ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2037 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա. այսօր դուք գործերում նկատելի առաջընթացի հասնելու, նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքները լուծելու հնարավորություն կունենաք: Աստղերը ամեն հարցում կաջակցեն ձեզ. եթե կարևոր բան ստանձնեք, ապա կկարողանաք հաջողության հասնել իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ:

Օրը հարմար կլինի նաև ընտանեկան գործերի համար: Դուք կկարողանաք վերջ տալ հին տարաձայնություններին ու վեճերին, օգնել նախկինում իրար հետ անընդհատ վիճող հարազատներին լեզու գտնել: Սիրելին կուրախացնի ձեզ հաճելի անակնկալով կամ հետաքրքիր առաջարկով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը գործերում զգուշություն է պահանջելու: Լավ է չշտապեք աշխատանքի հետ կապված որոշումների հարցում, համախոհներին էլ ուշադիր ընտրեք: Նոր ծանոթների մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել. չարժե բարդ իրավիճակներում նրանց աջակցության վրա հույս դնել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, կկարողանաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Դուք խուճապի չեք մատնվի ու ժամանակը երկար քննարկումների վրա չեք վատնի, միանգամից կոնկրետ գործողությունների կանցնեք: Հին ծանոթները հաճույքով ամեն ինչում կօգնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը համբերատարություն ու համառություն է պահանջելու, ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել դրված նպատակներին հասնելու համար: Շրջապատողները ամեն հարցում չեն ուզենա աջակցել ձեզ, այնպես որ պատրաստ եղեք քննադատությունների, երբեմն՝ կոշտ ձևով արված: Սակայն դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից, դուք ոչ մի րոպե չեք կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողությանը և ճիշտ կլինեք:

Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, սակայն դուք թույլ չեք տա դրանց լուրջ բնույթ ստանալ, կաշխատեք հարթել սուր անկյունները, ձեզ համար կարևոր բոլոր մարդկանց հետ պահպանել լավ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեր ուժերին ապավինեք, այլ ոչ թե հաջողությանն ու աստղերի աջակցությանը: Դրական միտումների ազդեցությունն այսօր բավական նկատելի կլինի, բայց հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում ծրագրված գործերին ավելանան լրիվ նորերը, պետք լինի լուծել անսպասելիորեն առաջացած խնդիրները: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե լսեք մտերիմների խորհուրդները:

Աշխատեք ժամանակ գտնել հին ընկերների հետ հանդիպելու համար, ինչի շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա: Դուք նոր գաղափարներ կունենաք, որոնք բոլորի սրտով կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ոչ միայն միանգամից կմտապահեք այն, ինչ ձեզ կպատմեն, այլև ուշադրություն կդարձնեք կարևոր մանրուքներին, որոնք առաջ աննկատ են մնացել: Այնտեղ, որտեղ մյուսները մոլորված տեղում կդոփեն, դուք նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք:

Շրջապատողների հետ լեզու գտնելը ամեն անգամ հեշտ չի լինի: Լուրջ տարաձայնություններ հազիվ թե առաջանան, սակայն ձեզ կարող են սխալ հասկանալ կամ անհիմն ինչ-որ բանում կասկածել: Աշխատեք հնարավորինս շուտ ամեն ինչ պարզաբանել. դա թույլ կտա խուսափել ապագայի դժվարություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի բարկացեք ու մի վշտացեք, եթե շրջապատողները միանգամից չհամաձայնեն ձեր առաջարկներին կամ սկսեն քննադատել ձեր այն գաղափարները, որոնք ձեզ փայլուն են թվում: Որոշ ժամանակ է պետք գալու, որպեսզի բոլորը կարողանան գնահատել ձեր մտահղացումները: Իսկ մինչ այդ կարող եք դրանց իրագործմանն ինքնուրույն անցնել. առաջին հաջողություններին հասնելն այնքան էլ դժվար չի լինի:

Օրը հարմար կլինի ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելու, գործարքներ կնքելու համար: Որոշ Կույսերի կհաջողվի բարձր գնով վաճառել անպիտան դարձած բաները: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը ձեզ կզարմացնի անսպասելի իրադարձություններով ու տարօրինակ նորություններով: Որոշ ժամանակ է պետք գալու գլուխ հանելու համար, թե ինչ է տեղի ունեցել և ինչ-որ որոշումներ ընդունելու համար: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, հույզերին չտրվելն ու բանից անտեղյակ մարդկանց տված խորհուրդներին չհետևելը:

Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Այսօր կարևոր բաների մասին զրուցելու, նախկինում վեճերի առիթ դարձած հարցերը քննարկելու հնարավություն կունենաք: Եթե հանգիստ ու բարեհամբույր տրամադրված լինեք, մյուսներն էլ նույն ձևով կպատասխանեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Բայց չարժե այդ հատվածում առաջ եկած դժվարությունների պատճառով ապրումներ ունենալ: Առաջին հերթին՝ դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան սկզբում կթվան: Երկրորդ՝ իրավիճակը շատ շուտով դեպի լավը կփոխվի, պետք է պարզապես մի փոքր սպասեք:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր ու հեռանկարային գործ ստանձնելու կամ վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ մտերիմները, և՛ նոր ծանոթները: Հավանական են հաճելի հանդիպումներ, որոնցից մեկը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր գործերը, լուրջ զրույցներն ու պատասխանատու հանդիպումներն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Այդ հատվածը շատ բարենպաստ կլինի: Դուք կկարողանաք լուծել բարդ հարցերը, գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Հաճախ հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, դուք պիտի միայն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեք:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Բայց օրվա երկրորդ կեսն էլ արդյունավետ կլինի, եթե համառություն դրսևորեք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք վեճեր թույլ չեք տա, շատ հարցերում ընդառաջ կգնաք ձեզ համար թանկ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ կլինի համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու համար: Հետաքրքիր առաջարկներ ստանալով՝ դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք դրանց ու չեք զղջա դրա համար: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթներն ու նախկին կոլեգաները: Նրանց հետ շփումները ոչ միայն հաճելի, այլև շատ օգտակար կլինեն:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Դրանք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Բացի այդ, նշված հատվածում հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել: Այն հազիվ թե առանց աշխատավայրում ու տանը տարաձայնությունների անցնի, ընդ որում՝ չի բացառվում, որ դատարկ վեճը լուրջ մի բանի վերաճի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, այդպես դուք մթնոլորտը լիցքաթափելու, կոնֆլիկտ թույլ չտալու շանս կունենաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար, հնարավորություն կտա հաջողության հասնել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր գործում: Հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում վիճում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին ստացած անսպասելի լուրերի կամ անակնկալ իրադարձությունների պատճառով պիտի փոխեք ծրագրերը, հետաձգեք այն, ինչով պատրաստվում էիք զբաղվել: Չի բացառվում պետք լինի կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք ձեր սրտով չեն. մեկ ուրիշին դրանք հանձնարարել չի հաջողվի: Սակայն դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք վաղուց ստացած փորձի շնորհիվ: Ո՛չ օգնության կարիք կունենաք, ո՛չ խորհուրդների:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, հարմար կլինի հանգստանալու և մտերիմների հետ շփվելու համար: Որոշ Ձկների հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2037 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0