ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3396 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար կլինի հին գործերն ավարտելու, աշխատանքային շաբաթվա ընթացքում կուտակված մանր-մունր խնդիրները լուծելու, ամեն ինչում կարգուկանոն հաստատելու համար: Ե՛վ կոլեգաների, և՛ ղեկավարության հետ հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք, գործնական շփումները հաճելի կլինեն: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերությունները ավելի անկաշկանդ կդառնան:

Փոքրիկ թյուրիմացություններ հնարավոր են օրվա երկրորդ կեսին, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դատարկ բաների պատճառով մի հուզվեք ու ապագային լավատեսորեն նայեք. դրա համար բոլոր հիմքերը կան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հագեցած ու հետաքրքիր օր է սպասվում: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառություն կդրսևորեք ու չեք հրաժարվի մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Ձեր ջանքերը զուր չեն լինի, դուք նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեք:

Չեն բացառվում դրական փոփոխությունները անձնական հարաբերություններում: Կարող եք պարզաբանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, խոսել բոլորի համար կարևոր բաներից՝ առանց վախենալու թյուրըմբռնումից: Հավանական են հաճելի լուրեր այլ քաղաքներում ու երկրներում ապրող հարազատներից կամ ընկերներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Հնարավոր են անսպասելի պատահարներ, զարմանալի իրադարձություններ, որոնց պատճառով պիտի հետաձգեք ծրագրված գործերն ու լրիվ այլ բանի անցնեք: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում ու տանը: Սակայն դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Հավանական են անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու, նոր համախոհներ փնտրելու համար: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը. չի բացառվում ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ դուք արագ կլուծեք բարդ առաջադրանքները, գլուխ կհանեք մի բանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի հանդիպումներով: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգստանալու կարիք չկա. ձեզ հանգիստ ու արդյունավետ օր է սպասվում, որը հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ նորերը սկսելու համար: Դուք արագ որոշակիություն կմտցնեք նպատակների մեջ, կորոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին, իսկ ինչն եք հետաձգելու: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք արագ անհրաժեշտ արդյունքի հասնել:

Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Օրը բարենպաստ կլինի ծրագրված ու սպոնտան գնումների համար: Հնարավոր են նաև անսպասելի նվերներ: Որոշ Առյուծներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, լուծել ուրիշի անուշադրության հետևանքով առաջացած խնդիրները: Դուք հանգիստ ու առանց շտապելու կգործեք, լուրջ կվերաբերվեք ստանձնած ամեն ինչին: Շրջապատողներին դուր կգա ձեր մոտեցումը, ինչ-որ մեկը կուզենա ձեզ օգնության հասնել:

Մտերիմները կփորձեն ուրախացնել ձեզ ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Մի հրաժարվեք: Ձեզ համար օգտակար կլինի նոր բան փորձելը, առօրյա գործերից ու հոգսերից շեղվելը: Սիրահարված Կույսերին աստղերը հաճելի անակնկալներ են խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կզարմացնի անսպասելի իրադարձություններով, որոնք միանգամից ճիշտ գնահատելը դժվար կլինի: Մի շտապեք, ինքներդ ձեզ որոշ ժամանակ տվեք: Հանգիստ ամեն ինչից գլուխ հանելուց հետո կհասկանաք, թե ինչպես կարող եք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա, դուք շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Կհաջողվի քննարկել բարդ հարցերը, խուսափել տարաձայնություններից ու վեճերից, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Եթե սիրելիի հետ ձեր հարաբերությունները վերջին ժամանակներս լարված էին, ապա այսօր դրանք դեպի լավը փոխելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործերից գլուխ հանելն այսօր հեշտ չի լինելու, բայց դուք անպայման կհասնեք ձեր ուզածին: Ձեր արարքները բոլորի սրտով չեն լինի, բայց ձեզ չեն փորձի հետ պահել մտածածից կամ կանգնել ձեր ճանապարհին: Իսկ ահա համախոհներ գտնելու շանս կունենաք, եթե ձեր գաղափարներով կիսվեք նոր ծանոթների հետ:

Հավանական են լավ նորություններ, որոնք կվերաբերեն ձեր մտերիմներից մեկին կամ կարևոր ընտանեկան գործին: Չի բացառվում, որ ընտանեկան տոնի համար առիթ լինի: Հրավիրեք ընկերներին. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին արժե կենտրոնանալ ամենակարևոր հարցերի լուծման վրա: Շատ բան լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ դուք հաջողության կհասնեք նույնիսկ այն գործերում, որոնք երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր կարող են օգնել ձեզ գործերում կամ ձեր առաջ նոր դռներ բացել:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընտանեկան ու տնային գործերին: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, որոշ դեպքերում՝ թեժ վեճեր: Բայց լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, արագ կգտնեք բոլորին հաշտեցնելու և ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վճռական գործեք և անպայման հաջողության կհասնեք: Օրը լարված պահերից զուրկ չի լինի, բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն հաղթահարել դժվարությունները, հրաշալի խորհուրդներ կտան ու հետ կպահեն հակասական արարքներից: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Նրանք, ովքեր նախկինում ձեզ չեն աջակցել, կսկսեն իրենց ավելի բարեհամբույր պահել, կհետաքրքրվեն ձեր գաղափարներով:

Հեշտ ու հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները: Դուք արագ ճիշտ տոն կընտրեք, կհասկանաք, թե ինչի պատճառով են նախկինում տարաձայնություններ առաջացել ու ինչպես վերջ տալ դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աստղերի աջակցությունը հենց առավոտվանից կզգաք, և ողջ օրը բավական հաջող կդասավորվի: Չի բացառվում, որ այն մեծ հաջողությունների երկարատև շրջանի սկիզբ դնի: Սակայն կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք երկարաժամկետ նախագծերով, ջանքեր գործադրեք, որոնց արդյունքն ավելի ուշ կտեսնեք:

Հավանական են չծրագրված ծախսեր: Սակայն շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ խոսքը փոքր գումարի մասին է լինելու: Այդ ծախսերը զուր չեն անցնի, քանի որ կապված կլինեն պիտանի իրեր գնելու, օգտակար ծառայությունների դիմաց վճարելու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մանր-մունր թյուրիմացությունների, աննշան սխալների պատճառով մի հուզվեք: Կարևոր կլինի հավասարակշռությունը պահպանելը. միայն այդպես կհաղթահարեք դժվարություններն ու արգելքները: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Բայց դուք կփորձեք ցանկացած հարց հանգիստ ու կառուցողական քննարկել, ուստի լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Բացի այդ, դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա, իսկ երեկոյան բոլորի հետ լեզու գտնելը կհեշտանա:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Ցանկալի չէ գումարը պարտքով տալ կամ գործարքներ կնքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3396 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0