ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2799 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ մի զգացեք հարցեր տալուց ու ցանկացած հնարավորություն օգտագործեք նոր բան սովորելու համար: Այսօր դուք կարևոր բան իմանալու, պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Հին ծանոթները անպայման հետաքրքիր մի բան կպատմեն կամ կհուշեն, թե որտեղ պատասխաններ գտնեք ձեր բոլոր հարցերին:

Օրը հարմար կլինի ապագայի մասին զրուցելու համար: Ամենահամարձակ ծրագրերը կդադարեն ֆանտազիա լինելուց, իրական գծեր կստանան: Դուք կհասկանաք՝ ինչից է պետք սկսել և ինչպես գործել, միաժամանակ կպարզեք, թե ով է պատրաստ աջակցել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի աշխատանքային հանդիպման, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Առանց մեծ ջանքեր գործադրելու դուք բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված և ոչ մի բանի մասին խոսել չէին ուզում:

Անձնական հարաբերությունները նույնպես ներդաշնակ կլինեն, մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ, կարձագանքեն ձեր անսովոր առաջարկներին: Օրվա երկրորդ կեսին ռոմանտիկ ժամադրության գնացող Ցուլերը միասին հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան պիտի հասցնեք: Այսօր պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ընդ որում ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Հազիվ թե ինչ-որ բան կարողանաք ծանոթներին հանձնարարել, միայն դուք կկարողանաք ամեն ինչից լավ գլուխ հանել: Բացի այդ, զրույցների և քննարկումների համար քիչ ժամանակ կունենաք, որոշ որոշումներ պիտի ոտքի վրա ընդունեք:

Օրվա բերած նորությունները կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, դրական փոփոխությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե կենտրոնանաք աշխատանքային առաջադրանքների լուծման վրա, ապա հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Չեք ուզենա դատարկ բաների վրա ժամանակ ծախսել, միանգամից կկենտրոնանաք իսկապես կարևոր բաների վրա և նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Շատերին կհետաքրքրի, թե ինչպես եք հաջողության հասել: Այդ մասին առանց ավելորդ համեստության պատմեք. թող շրջապատողներն իմանան, թե ինչքան բան գիտեք ու ինչքան բան եք կարողանում անել:

Օրը Խեցգետիններին հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել անսովոր մարդկանց հետ: Նրանց հետ շփումները կօգնեն շատ բաների նորովի նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինտուիցիան կհուշի, որ եկել է ժամանակը բաց խոսելու նրա մասին, ինչը նախկինում միայն ակնարկներով էիք շոշափում: Ձեր ուղղախոսությունն այսօր ոչ մեկին չափազանցված ու անտեղի չի թվա: Հակառակը, հենց դրա շնորհիվ կհաջողվի խուսափել թյուրըմբռնումից կամ էլ դեպի լավը փոխել վերջին ժամանակներս լարված հարաբերությունները:

Գործեր այսօր շատ կունենաք, բայց հանգստի համար էլ ժամանակ կգտնեք: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, այնպես որ չարժե հրաժարվել ոչ մեծ ուղևորությունից կամ հետաքրքիր վայր այցելելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր բանակցությունները նույնիսկ սպասվածից լավ կանցնեն: Ձեզ կլսեն մարդիկ, որոնք նախկինում իրենց տեսակետը միակ ճիշտն են համարել: Այսօր ձեր համախոհների շարքում կհայտնվեն շատ ազդեցիկ մարդիկ: Նրանց կարող եք պատմել ձեր նոր գաղափարների մասին, չի բացառվում՝ ձեզ միանգամից օգնություն առաջարկեն:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ահա երկրորդը կարող է անսպասելի իրադարձություններ բերել, որոնց պատճառով խառնաշփոթ կառաջանա: Բայց դուք կկարողանաք ժամանակին անել այն ամենը, ինչ ծրագրել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել ու կհասկանաք՝ ինչպես հասնել կարևոր նպատակին կամ լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքը: Պիտի բավական արագ գործեք, բայց դա ձեզ չի վախեցնի: Հին համախոհներն ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կաջակցեն ձեզ, ընդ որում հենց այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի:

