ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1905 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործեր այսօր շատ կունենաք, բայց ամեն ինչ միայնակ անելու կարիք չի լինի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել. նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Չի բացառվում ընդհանուր հոգսերը մտերմացնեն ձեզ նոր ծանոթների հետ, երկարատև ընկերության սկիզբ դնեն:

Կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող գործերը չարժե հետաձգել օրվա երկրորդ կեսին. առավոտը դրանց համար ավելի լավը կլինի: Երեկոն բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անսովոր գաղափարներ կունենաք օրվա սկզբին: Դրանք կարող են չափազանց համարձակ, իրականությունից հեռու, ֆանտաստիկ թվալ: Սակայն քիչ ժամանակ կանցնի և պարզ կդառնա, որ մտածածը կարելի է կյանքի կոչել: Շատ Ցուլերի անսովոր հանդիպումներ են սպասվելու: Չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որի մասին նախկինում շատ եք լսել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պրակտիկ հարցերը լուծելու համար: Գումարի, գնումների և գործարքների հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումները ճշգրիտ կլինեն: Իսկ ահա անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում այն կարող է հուսախաբ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հույզերը հաղթահարելը հեշտ չի լինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք, չնայած կուզենայիք կենտրոնանալ իսկապես կարևոր մի բանի վրա: Սակայն բարդ շրջանը երկար չի ձգվի, դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու և այն հարցերը լուծելու համար, որոնց վրա երկար գլուխ եք կոտրել: Բարդ իրավիճակում կողմնորոշվելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Փորձն ու առողջ բանականությունը կօգնեն արագ հասնել նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե ստանձնել ամենակարևոր ու բարդ գործերը: Աստղերի աջակցությամբ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ձեր կողմը կարող են անցնել մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի թշնամիները կարող են համախոհների վերածվել, եթե ձեզ ճիշտ պահեք:

Խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել չի ստացվի: Բայց շուրջը ինչ էլ տեղի ունենա, դուք ինքնատիրապետումը չեք կորցնի, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու ճիշտ որոշումներ կընդունեք: Շրջապատողները դա ավելի հաճախ կնկատեն ու կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ միանգամից ձեր մտածածի նման չի ստացվի: Նույնիսկ առօրյա գործերն անելն այսօր սովորականից բարդ կլինի: Չեն բացառվում և՛ ձգձգումները, և՛ անսպասելի դժվարությունները, և՛ անուշադրության պատճառով սխալները: Բայց եթե չշտապեք ու նախընտրեք ձեր ձևով գործել, այլ ոչ թե ուրիշի օրինակին հետևել, ապա անպայման կհասնեք ձեր նպատակին:

Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ ձեր հարաբերություններին: Օրը կապերին ընտրողական մոտեցում է պահանջում, ոչ բոլորին արժե վստահել: Չի բացառվում, որ ձեր համակրանքը փորձեն շահել կասկածելի անձինք: Զգոն եղեք ու աշխատեք իսկապես կարևոր հարցերը քննարկել միայն ամենամտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք ինֆորմացիա կստանաք, որը կօգնի գլուխ հանել մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել: Օրը հարմար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք կհասկանաք, թե որտեղ եք ճիշտ եղել, իսկ որտեղ՝ սխալվել, ու անպայման կգտնեք բաց թողածը լրացնելու հնարավորությունը:

Ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու շանս կլինի: Նրանց աջակցությունը շատ արժեքավոր կլինի, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Տրամադրությունը կբարձրացնեն մտերիմների հետ զրույցները: Չի բացառվում հարազատները կամ ընկերները գտնեն ձեր հին երազանքը իրագործելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարող եք սկսել գումարի հետ կապված հարցերը լուծելուց: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել, քանի որ հենց նրա հուշումները կօգնեն հաջող գործարքներ կնքել, խուսափել զուր ծախսերից: Որոշ Կշեռքներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Առավոտը հարմար կլինի հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար: Նրանք կարող են հետաքրքիր մի բան առաջարկել կամ կիսվել տեղեկատվությամբ, որը ձեզ շուտով պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան գործերը քննարկելու, մտերիմների հետ շփվելու համար: Դուք առանց դժվարության կկռահեք, թե ինչ են ուզում հարազատները, իսկ նրանք շատ հարցերում ընդառաջ կգան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի աշխատանքի համար. և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից միանման լավ գլուխ կհանեք: Կարևոր հարցերը լուծելիս օգնականների կարիք կունենաք, որոնց գտնելը սպասվածից հեշտ կլինի: Մարդիկ, որոնց հետ կկիսվեք ձեր գաղափարներով, միանգամից կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Նույնիսկ կարճատև համագործակցությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դնել:

Հուզական դաշտը բարենպաստ կլինի: Դուք մանր-մունր դժվարությունների կամ թյուրիմացությունների պատճառով չեք վշտանա, կպահպանեք լավ տրամադրությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համարձակ գնացեք գործնական հանդիպումների. դրանք պարզապես հրաշալի կանցնեն: Դուք հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ, ձեր ճշմարտացիության մեջ կհամոզեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ոչ ոքի հետ չեն համաձայնում: Չեն բացառվում հաջող գործարքները, դրամական մուքտերն ու արագ շահույթ խոստացող առաջարկները:

Առավոտյան հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց բանը կոնֆլիկտին չի հասնի: Շուտով փոխհասկացողությունը կվերականգնվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Երեկոյան կարող են հյուր գալ մարդիկ, որոնց վաղուց էիք կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Որոշ ժամանակ պիտի նվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը: Դուք պիտի հաշտեցնեք վիճողներին, օգնեք ամենատարբեր մարդկանց ընդհանուր լեզու գտնել: Հենց ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեն նախկինում իրար հետ անհաշտ մարդիկ:

Սակայն պիտի ուշադրություն հատկացնել նաև սեփական գործերին: Հատկապես բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Եթե կենտրոնանաք կարևոր աշխատանքային խնդիրների լուծման վրա, ապա հրաշալի գլուխ կհանեք դրանցից, բայց մնացած հարցերում էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում մանր-մունր թյուրիմացությունները, բայց դուք արագ դրանցից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է հին կապերը վերականգնելու համար: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, կամ էլ ձեր մասին կհիշեցնեք հին ծանոթներին: Մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, կարող են հետաքրքիր առաջարկներ անել:

Գործերում նկատելի հաջողությունների կհասնեն այն Ջրհոսները, որոնց աշխատանքը կապված է ուղևորությունների, ճամփորդություններ կազմակերպելու, պատասխանատու փաստաթղթեր ձևակերպելու հետ: Բայց նշանի մյուս ներկայացուցիչներին էլ աստղերը կաջակցեն: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գաղափարները, որոնցով այսօր կկիսվեք, սկզբում կզարմացնեն շրջապատողներին, իսկ հետո նրանց հիացմունքը կառաջացնեն: Իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի և ցանկացած գործի ստեղծագործ մոտեցման շնորհիվ դուք հաջողության կհասնեք մի բանում, ինչը երկար չի ստացվել: Դա նույնպես աննկատ չի մնա. բոլորը կհասկանան, որ դուք շատ բանի եք ունակ:

Հավանական են լավ փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Նույնիսկ եթե ձեր միջև դատարկ բաների պատճառով հաճախ են տարաձայնություններ առաջանում, այսօր պայմանավորվելն ու լեզու գտնելը հեշտ կլինի: Երեկոն հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար. դա կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1905 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0