկերները կարող են հետաքրքիր ու անսովոր մի բան առաջարկել: Եթե համաձայնությամբ պատասխանեք, ապա չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Օրը վատը չի լինի, բայց շտապելով ընդունված որոշումները կամ տաք գլխով ասված խոսքերը կարող են ամեն ինչ փչացնել: Աշխատեք սովորականի պես խելամիտ ու կշռադատող լինել: Այդպես կկարողանաք խուսափել դժվարություններից, գործերում էլ հաջողության հասնել: Պահի հույզերին տրվող Կույսերը դրա համար հետո կզղջան:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի ռոմանտիկ հարաբերություններում: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն իրենց զգացմունքների վրա վստահ Կույսերի հանդեպ: Նրանց հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց օրը վատը չի լինի: Այն ավելի լավը կդառնա, եթե չափազանց շատ բան չպահանջեք ձեզանից ու շրջապատողներից: Հնարավոր է ձեր հաջողությունները բավական համեստ լինեն: Փոխարենը դուք հետաքրքիր մի բան կիմանաք, փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա:

Մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Բայց դուք բավարար համբերություն կունենաք հանգիստ ամեն ինչ բացատրելու, վիրավորանքներից ու փոխադարձ դժգոհություններից խուսափելու համար: Իսկ ահա նոր ծանոթների հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի. դուք նրանց միանգամից դուր կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ հաճելի կսկսվի, հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծրագրեր ունեն: Բայց որոշ լարված պահեր պիտի ապրեք: Չի բացառվում նախկինում ձեզ օգնություն խոստացած մարդիկ չպահեն խոստումը, արագ պետք լինի մտածել, թե ինչպես եք առանց նրանց գործելու: Իհարկե, դուք ելք կգտնեք:

Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ: Եթե նրանք փորձում են ամեն գնով ձեզ դուր գալ, ուրեմն հետին մտադրություն ունեն: Ուշադիր հետևեք նրանց. հնարավոր է հասկանաք, որ ձեզ փորձում են շեղել: Իսկ ահա ամենամտերիմների վրա կարող եք ամեն հարցում հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր հազիվ թե հեշտությամբ հաջողության հասնեք, բայց դուք դժվարություններից չեք վախենա, վճռական կգործեք ու ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները կհաղթահարեք: Արագ պարզ կդառնա, թե ով կարող է ձեզ օգնել, իսկ ում նույնիսկ դիմելու կարիք չկա: Բայց դուք չեք բարկանա նրանց վրա, ովքեր չափազանց զբաղված են սեփական գործերով, նրանց խնդիրներին հասկացողությամբ կմոտենաք, և մարդիկ դա կգնահատեն:

Չնայած շատ բան պիտի հասցնեք, բայց հանգստի համար էլ ժամանակ կգտնվի: Լավ է, եթե այն ակտիվ լինի՝ սպորտով զբաղվելը, խաղալը և զբոսանքները կօգնեն ձեզ ավելի առույգ, էներգիայով լի զգալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եկել է կարևոր բաների մասին մտածելու ժամանակը: Շատ բան կախված կլինի այսօր ընդունված որոշումներից. դրանք կարող են մեծ փոփոխությունների սկիզբ դնել, ազդել ձեր ու ձեր մտերիմների կյանքի վրա: Բայց հուզվելու կարիք չկա. եթե սովորականի պես հանգիստ ու լուրջ լինեք, ապա նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Հետաքրքիր է, որ ձեր ծանոթներից մեկը կուզենա հետևել ձեր օրինակին, բայց նրա մոտ դա չի ստացվի:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Այսօր լավ է օրգանիզմը ամրության փորձության չենթարկեք, ժամանակ գտնեք ձեզ հաճույք պատճառող ու չհոգնեցնող զբաղմունքների համար: Մտերիմները հաճույքով կմիանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է սպասվում: Քանի որ աստղերը պատրաստ կլինեն ամեն հարցում աջակցել ձեզ, կարող եք բարդ ու կարևոր գործեր ստանձնել, աշխատել լուծել լուրջ հարցերը: Եթե լսեք ինտուիցիային, ապա արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակից, կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ լեզու գտնել չէր հաջողվում:

Հավանական են ֆինանսական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների հարցում լավ է չշտապեք, ոչ պարտադիր ծախսերից հնարավորինս խուսափեք. գումարն այսօր լավ է կուտակեք, այլ ոչ թե ծախսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աստղերի աջակցության, իրադարձությունների հաջող ընթացքի ու սեփական հնարամտության շնորհիվ դուք կլուծեք այն հարցերը, որոնց վրա դեռ վերջերս շատերը գլուխ էին կոտրում, գլուխ կհանեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրներից:

Լավ գաղափարներ շատ կունենաք ու միանգամից կանցնեք դրանց իրագործմանը: Քիչ ժամանակ կանցնի, և ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, իսկ շուտով նաև կընկերանաք: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Բայց դուք, միևնույն է, գլուխներդ չեք կորցնի և չեք անի այն, ինչի համար հետո զղջալու էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1716 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0