Տհաճություններից ու լարված պահերից այսօր խուսափել հազիվ թե հաջողվի, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Ուրախության առիթների պակաս էլ չեք ունենա: Օրինակ՝ սիրահարված Կշեռքներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն առանց տարաձայնությունների չի անցնի, ընդ որում՝ դրանց մեծ մասը կապված կլինի աշխատանքի և բիզնեսի հետ: Կոլեգաներն ու գործընկերները միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա, ինչ-որ հասարակ բաներ պիտի մի քանի անգամ բացատրեք: Բայց դա չի նյարդայնացնի: Դուք համբերատար ու բարեհամբույր կլինեք, ուստի բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Հավանական են փոքրիկ տնային թյուրիմացություններ, բայց դուք կկարողանաք արագ ամեն ինչ կարգավորել: Կուրախացնի ընկերների հետ հանդիպումը: Երեկոն հրաշալի ժամանակ է լինելու ոչ մեծ գնումների համար: Դուք պիտանի իրեր կընտրեք ձեզ համար, մտերիմների համար էլ հրաշալի նվերներ կգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է մի մարդու հետ զրուցելու համար, որի աջակցությունը վաղուց էիք ուզում ստանալ: Դուք կգտնեք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները, բարենպաստ տպավորություն կթողնեք, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ, և դուք ուրախ կլինեք դրա համար:

Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ: Չի բացառվում անսպասելի իրենց մասին հիշեցնեն մանկության ու պատանեկության ընկերները: Ռոմանտիկ հարաբերությունները վերականգնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի, սակայն ավելի հարմար կլինի հին գործերն ավարտելու, քան նոր բան սկսելու համար: Այդ հատվածում ընդունած ցանկացած որոշում արժե ինչպես հարկն է մտածել: Եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ խորհրդակցել, ապա դիմեք ձեզ իսկապես լավ ճանաչող մարդկանց, որոնք նախկինում էլ ակտիվորեն մասնակցել են ձեր գործերին:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ պատրաստ եք կարևոր բան ստանձնել: Միանգամից կգտնվեն օգնել ցանկացողներ, ընդ որում՝ նրանց մեջ կարող են լինել նաև նոր ծանոթներ, որոնց հետ միանգամից կընկերանաք: Երեկոն կուրախացնի կարևոր ընտանեկան գործի հետ կապված հաճելի լուրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բարդ, բայց շատ արդյունավետ օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դրանցից կհաջողվի արագ գլուխ հանել: Կօգնի կարևորը միանգամից առանձնացնելու, ժամանակը դատարկ բաների վրա չվատնելու ունակությունը: Շատ Ջրհոսներ կնախընտրեն ոչ թե ինքնուրույն գործել, այլ ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով ու չեն զղջա դրա համար:

Հնարավորություն կունենաք կարևոր հարցերը քննարկել այն մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար բացառապես կարևոր է: Նույնիսկ եթե ձեր միջև նախկինում տարաձայնություններ են եղել, այսօր կհաջողվի բոլորին դուրեկան լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես օգտվել դրանից: Շատ բան հաջող կդասավորվի, դուք անհրաժեշտ արդյունքներին հասնելու, բարդ առաջադրանքները լուծելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա:

Առավոտը բարենպաստ կլինի աշխատանքի և գործնական բանակցությունների համար: Օրվա երկրորդ կեսը հաճելի պահեր է խոստանում սիրահարված Ձկներին, նաև վերջին ժամանակներս ռոմանտիկայի պակասից տառապող նշանի ներկայացուցիչներին: Հավանական են անակնկալներ, որոնք երկար կհիշվեն, ինչպես նաև զարմանալի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2799 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0