ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1819 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ շփումների համար: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, իսկ մտերիմների հետ զրույցները շատ հաճելի կլինեն: Նոր ծանոթների վրա դուք լավ տպավորություն կթողնեք, նրանք հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներից շատերին:

Մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Դրա համար պիտի կենտրոնանաք ամենակարևոր առաջադրանքների լուծման վրա, աշխատեք մանրուքների վրա չշեղվել: Միայն ֆինանսների հետ կապված հարցերում զգույշ եղեք: Հավանական են զուր ծախսեր, անհաջող գործարքներ, գնումներ կամ ներդրումներ, որոնց համար ավելի ուշ կզղջաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ հարցերում հաջողակ կլինեք: Օրը հարմար կլինի համարձակ ծրագրերն իրագործելու, ձեզ հոգեհարազատ գաղափարները կյանքի կոչելու համար: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները, իսկ անհրաժեշտ արդյունքներին հասնելը սպասվածից հեշտ կլինի: Կարող եք վերադառնալ այն առաջադրանքների լուծմանը, որոնցից գլուխ հանել առաջ չի ստացվել: Այս անգամ ամեն ինչ կստացվի:

Հավանական են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Նույնիսկ սովորաբար չշփվող մարդիկ ուրախ կլինեն ձեզ հետ զրուցելու համար ու միանգամից ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Ձեզ համար հեշտ չի լինի մտքերը հավաքելը, որոշելը, թե ինչ եք ստանձնելու առաջին հեթին, իսկ ինչն եք թողնելու հետոյի: Աշխատեք գործողությունների ծրագիր հնարավորինս շուտ կազմել. դա թույլ կտա խուսափել ավելորդ խառնաշփոթից ու ոչինչ աչքաթող չանել:

Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, կամ կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է սպասվում: Շատ գործերում հաջողությունների հասնելուն կօգնի շրջապատողների հետ լեզու գտնելու, նոր ծանոթներին արագ մոտեցում գտնելու, սովորաբար ամեն ինչից ու ամենքից դժգոհ մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ոչ միայն օգտակար կլինի ձեզ համար, այլև բազում դրական հույզեր կպարգևի:

Հավանական են հաջող զուգադիպություններ: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կմտածեն՝ ինչպես բարելավել ֆինանսական վիճակը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերներին հանդիպելու կամ նրանց հյուր կանչելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հաջող օր է սպասվում: Դուք միանգամից վճռականորեն կտրամադրվեք ու բաց չեք թողնի վաղուց մտածածն իրագործելու հնարավորությունը: Ճանապարհին ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի կիսատ թողնել մտածածը: Խնդիրները լուծելուն կօգնեն փորձված համախոհները կամ հին ընկերները:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք վերջապես լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները. դուք բոլորին դուրեկան լուծում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հոգսեր կբերի, շատ հետաքրքիր ու հագեցած կլինի: Հին ծրագրերին հետևել չի ստացվի: Ավելի հավանական է, որ շտապ գործեր հայտնվեն, ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ ավարտել այն, ինչ սկսել ու կիսատ են թողել ուրիշները:

Դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք, բայց դրա համար ուժեր պիտի ծախսեք: Զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ: Այդ հատվածում օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, գոնե կարճ ժամանակով միապաղաղությունից շեղվելը: Ձեզ չեն խանգարի նոր տպավորությունները. մտածեք, թե ինչը կօգնի ստանալ դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կկռահեք այն մարդկանց ցանկությունները, որոնց հետ միայն վերջերս եք ծանոթացել: Գործնական կապերը ամրապնդելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում նոր համախոհներ հայտնվեն, որոնց հետ շուտով կընկերանաք:

Լավ է չշտապեք գնումների հարցում, սահմանափակվեք միայն իսկապես կարևոր իրերը ձեռք բերելով: Ֆինանսական հարցերի լուծման համար ամենաբարենպաստ օրը չէ. վտանգ կա ինչ-որ բան ձեր աչքից վրիպի, սխալ անեք, որը ցավալի կորուստներով կավարտվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Այդ հատվածը հարմար չի լինի հույզերին տրվելու, չմտածված արարքներ գործելու համար: Ինքներդ ձեզ որոշ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու և գործողությունների ծրագիր կազմելու համար: Ամեն ինչ կհեշտանա, երբ ծրագրերում որոշակիություն մտցնեք, որոշեք, թե ինչից եք սկսելու, իսկ ինչն եք թողնելու հետոյին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն դրական փոփոխություններ է խոստանում և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք: Կհաջողվի արագ փոխհամաձայնության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և օգտակար գործերի համար: Ժամանակը զուր մի վատնեք. ինչքան շուտ անցնեք կարևոր առաջադրանքների լուծմանը, այնքան հեշտ կլինի դրանցից գլուխ հանելը: Շատ գործերում կօգնեն նոր ծանոթները: Նրանց հետ համագործակցությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դնել, որը դուք շատ կգնահատեք:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից. հավանական են շահավետ գնումներ ու գործարքներ: Գումարի հետ կապված հարցերում դուք ինտուիցիային կապավինեք, և դա ճիշտ որոշում կլինի: Երեկոն սիրահարված Աղեղնավորներին կուրախացնի հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ գործեք ու աշխատեք չշտապել: Օրը բավական բարենպաստ կլինի, սակայն չմտածված արարքը կամ տաք գլխով ասված խոսքերը կարող են ամեն ինչ փչացնել: Եթե օգնության կամ խորհրդի կարիք ունենաք, կարող եք դիմել հին ծանոթներին: Նրանց աջակցությամբ դուք արագ կհասնեք նպատակին:

Օրվա սկիզբը նվիրված կլինի աշխատանքին կամ այլ օգտակար գործերին: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները, դուք կզգաք, որ պետք է ուշադրություն հատկացնեք մտերիմներին: Երեկոն հարմար կլինի ձեզ վաղուց դուր եկող մարդու հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նախկինում ձեզ վշտացնող շատ խնդիրներ այսօր զարմանալիորեն հեշտ կլուծվեն: Եվ բանը ոչ այնքան իրադարձությունների հաջող ընթացքը կլինի, որքան ձեր ինտուիցիան, որը շատ ուժեղ կլինի ու ժամանակին կհուշի, թե ինչ են իրականում ձեզանից ուզում: Ուրիշի հետաքրքրությունները ճիշտ գնահատելուց և սեփական առաջնահերթությունները դնելուց հետո կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ստացածը ծախսել անպիտան բաների վրա, որոնք ձեզ չգիտես ինչու դուր են եկել: Օրը ավելի հարմար կլինի խնայողական հաշիվը համալրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը գործնական տեսանկյունից բարենպաստ կլինի: Այն այնպիսի աշխատանքային խնդիրներ չի բերի, որոնք չկարողանաք լուծել, իսկ ահա հետաքրքիր առաջադրանքներով կուրախացնի: Դուք ոչ միայն հաջողության կհասնեք, այլև շրջապատողների ուշադրությունը կգրավեք ձեր գիտելիքներով ու տաղանդներով, որոնց մասին նախկինում համարյա ոչ ոք չէր կռահում: Կհետաքրքրվեն նույնիսկ շատ ազդեցիկ մարդիկ:

Անձնական հարաբերությունների ոլորտում դրական միտումների ազդեցությունը նույնքան ուժեղ չի լինի, բայց նկատելի կլինի: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն: Եթե վերջին ժամանակներս ձեր միջև տարաձայնություններ հաճախ էին լինում, ապա այսօր կկարողանաք հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1819 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0